fbpx

Ինչպես են ստում Կենդանակերպի նշանները

Եկեք տեսնենք թե ինչպես են ստում Կենդանակերպի այս կամ այն նշանի ներկայացուցիչները։

Խոյ

Երբ Խոյը չի ցանկանում ինչ-որ բան անել, նա, ամենայն հավանականությամբ, կստի, քան կանցնի ինքն իր վրայով: Խոյերը ստի մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում, ուստի ստում են բավականին հաճախ: Բայց, չնայած պարբերաբար պրակտիկայի, անում են դա ոչ հմուտ կերպով:

Ցուլ

Ցլերը սուտն օգտագործում են հակառակ սեռի ներկայացուցիչներին դուր գալու համար: Նման մոթոդների օգնությանը նրանք դիմում են բավականին հազվադեպ, սակայն ցանկության դեպքում կարող են ստի հիանալի մասնագետ դառնալ:

Երկվորյակ

Երկվորյակները ստում են, բայց դրանով շատ չեն տարվում: Նրանք չափը ճանաչում են և դա անում են այնպես, որ գրեթե անհնար է լինում բացահայտել նրանց սուտը: Ամեն դեպքում, եթե ուղիղ հարցին պատասխան տալու փոխարեն նրանք սկսում են «ջուր ծեծել», ապա, անկասկած, ստում են։

Խեցգետին

Ամանահաճախ ստող նշանների ցուցակում Խեցգետինները զբաղեցնում են պատվավոր վերջին հորիզոնականը: Միակ բանը, որ կարող է Խեցգետնին մղել ստելու՝ սիրելի և մտերիմ մարդուն տհաճ իրականությունից պաշտպանելու ցանկությունն է: Եվ անգամ դրանից հետո էլ նրանք շարունակ տանջվելու են խղճի խայթից:

Առյուծ

Առյուծները շատ են սիրում ուշադրության կենտրոնում լինել, իսկ սուտը նրանց համար անհրաժեշտ միջոց է սեփական հեղինակությունն այլոց աչքերում ավելի գրավիչ դարձնելու համար: Հարկ է նշել, որ նրանք ամենայն մանրամասնությամբ հիշում են, թե որտեղ, ում և ինչ են ստել, այնպես որ, ստի վրա նրանց բռնելը պրակտիկորեն անհնար է:

Կույս

Կույսերը սիրում են ստել, սակայն հաճախ դա անում են, ինչպես և Խեցգետինները՝ լավ նկատառումներով: Իսկ ուրիշների ստի հանդեպ նրանք, մեղմ ասած, այդքան հանդուրժող չեն:

Կշեռք

Կշեռքները չեն սիրում ստել, ուստի դա անում են ոչ հմուտ կերպով: Սակայն նրանք ունեն ստելու բնատուր տաղանդ, և այն Կշեռքները, որոնք իրենց մեջ բացահայտում են այդ տաղանդն, այլևս չեն կարողանում կանգ առնել: Սակայն կարևորն այն է, որ նրանց սուտը չի տարածվում մտերիմների վրա:

Կարիճ

Ստելու սիրահարների ռեյթինգում Կարիճները զբաղեցնում են առաջին հորիզոնականը: Նրանք սուտն օգտագործում են ամենատարբեր նպատակներով՝ սկսած պատմությունը մի փոքր ծաղկացնելուց, վերջացրած դիմացինին մանիպուլիացիայի ենթարկելով: Նրանց ստի վրա բռնելն առաջացնում է նրանց անկեղծ զայրույթը, ուստի հոգեբանորեն մի լավ պատրաստվեք նրանց այդ լուրը հայտնելուց առաջ:

Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ են օգտագործում ոչնչի չպարտավորեցնող սուտը, սակայն գլոբալ ստել չեն սիրում: Նույնը նրանք ակնկալում են և մտերիմներից, ուստի նրանց հետ հարկավոր է խաղալ իրենց կանոններով:

Այծեղջյուր

Այծեղջյուրները խիստ անհանգստանում են իրենց հեղինակության մասին, ուստի սուտն օգտագործում են այդ ցանկալի հեղինակությունն ապահովելու համար: Բայց ստում են նրանք շատ վատ, ուստի նրանց սուտը բացահայտելը շատ հեշտ է:

Ջրհոս

Ջրհոսները չեն ստում, նրանք պարզապես լռում են այն ամենի մասին, ինչը կարող է վնասել նրանց հեղինակությանը: Անգամ եթե նրանց ուղիղ հարցնեք, նրանք կփորձեն խուսափել պատասխանելուց և կստեն միայն այն դեպքում, երբ այլ ելք չի լինի: Ուրիշների ստի հանդեպ նրանք նույնպես չափազանց զգայուն են. եթե նրանք մեկ անգամ ձեզ բռնեն ստի վրա, այլևս երբեք չեն վստահի:

Ձկներ

Ձկները ստում են անընդհատ, առիթ և անառիթ: Սակայն նրանց սուտը անվնաս է, հետևաբար մտերիմները մեծահոգաբար աչք են փակում դրա վրա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag