fbpx

6 հարցադրում, որ կինը չպետք է անի հարաբերությունների սկզբում

Հարաբերություններում ավելի լավ է բնական լինել, չշտապեցնել իրադարձությունները: Եթե կինը կարողանա մոռանալ այս հարցերի մասին, ավելի հանգիստ և ներդաշնակ կզգա հարաբերություններում, իսկ դա նշանակում է՝ ավելի երջանիկ:

Հարաբերությունների առաջին փուլում չպետք է ինքներդ ձեզ հարցնեք՝ արդյոք որևէ սխալ եք թույլ տվել: Մոռացեք, հանեք դա գլխից:

Հարաբերությունների երկրորդ փուլում մի հարցրեք. «Իսկ գուցե նրա կյանքում էլի մեկը կա»: Դեռ դրա ժամանակը չէ:

Հաջորդը. «Ես դեռ գրավու՞մ եմ նրան»: Այս հարցն ինքնին անհանգստություն է առաջացնում, այն մատնում է ցածր ինքնագնահատականը:

Տես նաև՝ Միայն ուժեղ կինն է անում այս 9 բաները հարաբերություններում

Դրանից հետո. «Արդյոք նա կզանգի՞»: Այս հարցը սարսափելի լարվածություն է առաջացնում:

Եվս մեկ հարց. «Արդյոք ինձ ճի՞շտ եմ պահում»: Հենց որ կինն իրեն հարցնում է այդ մասին, սկսում է իրեն անբնական պահել, իսկ տղամարդը զգում է, որ պատանի հանդիսատեսի թատրոնում է հայտնվել:

Նա կարող է փորձել խաղալ, բայց փաստ չէ, որ կգուշակի իր դերը: Ավելի լավ է բնական լինել: Դա նպաստավոր կլինի հարաբերությունների համար:

Եվ, վերջապես, վերջին հարցը. «Գուցե ես պետք է էլի ինչ-որ բան անեմ նրա համար»: Հանգստացեք, պետք չէ:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.6 из 5 )
MediaMag
6 հարցադրում, որ կինը չպետք է անի հարաբերությունների սկզբում
ՀՈՒԼԻՍ ամսվա հորոսկոպ՝ Կենդանակերպի բոլոր նշանների համար․ Ինչ է խոստանում թեժ ամառը (տեսանյութ)