Այս աղջիկը 44 տարեկան է, նա 2 երեխայի մայր է: Ոչ, “աղջիկ” բառը սխալ չի գրված, քանի որ նա իր տարիքից կրկնակի անգամ երիտասարդ է երևում: Ճապոնացի դերասանուհի և մոդել Մասակո Միզուտանիին (Masako Mizutani) անվանում են “Տիկին հավերժ երիտասարդություն”:
Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 15-ին, ունի 2 երեխա, մեծ աղջիկը 21 տարեկան է: Մասակոն երբևիցե չի ենթարկվել և ոչ մի պլաստիկ վիրահատության:
Ճիշտ է նա իր բլոգում խոստովանում է, որ մաշկի խնամքի վրա օրական ծախսում է 5 ժամ: Գումարած դրան առողջ քուն, ճիշտ սնվել, ֆիզիկական վարժություններ և արդեն ուրիշ բանի ժամանակ չի մնում: Ինչպես ասում են գեղեցկությունը զոհեր է պահանջում:
Չնայած հատուկ հոգսեր Մասակոն չունի: Նա տնային տնտեսուհի է և ժամանակ առ ժամանակ նկարահանվում է գովազդային հոլովակներում:
Երկար երիտասարդ մնալու համար Մասսակոն խորհուրդ է տալիս աղջիկներին և կանանց.
- հնարավորինս շատ ջուր խմել: Դա օրգանիզմից հանում է տոկսինները:
- Օգտագործել միայն թարմ, առողջ սնունդ և սնվել հավասարակշռված:
- Սնունդն ընդունել օրական 4 անգամ, փոքր չափաքանակներով:
- Օգտագործել միայն թեթև դիմահարդարում:
- Օգտագործել մածուկներ, որոնք հիմնված են E վիտամինի վրա:
- Արևի տակ դուրս գալու համար օգտվել արևապաշտպանիչ քսուքներից:
- Ամեն օր քնելուց առաջ օգտագործել մաքրող, սնող և խոնավեցնող միջոցներից:
- Միշտ կատարել ֆիզիկական վարժություններ, լավ քնել և երբեք չծխել:
- Զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և ատելության զգացմունքից: