fbpx

«Աստծո մասնիկը» ճանաչվել է 2012թ. գլխավոր գիտական բացահայտումը

Science.Science ամսագիրը ամփոփում է տարվա արդյունքները և ընթերցողներին է առաջարկում 2012թ. ամենահետաքրքիր կարևոր գիտական ձեռքբերումների ռեյթինգը: Ըստ ավանդույթի, հրատարակության աշխատակիցները ընտրում են 10 կարևոր իրադարձություն և դրանցից ընտրում հաղթողին:

Հիգսի Բոզոնը, «Աստծո մասնիկը»

Այս անգամ ցուցակը անխոս գլխավորել է Մեծ ադրոնային կոլայդորի օգնությամբ բացահայտված Հիգսի Բոզոնը կամ ինչպես անվանում են այլ կերպ՝ «Աստծո մասնիկը»: Բեկումնային առաջընթաց են կատարել Եվրոպական ատոմային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները: Հունիսի 4-ին նրանք հայտարարեցին, որ հայտնաբերված է նոր տարրական մասնիկ: Այնժամ CERN-ում հայտարարեցին, որ հայտնաբերված տարրը վերջին սպիտակ կետն էր Տիեզերքի կառուցվածքի տեսության մեջ: Բոզոնի գոյությունը ենթադրել էր անգլիացի ֆիզիկ Պիտեր Հիգգսը մոտ 40 տարի առաջ:

«Դենիսովացի» մարդու նոր տեսակ

Science-ի աշխատակիցները չեն շրջանցել նաև կարևորագույն անթրոպոլոգիական բացահատումներից մեկը «Դենիսովյան մարդու» գենոմի վերծանումը: Այս տեսակը իր անունը ստացել է Ալտայի քարանձավից, որում և այն հայտնաբերվել է: Գիտնականները պարզել են, որ «Դենիսովացիները» բնակվում էին Հարավային Սիբիրում և Կենտրոնական Ասիայում 40 հազար տարի առաջ: Սիբիրացիների գենետիկական կոդը վերծանվել է Լեյպցիգի Մարքս Պլանկի անվան Էվոլյուցիոն Անթոպոլոգիայի Ինստիտուտում, որտեղ և հաստատվել է նրանց նմանությունը գվինեյական աբորիգեններին:

Մարսագնաց Curiosity

Տիեզերական ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը այս տարի, միանշանակ, դա ամերիկյան մարսագնաց Curiosity-ի վայրէջքն էր կարմիր մոլորակի վրա: Այս միսիան պետք է կատարի չորս հիմնական խնդիր՝ կյանքի, մթնոլորտի, երկրաբանության մասին  տեղեկություն հայթայթել և նաև պատրաստել այն մարդու վայրէջքի համար: Նախագծի արժեքը կազմել է մոտ 2,5 միլիարդ դոլար:

Մեխանիկական ձեռք

Ստեղծվել է յուրահատուկ պրոտեզ, որը կառավարվում է ուղեղի իմպուլսներով: Այս հայտնագործությունը մի նոր մակարդակի կբերի սահմանափակ հնարավորություններով մարդկանց կյանքը: Տեխնոլոգները խոստովանում են, որ առայժմ այսպիսի սարքավորումը բավական թանկ արժի հասարակ մարդկանց համար, բայց հույս են հայտնում որ մոտ ապագայում իրենց գյուտը հասանելի կլինի բոլորին և կկարողանա օգնել շատ մարդկանց:

ENCODE՝ ԴՆԹ հանրագիտարան

Գենետիկայի բնագավառում կարևորագույն հայտնագործություններից մեկը ըստ Science-ի ԴՆԹ էլեմենտների հանրագիտարան ENCODE նախագիծն է: Հետազոտությունները շարունակվել են 10 տարի և ցույց տվել, որ գենետիկական կոդը, որը կրում է ամեն մի մարդ՝ շատ ավելի ակտիվ է, քան նախկինում ենթադրում էին: Այսպես՝ անընդհատ գործողության մեջ է գենոմի ավելի քան 80%-ը:

Science-ի կողմից ներկայացրած ռեյթինգի ցուցակը շարունակում են.

  • Սպեցիֆիկ գեների ուսումնասիրությունը
  • Սպիտակուցի ռենտգեն-կառուցվածքային նկարահանումը
  • Մայորանովյան կվազիմասնիկները
  • Արհեստական ձվաբջիջները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Աստծո մասնիկը» ճանաչվել է 2012թ. գլխավոր գիտական բացահայտումը
Մի քանի շատ ԿԱՐՃ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ, որոնք 180 աստիճանով կփոխեն Ձեր կյանքը