fbpx

Պարույր Սևակ – Ուշացած իմ սեր (հատված)

“Ձգտում”, 1997, ©Արամ Հակոբյան (Արխանգելո)
http://arxangelo.info/mypaints

…Բայց… ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին,
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դո՛ւ,
Դո՜ւ ես տանտիրուհին:

Բա՛րձր,
Բա՜րձր է հնչում.
«Իմ սիրելի՜»,
«Իմ սե՜ր»:
Բայց ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քեզ շշուկով, ան-ծա՜յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.
«Իմ կի՜ն»…

Իսկ դու ուրիշինն ես….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – Ուշացած իմ սեր (հատված)
ԹԵՍՏ. Դուք իսկական հանճար եք, եթե հաղթահարեք 9 հարցից առնվազն 7-ը