Կան կենդանակերպի նշաններ, որոնց կողքին ամեն ինչ մի տեսակ ավելի հաճելի է թվում։ Նրանք կարողանում են ուրախանալ մանրուքներով, չեն կորցնում կյանքի հանդեպ հետաքրքրությունը և նույնիսկ անհաջողություններից հետո շարունակում են լավատեսորեն նայել ապագային։ Երբեմն թվում է, թե նրանք դեպի իրենց են ձգում երջանկությունը. հաջողությունն ինքն է նրանց գտնում, իսկ ամեն ինչ ի վերջո դասավորվում է նրանց օգտին։
Աստղաբանների կարծիքով՝ կենդանակերպի որոշ նշաններ երջանկությունն իրենց կյանք գրավելու առանձնահատուկ ունակություն ունեն։ Եվ այստեղ խոսքը միայն բախտի մասին չէ։ Կարևոր են նաև նրանց բնավորությունը, կյանքի հանդեպ վերաբերմունքն ու այն լավը նկատելու կարողությունը, որն ուրիշները հաճախ պարզապես չեն տեսնում։
♐ Աղեղնավոր
Աղեղնավորները համոզված են, որ իրենց կյանքում դեռ շատ լավ բաներ են լինելու։ Նրանց լավատեսությունն օգնում է չընկճվել անհաջողություններից և ժամանակավոր դժվարությունները չափազանց ծանր չընդունել։
Նրանք սիրում են նոր տպավորություններ, հեշտությամբ են հարմարվում փոփոխություններին և չեն վախենում անծանոթ իրավիճակներից։ Հենց այս համարձակությունն ու նորը փորձելու ցանկությունն էլ հաճախ նրանց առաջ հետաքրքիր հնարավորություններ են բացում։
Աղեղնավորի համար պատահական ծանոթությունը կարող է վերածվել ամուր ընկերության, հանկարծակի որոշումը՝ անմոռանալի արկածի, իսկ կյանքի անսպասելի փոփոխությունը՝ նոր ու հետաքրքիր շրջանի սկիզբ դառնալ։
♌ Առյուծ
Առյուծները կարողանում են ուրախություն բերել ոչ միայն իրենց, այլև շրջապատի կյանք։ Նրանք սիրում են վառ տպավորություններ, հաճելի անակնկալներ և գիտեն ինչպես տոն դարձնել նույնիսկ սովորական օրը։
Նրանց եռանդը վարակիչ է, իսկ ինքնավստահությունը հաճախ օգնում է օգտվել այն հնարավորություններից, որոնք ուրիշները կարող են պարզապես բաց թողնել։
Առյուծների համար շատ կարևոր է սիրված ու գնահատված լինելը։ Սակայն նրանք միայն ուշադրություն ստանալ չեն սիրում։ Իրենք էլ են պատրաստ ջերմություն ու հոգատարություն ցուցաբերել սիրելի մարդկանց հանդեպ և հաճախ փոխարենը նույն վերաբերմունքն են ստանում։
Առյուծները չեն սիրում երջանկությունը թողնել հեռավոր ապագայի համար։ Նրանք ուզում են վայելել կյանքն այսօր՝ ուրախանալով այն ամենով, ինչ արդեն ունեն։
♉ Ցուլ
Ցուլերը երջանկություն գտնելու իրենց ձևն ունեն։ Նրանք կարողանում են գնահատել այն պարզ բաները, որոնց ուրիշները հաճախ ուշադրություն չեն դարձնում։
Հարմարավետ տունը, համեղ ընթրիքը, հանգիստ երեկոն կամ սիրելի մարդու հետ անցկացրած ժամանակը նրանց իսկական ուրախություն են պատճառում։ Ցուլին երջանիկ զգալու համար միշտ չէ, որ մեծ հաջողություններ կամ արտասովոր իրադարձություններ են պետք։
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են կայունություն և ձգտում են սեփական ջանքերով ապահով ու բարեկեցիկ կյանք ստեղծել։ Նրանք համբերատար են, գործնական և պատրաստ են քայլ առ քայլ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար։
Ցուլերի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ նրանք կարողանում են վայելել այն, ինչ արդեն ունեն։ Իհարկե, նրանք նույնպես ձգտում են ավելիին, բայց այդ ընթացքում չեն մոռանում ուրախանալ այսօրվա լավ պահերով։
♓ Ձկներ
Ձկները զգայուն են, երազկոտ և հարուստ ներաշխարհ ունեն։ Նրանք կարողանում են գեղեցկություն նկատել նույնիսկ ամենասովորական բաներում, խորապես ապրում են իրենց զգացմունքները և հեշտությամբ հասկանում ուրիշների ապրումները։
Նրանց երևակայությունն ու ուժեղ ինտուիցիան օգնում են ելք գտնել նույնիսկ այնպիսի իրավիճակներից, որոնք առաջին հայացքից անհույս են թվում։ Այնտեղ, որտեղ ուրիշները միայն դժվարություններ են տեսնում, Ձկները երբեմն կարողանում են նոր հնարավորություններ նկատել։
Այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր են անկեղծ հարաբերությունները, սերն ու հոգևոր մտերմությունը։ Նրանք երջանկությունը հաճախ փնտրում են ոչ թե նյութական արժեքների, այլ մարդկային հարաբերությունների, գեղեցիկ հիշողությունների և հաճելի ապրումների մեջ։
Երբեմն Ձկների համար սիրելի մարդու հետ մեկ անկեղծ զրույցը կամ միասին անցկացրած գեղեցիկ պահը շատ ավելի թանկ է, քան որևէ շքեղ նվեր։
♎ Կշեռք
Կշեռքները սիրում են, երբ իրենց կյանքում ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է։ Նրանք գնահատում են գեղեցիկ միջավայրը, հաճելի շփումը և լավ հարաբերությունները։ Հնարավորության դեպքում փորձում են խուսափել վեճերից ու ավելորդ լարվածությունից։
Նրանք կարողանում են ընդհանուր լեզու գտնել տարբեր մարդկանց հետ, հարթել տարաձայնությունները և նույնիսկ բարդ իրավիճակներում պահպանել հանգստությունը։ Նրանց հմայքն ու մարդկանց հասկանալու ունակությունը հաճախ օգնում են լավ հարաբերություններ հաստատել շրջապատի հետ։
Կշեռքները փորձում են յուրաքանչյուր իրավիճակում նաև լավ կողմերը տեսնել։ Նրանք գիտեն, թե որքան կարևոր է կողքիդ ունենալ մարդկանց, որոնց հետ կարող ես կիսել ուրախությունդ և հաճելի պահերը։
Այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում կյանքը միայն ապագայի ծրագրերով լցնել։ Նրանք ձգտում են հենց այսօր իրենց համար հաճելի պահեր ստեղծել և վայելել այն, ինչ կյանքն արդեն տալիս է։
Ո՞րն է երջանկության գաղտնիքը
Գուցե երջանիկ լինելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ կյանքում ամեն ինչ մեր ուզածով լինի։ Դժվարություններ ու անհաջողություններ բոլորն էլ ունենում են։
Շատ ավելի կարևոր է կարողանալ ուրախանալ փոքր բաներով, գնահատել սիրելի մարդկանց, չվախենալ փոփոխություններից և նույնիսկ սովորական օրվա մեջ լավ բան գտնել։
Իսկ այդ հատկությունները կարելի է զարգացնել՝ անկախ նրանից, թե կենդանակերպի որ նշանի տակ ենք ծնվել։








