fbpx

Վիլլա Les Cèdres․ Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենաթանկարժեք տունը

Les Cèdres  վիլլան՝ աշխարհի ամենաթանկարժեք բնակելի տունն է: Ժամանակն է եկել վերահաշվարկել խնայողությունները, քանի որ այն հանել են վաճառքի:

Խոսքը գնում է Ֆրանսիայի հարավում, Նիցցայից ոչ հեռու գտնվող նախկին ձիթապտղի ֆերմայի մասին, որը կառուցվել է 1830թ․: Շրջանը կոչվում է Սեն Ժան Կապ Ֆերրա: Դա կուրորտային վայր է՝ դեպի բաց ծավ դուրս եկող հրվանդանի վրա, որտեղ կարելի է հանդիպել Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալլենին և երաժիշտ Էլթոն Ջոնին:

Bloomberg-ի հաշվարկներով վիլլայի գինն է՝ 410 միլիոն դոլար: Համեմատության համար՝ կղզու գները՝ սկսում են 100 000 դոլարից, իսկ Բեյոնսեի առանձնատան գինը կազմում եմ 200 միլիոն դոլար:

Վիլլան ժամանակին պատկանել է Բելգիայի Լեոպոլդ 2-րդ թագավորին: 35 ակրի վրա տնկած են 14000 բույս՝ դրանք հիմնականում ձիթապտղի ծառեր են, որոնցից ամենահինը՝ 300 տարեկան է: Նաև այստեղ կա 25 ջերմոց, օլիմպիական չափսերի լողավազան և ․․․ բազում էսթետիկ հաճույքներ: Վերջինին կարելի է վերագրել մեզ համար մի փոքր անսովոր տան ավազավարդագույն երանգով տեսքը և Աթենայի բրոնզաձույլ արձանը:

Տան մակերեսը կազմում է 18 000 քառակուսի մետր՝ 14 ննջարան, մի քանի հյուրասենյակ, որոնք, ճիշտն ասած՝ ավելի շատ նման են թանգարանի: Գրադարանում պահվում են 3000 գիրք, որոնցից մեկը տպագրվել է 1640թ․: Նշենք, որ կահույքը ընդգրկված չէ գնի մեջ, բայց այն նույնպես կարելի է գնել: Նախնական գինն այդքան բարձր է՝ հողի, տան չափսերի և նրա դիրքի պատճառով:

Վիլլան անկասկած գեղեցկուհի է: Իսկ բնապատկերներն անգին են: Տանիքում գտնվնող տեռասայից կարելի է հիանալ Վիլֆրանշ  ցյուր Մեր միջերկրական կուրորտով և Էզ քաղաքի դեռևս միջին դարերում կառուցված ուղեկամուրջով, իսկ արևելքում նկատվում է Ֆրանսիայի և Իտալիայի միջև գտնվող սահմանը: Համաձայնվեք, ինչպե՞ս կարելի է այս ամենի համար ավելի քիչ գին պահանջել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վիլլա Les Cèdres․ Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենաթանկարժեք տունը
8 ընկերություն, որոնք փաստացիորեն կառավարում են աշխարհը