fbpx

Ինչո՞ւ ենք գարնանը փոփոխությունների ձգտում. սա հանդիպում է գրեթե բոլորի մոտ

Գարնանը շատերն են նկատում, որ թեև կարծես ամեն ինչ կարգին է, բայց ներքին մի անհանգստացնող միտք է հանգիստ չի տալիս՝ ժամանակն է ինչ-որ բան փոխելու։ Ցանկություն է առաջանում տեղաշարժելու կահույքը, փոխելու աշխատանքը, նոր կյանք սկսելու կամ գոնե այլ քաղաք մեկնելու տոմսեր գնելու։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հոգեբանները պնդում են, որ սա պատահականություն չէ։ Նման հոգեվիճակն ունի իր կենսաբանական և հոգեբանական դրդապատճառները, որոնք կրկնվում են տարեցտարի։ Եթե հասկանանք դրանց էությունը, ապա այս շրջանը կարող ենք ծառայեցնել մեր օգտին՝ խուսափելով իմպուլսիվ որոշումներից, որոնց համար հետագայում գուցե ստիպված լինենք զղջալ։

Ինչո՞ւ է գարնանը մարդու տրամադրությունը փոխվում

Գլխավոր պատճառն օրգանիզմի սեզոնային վերակառուցումն է և կենսաբանական (ցիրկադային) ռիթմերի խախտումը։ Ձմռանը մենք ապրում ենք էներգիա խնայելու ռեժիմով. քիչ լույս, պակաս շարժունակություն, ավելի շատ քուն։ Գարնանը լուսային օրը զգալիորեն երկարում է, և ուղեղն սկսում է ավելի ակտիվորեն արտադրել սերոտոնին և դոֆամին՝ նյութեր, որոնք պատասխանատու են տրամադրության, մոտիվացիայի և նորի հանդեպ պահանջմունքի համար։

Արդյունքում թվում է, թե նախկին կյանքն արդեն նեղվածք է տալիս կամ դարձել է ձանձրալի։ Սա նյարդային համակարգի միանգամայն բնական արձագանքն է եղանակային փոփոխությանը։ Հետազոտությունները փաստում են, որ հենց գարնանն են մարդիկ ավելի շատ էներգիա և նորանալու ձգտում ունենում, կայացնում տեղափոխվելու, աշխատանքը փոխելու և նոր հարաբերություններ սկսելու որոշումներ։

Կա ևս մեկ գործոն՝ հակադրությունը ձմռան հետ, երբ տրամադրությունը սովորաբար անկումային է լինում։ Միօրինակության երկարատև շրջանից հետո ցանկացած փոփոխություն առանձնապես գրավիչ է թվում, ուստի ուղեղն ակամայից առիթ է փնտրում կյանքում ինչ-որ բան թարմացնելու համար։

Ձմռանն օրգանիզմը հաճախ աշխատում է ցածր ակտիվության ռեժիմով, իսկ գարնանը լուսային օրվա մեծացմանը զուգահեռ շատերի մոտ զգալիորեն փոխվում են քունը, էներգիան և տրամադրությունը։

Ինչո՞ւ է ցանկություն առաջանում ամեն ինչ հիմնովին փոխել

Էներգիայի գարնանային հոսքն օգտակար է, սակայն այն կարող է դրդել չափազանց կտրուկ քայլերի։ Այս շրջանում մարդիկ դառնում են ավելի իմպուլսիվ, և որոշումներն ընդունվում են սովորականից շատ ավելի արագ։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Հոգեբանները նշում են, որ էմոցիոնալ պոռթկման ազդեցությամբ արված կենսական մեծ փոփոխությունները հաճախ հետագայում վերանայվում են։ Պատճառը պարզ է. փոփոխությունների ցանկությունը պայմանավորված է զուտ կենսաբանությամբ, այլ ոչ թե նրանով, որ կյանքն իսկապես անհապաղ շրջադարձ է պահանջում։

Սա չի նշանակում, որ ոչինչ փոխել չի կարելի։ Պարզապես կարևոր է տարբերակել փոփոխությունների իրական անհրաժեշտությունը գարնանային ակտիվության ժամանակավոր ալիքից։

Գործնական խորհուրդ. զգացմունքային պոռթկման ազդեցությամբ կտրուկ քայլերի մի դիմեք, փոխարենը գարնանային էներգիայի վերելքն ուղղեք դեպի կենսակերպի փոքր ու անվտանգ փոփոխություններ։

Ի՞նչ անել գարնանային այս հոգեվիճակի հետ

Լավագույն լուծումը ոչ թե այս զգացողությունը ճնշելն է, այլ այն ավելի անվտանգ հունով ուղղորդելը, հատկապես, եթե ձեզ արդեն հասցրել էր պատել ձմեռային թախիծը։ Գարունն իդեալական ժամանակ է փոքրիկ թարմացումների համար, որոնք շարժման զգացողություն են հաղորդում, բայց միաժամանակ չեն խաթարում կյանքի բնականոն ընթացքը։

Կարդացեք նաև՝ Գարունն եկել է, բայց նյարդերը դեռ պատրաստ չեն. ինչպե՞ս գարնանը խելքը չթռցնել

Կարելի է սկսել պարզ քայլերից.

  • վերանայել օրվա գրաֆիկը,
  • նոր հոբբի գտնել,
  • դասավորել իրերը և ազատել տարածքը,
  • սկսել նոր հմտություններ սովորել,
  • սենյակային բույսերը տեղափոխել ավելի մեծ թաղարների մեջ,
  • ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին։

Նման գործողությունները բավարարում են նորության այն պահանջը, որն ուղեղն ունենում է գարնանը, և միևնույն ժամանակ չեն հանգեցնում այնպիսի հետևանքների, որոնց համար արժե զղջալ։

Ամեն ինչ փոխելու ցանկությունը ոչ թե կյանքն արմատապես շրջելու կամ քանդելու ազդանշան է, այլ հուշում է այն մասին, որ օրգանիզմին նոր էներգիա է հարկավոր։ Եվ եթե այս շրջանը ճիշտ գնահատվի, գարունն իսկապես կդառնա խելամիտ ու օգտակար փոփոխությունների ժամանակաշրջան։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ ենք գարնանը փոփոխությունների ձգտում. սա հանդիպում է գրեթե բոլորի մոտ
Արագիլն ու ամպիկը (մուլտֆիլմ)
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց