fbpx

Ֆեն-շույի 7 արգելք

Գոյություն ունի ֆեն-շույի 7 հիմնական արգելք, որոնք նպաստում են բացասական էներգիայից ձերբազատմանը և տունը հաջողությամբ լցնելուն։

Պահպանեք, որպեսզի չմոռանաք։

Արգելք 1. Չի կարելի է հյուրասենյակը միացնել խոհանոցին

Ըստ Ֆեն-շույ ուսմունքի՝ հյուրասենյակը մարդկանց էներգիան եւ հաջողությունները կուտակում է իր ներսում։ Եթե հյուրասենյակը միացնում եք խոհանոցին, շատ հնարավոր է, որ տան եւ ընտանիքի գլխավորի էներգիան եւ հաջողությունները հեռանան։

Արգելք 2. Հին, կոտրված եւ անպետք իրեր պահելը

Չէ որ ջարդված սպասքը եւ կոտրված ափսեները բացասական էներգիան են կուտակում իրենց մեջ, եւ դրանք կարող են այդ էներգիան փոխանցել մարդկանց։ Ըստ Ֆեն-շույի ուսմունքի՝ հին եւ անպետք իրերը անգամ կարող են վիճաբանությունների  պատճառ դառնալ, ուստի այդ տեսակ սպասքից պետք է հնարավորինս արագ ազատվել։

Արգելք 3. Հին իրերի կույտեր

Անպետք իրերի կույտերը մեծ քանակությամբ բացասական էներգիա են կուտակում եւ ազդում տվյալ մարդկանց առողջության վրա։

Արգելք 4. Չորրորդ արգելքը վերաբերում է տան սանտեխնիկային եւ խողովակներին

Տան սանտեխնիկան նույնպես մեծ ազդեցություն ունի ընտանիքի անդամների ինքնազգացողության, տրամադրության, հաջողության վրա։ Հետեւաբար, ուշադրություն դարձրեք  ծորակներին եւ վերանորոգեք այն։

Արգելք 5. Հայելիների դիրքը. հայելիները չպետք է արտացոլեն տան մուտքի դուռը

Դրական էներգիան սովորաբար տուն է գալիս գլխավոր մուտքից, եւ եթե հայելիները դրվում են վերը նշված ձեւով, ուրեմն էներգիան եւ հաջողությունները միանգամից դուրս են գալիս տանից։

Արգելք 6. Արգելք աստիճանների մասին

Տան մեջ առկա աստիճանների արանքում չպետք է բացվածք լինի, այլապես էներգիան կրկին տանից դուրս կգնա։

Արգելք 7. Տան մուտքի դռան վերեւում չպետք է ժամացույց կամ այլ իրեր տեղադրել

Չի կարելի տանը դռան վերեւում ինչ-ինչ իրեր դնել, քանի որ դրանք անհաջողությունների նշան կարող են լինել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆեն-շույի 7 արգելք
10 զարմանահրաշ, թափանցիկ կենդանիներ