Ո՞վ կմտածեր, որ զուգընկերոջ որոնումը կարելի է համեմատել լամպի ընտրության հետ։ Բայց հենց այսպես է աշխատում «լամպի տեսությունը», որը, թվում է, հիանալի բացատրում է, թե ինչու են հարաբերությունները տարիքի հետ ավելի բարդանում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Երբ լամպը հարաբերությունների փոխաբերություն է
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էինք երիտասարդ տարիքում հեշտությամբ մտերմանում մարդկանց հետ։ Շատ նոր ծանոթություններ, ժամադրություններ կային, թվում էր, թե ողջ աշխարհը բաց է սիրո համար։ Բայց որքան մեծանում ենք, այնքան ավելի է դժվարանում գտնել մեկին, ով իսկապես համապատասխան է։
Հաճախ դա պարզապես բացատրում են նրանով, որ մարդկանց մեծամասնությունը զույգ է գտնում երիտասարդ տարիքում, և «ազատ» թեկնածուները քչանում են։ Բայց իրականում ամեն ինչ ավելի խորն է։ Հենց այստեղ էլ օգնում է «լամպի տեսությունը»։
Բրիտանացի լրագրող Լուիզա Փերրիի խոսքով՝ զուգընկեր գտնելը նման է տան համար իդեալական լամպ գտնելուն։
Ճանապարհի սկզբում. երբ դուք կահավորում եք ձեր առաջին բնակարանը, քիչ պահանջներ ունեք։ Լամպը պետք է էժան լինի և պարզապես լույս տա։ Նույնը և զուգընկերների դեպքում է. երիտասարդ տարիքում մենք այնքան էլ քմահաճ չենք, փորձում ենք, փորձարկումներ անում, սովորում հասկանալ, թե ինչն է կարևոր հենց մեզ համար։
Ժամանակի ընթացքում. տարիներ անց դուք հարմարավետություն եք ստեղծում, մտածում եք տան յուրաքանչյուր անկյունի մասին, ոճ եք ընտրում։ Այժմ արդեն չի կարելի դնել «առաջին պատահած» լամպը. այն պետք է իդեալականորեն ներդաշնակվի ձեր ինտերիերին։ Այդպես էլ զուգընկերների դեպքում է. որքան ավելի կայացած է մեր կյանքը, այնքան ավելի դժվար է գտնել մարդու, ով ներդաշնակորեն կհամալրի այն։
Ինչու է հատկապես դժվար հաջողակ կանանց համար
ԹիքԹոք-բլոգեր Էլլի Վոսսը, ով հանրահռչակել է այս տեսությունը, ընդգծում է. կանանց, հատկապես հաջողակների համար, խնդիրն էլ ավելի է բարդանում։ Որքան բարձր եք դուք բարձրանում կարիերայի սանդուղքով և որքան ավելին եք ստեղծում ձեր շուրջը, այնքան ավելի քիչ «լամպեր» են մնում, որոնք իսկապես կհամապատասխանեն։
Կարդացեք նաև՝ Հաջողակ կնոջ 15 ոսկե կանոնները
Զարմանալի չէ, որ շատերն ի վերջո ընտրում են «ոչ թե իդեալական լամպը, այլ հանգամանքներին համապատասխանը»։ Բայց Վոսսը նշում է. երբեմն արժե լինել ճկուն և մի փոքր փոխել սեփական «տունը», այսինքն՝ սպասելիքները կամ սովորույթները, որպեսզի ձեր կյանք ներս թողնեք համապատասխան մարդուն։
Իսկ ի՞նչ կասեք «հուզական առումով մաքուր» զուգընկերոջ մասին։
Հոգեթերապևտ Ռիդ Դայթցմանն ավելացնում է. ժամադրությունները հասուն տարիքում կարող են թերապիա հիշեցնել։ Մարդիկ արդեն շատ բան են տեսել, յուրաքանչյուրն ունի իր բեռն ու փորձը։ Եվ եթե երիտասարդ տարիքում ցանկանում ես «մաքուր էջից» սկսել, ապա հասուն տարիքում կարևոր է սովորել ընդունել ուրիշի պատմությունը։
Իհարկե, դա միշտ չէ, որ հեշտ է։ Բայց ի վերջո, խոսքն այն մասին չէ, որ գտնեք «անթերի լամպ», այլ այն մասին, որ ձեր տունը շարունակի փայլել։
Լամպի տեսությունը հիշեցնում է մեզ. որքան շատ բան ենք ստեղծում մեր շուրջը, այնքան բարձր են չափանիշները։ Բայց դա ձեռքերը ծալելու պատճառ չէ։ Ինչ-որ տեղ այնտեղ կա հենց այն «լամպը», որը ոչ միայն կներդաշնակվի, այլև ձեր կյանքն էլ ավելի պայծառ կդարձնի։








