fbpx

Օգնում է մակաբույծների դեմ և ոչ միայն․ ինչու են արմավը հնուց ի վեր ուտում առավոտյան՝ քաղցած ժամանակ

Քաղցր և էկզոտիկ արմավները հայտնի են արևելյան հեքիաթներից, իսկ արաբական երկրներում ընդունված է օրը սկսել հենց այս մրգերով. դա օրգանիզմը մաքրում է մակաբույծներից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Առավոտյան քաղցած ժամանակ 7 արմավ ուտելու ավանդույթը արաբների մոտ առաջացել է դեռևս հնագույն ժամանակներում, և մինչ օրս շատերն են հետևում դրան։

«Նա, ով օրը սկսում է յոթ սեղմված արմավով, այդ օրը չի բախվի կախարդանքի և թունավորման», — ասվում է սուննիական «Սահիհ ալ-Բուխարի» ժողովածուներից մեկում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Արմավի օգտակարության գիտական հիմնավորումը

Մեր օրերում հնագույն այս բացահայտումը հաստատվում է գիտնականների կողմից։ Իհարկե, ոչ կախարդանքի մասով, բայց ստամոքս-աղիքային տրակտի լավ աշխատանքի հարցում։

Ապացուցված է, որ քաղցած ժամանակ կերած արմավները կարող են ոչնչացնել աղիքներում առկա մակաբույծներին, մասնավորապես, դրանք օգնում են լյամբլիոզի և ամեոբիազի դեպքում։ Դրանք արդյունավետ են աղիքային ամեոբայի և այլ ախտածին բակտերիաների դեմ պայքարում։ Արմավները պարունակում են շատ բջջանյութ, այդ իսկ պատճառով օգտակար են մարսողության և աղիների մաքրման համար։

Կարդացեք նաև՝ Ինչո՞վ է օգտակար ՉԱՄԻՉԸ. սննդաբանը նշել է այս մթերքն ուտելու 9 պատճառ  

Բացի այդ, արմավները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, ինչը բարերար ազդեցություն է ունենում սրտի և իմունային համակարգի աշխատանքի վրա, ասվում է National Library of Medicine կայքի հոդվածում։ Դրանք ամրացնում են ոսկորները, բարելավում են ուղեղի աշխատանքը և նվազեցնում անեմիայի ռիսկը՝ շնորհիվ երկաթի բարձր պարունակության։

Զգուշացում․ Չափավոր օգտագործում

Սակայն արմավները պետք է օգտագործել չափավոր՝ շաքարի բարձր մակարդակի պատճառով։ 100 գրամ արմավը պարունակում է մոտ 14 թեյի գդալ շաքար, ինչն ավելին է, քան չամիչի, սև սալորաչրի, ծիրանաչրի և այլ չրերի մեջ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Օգնում է մակաբույծների դեմ և ոչ միայն․ ինչու են արմավը հնուց ի վեր ուտում առավոտյան՝ քաղցած ժամանակ
«Լուսին և ծով» ԹԵՍՏԸ կբացահայտի Ձեր անձի թաքնված կողմերը