fbpx

Հայրս սովորեցրել է, որ պարտքը սարսափելի բան է». Օփրա Ուինֆրիի 10 ոգեշնչող մտքեր հարստանալու մասին

Օփրա Ուինֆրիի 10 մտքերն այն մասին, թե ինչպես հարստանալ, կարող են ոգեշնչել և ուժ տալ ձեզ՝ հասնելու նպատակներին, երբ բախվում եք կյանքի դժվարություններին։

Օփրա Ուինֆրին, որին անվանում են ամերիկյան «մեդիայի թագուհի», ծնվել է 1954 թվականի հունվարի 29-ին։ Նա սիրով կիսվում է իր կյանքի փորձով և աշխատանքի նկատմամբ տածած սիրով, որի շնորհիվ դարձել է այն, ինչ կա այսօր։ Նրա իմաստուն խորհուրդները ոգեշնչում են բոլոր նրանց, ովքեր ձգտում են հաղթահարել կյանքի դժվարությունները և, ի վերջո, հասնել հաջողության։

Ծնվելով Միսիսիիպի նահանգի մի աղքատ գյուղում՝ նա դարձավ հայտնի հաղորդավարուհի, հեռուստապրոդյուսեր և բարերար՝ դառնալով պատմության մեջ առաջին աֆրոամերիկուհի միլիարդատերը։ Դժվար մանկություն ունենալով՝ նա ենթարկվել է բռնության, 13 տարեկանում փախել է տնից, սակայն ապացուցել է, որ չնայած բոլոր խոչընդոտներին, նպատակասլացության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ամեն ինչ հնարավոր է։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

«Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ տառապանք են պատճառել. նրանք իմ լավագույն ուսուցիչներն են», – մի առիթով ասել է Օփրան։

Հաջողության, աշխատանքի և հարստության մասին Օփրա Ուինֆրիի այս մտքերը կօգնեն և կոգեշնչեն ձեզ՝ հասնելու ձեր նպատակներին կյանքի ամենադժվար պահերին։

«Կյանքի մեծագույն գաղտնիքն այն է, որ իրականում ոչ մի մեծ գաղտնիք էլ չկա։ Ինչպիսին էլ լինի ձեր նպատակը, դուք կհասնեք դրան, եթե ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ նախապատրաստվելիս և աշխատելիս։ Չկան սողանցքներ, չկան անվճար ուղևորություններ։ Կաք միայն դուք, ներկա պահը և ձեր կայացրած ընտրությունը»։

«Ձեր աշխատանքը միշտ չէ, որ բավարարվածություն կբերի։ Կլինեն օրեր, երբ կձանձրանաք։ Այլ օրեր, հնարավոր է, ընդհանրապես չցանկանաք գնալ աշխատանքի։ Բայց, միևնույն է, գնացեք և հիշեք՝ ձեր աշխատանքը ձեր անձը չի բնորոշում։ Այն ընդամենը քայլ է դեպի այն մարդը դառնալու ճանապարհին, ով պետք է դառնաք»։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

«Եթե ամեն օր թեկուզ մեկ փոքր, բայց կարևոր գործ անեք, դուք կկերտեք ձեր ժառանգությունը»։

«Ես հավատում եմ, որ կյանքի յուրաքանչյուր պահը մի աղյուս է և ևս մեկ քայլ դեպի այն մարդը, որը պետք է դառնաք և որը ձեզ վիճակված է լինել»։

«Ձախողում գոյություն չունի։ Ձախողումն ընդամենը կյանքի փորձն է՝ մեզ այլ ուղղությամբ ուղղորդելու»։

«Դուք պետք է ունենաք ձեր կյանքի տեսլականը։ Նույնիսկ եթե չունեք հստակ պլան, պետք է ունենաք գոնե մի ուղղություն, որով որոշել եք շարժվել»։

«Հայրս ինձ դաստիարակել է այն գիտակցությամբ, որ պարտք ունենալը սարսափելի բան է»։

Կարդացեք նաև՝ Միլիարդատերերի մեջբերումներ, որոնք կփոխեն ձեր վերաբերմունքը փողի հանդեպ

«Շատ փող ունենալը դեռ չի նշանակում լինել հաջողակ։ Փողի հետ մեկտեղ անհրաժեշտ է գտնել կյանքի իմաստ։ Դուք պետք է ձգտեք, որ ձեր աշխատանքը իմաստալից լինի, քանի որ հենց դա է իսկական հարստություն բերում ձեր կյանք։ Իրականում հարուստ ես այն ժամանակ, երբ շրջապատված ես մարդկանցով, որոնց վստահում ես, որոնք գնահատում են քեզ, և որոնց դու ես գնահատում։ Ահա թե որն է իսկական հարստությունը»։

«Ամենակարևորը ձեր իսկ ներաշխարհի վրա աշխատելն է։ Դուք պետք է լցնեք ինքներդ ձեզ, հոգ տանեք, որ ձեր «բաժակը» միշտ լի լինի։ Եղե՛ք ներդաշնակ և լիարժեք»։

«Ես հանգել եմ այն համոզմունքին, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր անձնական կոչումը, որը նույնքան յուրահատուկ է, որքան մատնահետքը։ Հաջողության հասնելու լավագույն ուղին այն գործը գտնելն է, որը սիրում ես, և այնուհետև գտնել միջոց՝ այդ գործով ծառայելու ուրիշներին՝ ջանասիրաբար աշխատելով և թույլ տալով, որ Տիեզերքի էներգիան առաջնորդի քեզ»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հայրս սովորեցրել է, որ պարտքը սարսափելի բան է». Օփրա Ուինֆրիի 10 ոգեշնչող մտքեր հարստանալու մասին
Աշխարհի 20 ամենագեղեցիկ կանայք ըստ Google-ի