fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը․

ԽՈՅԵՐ

Եթե ցանկանում էիք սիրելիին ծանոթացնել ծնողների հետ, ապա հրաշալի ժամանակաշրջան է այդ հանդիպումը կազմակերպելու համար: Սիրած աղջկան զգուշավրեք, թե ինչպես իրեն պահի ձեր հայրիկի մոտ, իսկ սիրած տղային` հուշեք, թե ինչ ծաղիկներ է նախընտրում ձեր մայրիկը:

ՑԼԵՐ

Կհիասթափվեք ձեր սիրելիից, ինչը շատ տխուր կլինի ձեզ համար: Սակայն այդ հիասթափությունը երկար չի տևի, այն նման կլինի մոծակի կծածին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Լավ կլինի մտածեք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, ինչ ապագա եք ակնկալում նրա հետ միասին: Այս քննարկմանը լավ կլինի, եթե մասնակցի նաև ձեր սիրելին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ հետ կցանկանա քննարկել որևէ նորություն, օրինակ` այն, ինչը լսել է հեռուստատեսայի լուրերից: Անգամ եթե թեման ձեզ չի հետաքրքրում փորձեք հակառակը ցույց տալ, այլապես չեք խուսափի վեճերից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Շատ կցանկանաք սիրելիի հետ կիսվել ձեր կյանքի փորձով, նրան ինչ-որ բան սովորեցնել: Դա, իհարկե, լավ է, բայց հանկարծ չափը չանցնեք, հակառակ դեպքում` կարող եք բարկացնել նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Սիրային հարցերում ձեզ կօգնի ձեր հնարամտությունը: Պետք է ցույց տաք սիրելիին, որ ձեր ուղեղը շատ լավ է աշխատում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա որեըւէ լավություն անել ձեզ համար: Թե ինչ նա կանի, աստղերին հայտնի չէ, սակայն աշխատեք գնահատել նրա ջանքերը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ որևէ բան բացատրելը: Աշխատեք հնարավորինս շուտ ընկալել նրա ասածը, եթե չեք ցանկանում նրան նյարդայնացնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լավ կլինի, եթե հույսը դնեք միայն սեփական ինտուիցիայի վրա: Օրինակ` եթե տվյալ պահին տվյալ տեղից ցանկանում եք հեռանալ, ապա առանց վարանելու արեք դա: Ձեր սիրելիին կբարկացնի ձեր պահվածքը, բայց նա շուտով ամեն ինչ կհասկանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելիի հետ հավաքվեք թեյի սեղանի շուրջ: Որպեսզի մթնոլորտն ավելի ջերմ լինի հյուրասիրեք նրան ձեր իսկ պատրաստած քաղցրավենիքով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մշակույթին մոտ լինելը լավ է ու կարևոր: Աստղերը խորհուրդ են տալի սիրելիի հետ մշակութային շաբաթ ծրագրել: Գնացեք թատրոն, կինո կամ, թեկուզ, կրկես:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին դժվարությամբ ձեզ կհավատա, այնպես որ` ստիպված կլինեք նրան մի բանը հազար անգամ բացատրել: Պետք չէ նյարդայնանալ, երբեմն բոլորիս հետ էլ պատահում են նման դեպքեր:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը
«Կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը՝․․․»․ արդիական ԱՌԱԿ մեր կյանքի մասին