fbpx

Արտաքինը որոշիչ չէ․ 4 գիտական նշան, որ դուք դուր եք գալիս ուրիշներին

Հոգեբանների հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես որոշել թաքնված գրավչությունը․․․

Գրավչությունը միայն արտաքին տեսքով չի պայմանավորված։ Հոգեբանության բրիտական ամսագրում (The British Psychological Society) 2025 թվականի ապրիլին հրապարակված նոր հետազոտությունը պարզել է, որ մարդկանց միջև ձգողությունը հաճախ ձևավորվում է ավելի աննկատ գործոնների շնորհիվ՝ ձայնի, շարժուձևի, բույրի և նույնիսկ սեփական սեռի ներկայացուցիչների արձագանքի։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Ձեր ձայնը հմայում է

Հետազոտությունն ապացուցում է, որ ձայնը կարող է գրեթե նույնքան կարևոր լինել, որքան դեմքի դիմագծերը։ Ձայնի տեմբրը, ռիթմը կամ անգամ ծիծաղը կարող են գերել զրուցակցին նույնիսկ մինչև ձեզ տեսնելը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

2. Իրականում դուք ավելի գրավիչ եք, քան լուսանկարներում

Լուսանկարները հազվադեպ են կարողանում փոխանցել մարդու իրական հմայքը։ Կենդանի շփման ժամանակ շատ ավելի մեծ դեր են խաղում հույզերը, դիմախաղն ու շարժուձևը, այդ պատճառով «դու իրականում ավելի լավն ես» արտահայտությունն իրապես հաճոյախոսություն է։

3. Դուք ունեք ձեզ բնորոշ, յուրահատուկ բույր

Բույրը կարող է լինել նույնքան հզոր ազդանշան, որքան ձայնը։ Մարդիկ ենթագիտակցորեն այն կապում են անհատականության, տրամադրության և նույնիսկ առողջության հետ։ Եթե շրջապատի մարդիկ հաճախ են նշում, որ ձեզնից հաճելի բույր է գալիս, սա ևս գրավչության վկայություն է։

Կարդացեք նաև՝ Ո՞րն է տղամարդու ամենագրավիչ կազմվածքը։ Գիտնականները տվել են պատասխանը

4. Ձեզ հաճոյախոսություններ են անում առանց ռոմանտիկ ակնարկի

Այն մարդկանցից ստացված հաճոյախոսությունները, ովքեր ձեզ սիրահետելու մտադրություն չունեն, հզոր սոցիալական ազդանշան են։ Սա նշանակում է, որ մարդիկ ձեզ ընկալում են որպես համակրելի, խարիզմատիկ և գրավիչ անձնավորություն՝ բառի լայն իմաստով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Արտաքինը որոշիչ չէ․ 4 գիտական նշան, որ դուք դուր եք գալիս ուրիշներին
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. Իմացեք Ձեր թաքնված «ես»-ի մասին