Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը». Փաստեր Nike-ի հիմնադիր Ֆիլ Նայթի և նրա բեսթսելլեր դարձած գրքի մասին

Ձեզ ենք ներկայացնում փաստեր Nike ապրանքանիշի հիմնադիր Ֆիլ Նայթի և նրա բեսթսելլեր դարձած գրքի մասին:

1. Ֆիլ Նայթ՝ ամերիկացի բիզնեսմեն, Nike ընկերության հիմնադիրներից մեկը, բարերար։ Ծնվել է 1938 թ. փետրվարի 24-ին:

2. Հաճախել է Քլեվելենդի ավագ դպրոց։ Ըստ մի աղբյուրի, «Երբ նրա հայրը հրաժարվել է նրան ամառային աշխատանք տրամադրել իր թերթի խմբագրությունում, համարելով, որ իր որդին պետք է գտնի այն ինքնուրույն, Ֆիլը գտնում է աշխատանք մրցակից Oregonian ամսագրում, որտեղ նա աշխատել է գիշերային հերթափոխում, որպես սպորտային արդյունքները ամփոփող: Ամեն առավոտ նա վազում էր տուն՝ յոթ մղոն»:

3. Ընդունվել է Սթենֆորդի բիզնեսի դպրոց, որը ավարտել է 1962 թվականին, որպես դիպլոմավորված մագիստրոս:

4. Սթենֆորդի բիզնեսի դպրոցը ավարտելուց հետո նա շրջագայում է ամբողջ աշխարհով և Ճապոնիայում իմանում է Թայգր սպորտային կոշիկների բրենդի մասին, որը որոշում է տարածել ԱՄՆ-ում: ԱՄՆ ժամանելուց հետո Նայթը սկսում է աշխատել որպես հաշվապահ Պորտլենդում։ Մոտ մի տարի հետո նա ստանում է Թայգրի առաջին նմուշները և ուղարկում է երկու զույգ սպորտային կոշիկներ իր մարզիչ Բիլ Բաուերմենին գնահատելու և վաճառելու նպատակով: Ի զարմանս Նայթի, Բաուերմենը ոչ միայն բարձր է գնահատում կոշիկները, այն նաև առաջարկում է դառնալ գործընկերներ և զբաղվել դիզայներական գաղափարներով: 1964 թվականի հունվարի 25-ին նրանք ստեղծում են «Blue Ribbon Sports» ընկերությունը, որը հետագայում դարձավ Nike: Սկզբնականում այն մասնագիտացել է սպորտային կոշիկների պատվերների ասիական երկրներում և դրանց ամերիկյան շուկայում հետագա վաճառքի վրա: Նայթի ընկեր Ջեֆ Ջոնսոնը առաջարկում է ի պատիվ հունական թևավոր հաղթանակի աստվածուհու ընկերությունը անվանել Նայք և 1971 թվականին ընդամենը 35 դոլարով Քերոլին Դեվիդսոնին պատվիրվեց ֆիրմայի «Swoosh» լոգոն, որը այժմ համարվում է ամենահզոր լոգոներից մեկը: Լոգոյի մասին Նայթը ասել է․ «Այն ինձ դուր չի գալիս, բայց կաշխատի հօգուտ ինձ»։

5. Nike-ը հովանավորում է աշխարհի բազմաթիվ բարձրակարգ մարզիկներին և սպորտային թիմերին:

6. «Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին:

7. Nike-ը այժմ համաշխարհային բրենդ է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել:

8. Այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը:

9. Բեսթսելերը «Էդիթ պրինտ» հրատարակչությունը թարգմանել է հայերեն:

10. Օգտագործում է իր ճանաչված «Just Do It» կարգախոսը և Swoosh լոգոն:

11. Ընկերության բրենդը գնահատվում է $ 10.7 միլիարդ և համարվում է ամենաթանկը մարզական ինդուստրիայում։

12. 2015 թվականի նոյեմբերին ըստ Ֆորբս ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում ճանաչվել է 15-րդը և նրա կարողությունը կազմել է 28,1 մլրդ․ դոլար։

13. Ըստ Բիլ Գեյթսի, այս գիրքն ազնվորեն հիշեցնում է, թե ինչի է նման բիզնես հաջողության ճանապարհը՝ կեղտոտ, վտանգավոր, լի սխալներով։ «Չեմ կարծում՝ Նայթը փորձում է որևէ բան սովորեցնել ընթերցողին։ Նա այլ, ավելի լավ բան է անում՝ իր պատմությունը պատմում է այնքան անկեղծորեն, որքան կարող է։ Դա իսկապես զարամահրաշ պատմություն է»,- ասում է Գեյթսը:

Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը». Փաստեր Nike-ի հիմնադիր Ֆիլ Նայթի և նրա բեսթսելլեր դարձած գրքի մասին