Կանայք անկեղծորեն խոստովանել են, թե որ մանրուքներն են կարող տղամարդուն վայրկենապես գրավիչ դարձնել իրենց աչքում, նույնիսկ եթե նա դրա համար առանձնահատուկ ջանքեր չի գործադրում։ Այս թեմայով բուռն քննարկում է ծավալվել Reddit սոցիալական հարթակում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Խնդիրն արտաքինը կամ փողը չէ, երբեմն ամեն ինչ որոշում են մանրուքները։ Տիկնա՛յք, ո՞ր նրբությունն է տղամարդուն ակնթարթորեն ավելի գրավիչ դարձնում», – հարցրել է քննարկման նախաձեռնողը։
Հարցն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել, որ օգտատերերը նրան պարզապես ողողել են անկեղծ ու մանրամասն պատասխաններով։
Արարքներ և վերաբերմունք
Քննարկման մասնակիցներից ոմանք նշել են, որ տղամարդու գրավչությունը դրսևորվում է նրա արարքների և շրջապատի հետ վերաբերմունքի մեջ։ Քաղաքավարությունը սպասարկող անձնակազմի, բարությունը՝ կենդանիների, ուշադիր վերաբերմունքը՝ հարազատների նկատմամբ, և ուրիշներին օգնելու պատրաստակամությունը․ այս մանրուքները ստեղծում են հասուն և հուսալի մարդու տպավորություն։ Դատելով պատասխաններից՝ նաև անկեղծ լինելու և մտերիմների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու ունակությունն է տղամարդուն անմիջապես առանձնացնում կանանց աչքում։
«Երբ տղամարդն իրեն բնական է պահում, և նրան բոլորովին չի հետաքրքրում, թե ով է իրեն նայում։ Իմ ընկերը կարող է ինձ հետ երգել ու պարել հանրության առաջ։ Նա բարձրաձայն ու հպարտությամբ է խոսում իր նախասիրությունների մասին։ Նրա ինքնավստահությունն ու անկաշկանդ պահվածքը նրան հարյուր անգամ ավելի գրավիչ են դարձնում»,- խոստովանել է օգտատերերից մեկը։
Ինքնավստահություն և ազնվություն
Շատերը նշել են, որ ինքնավստահ տղամարդիկ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում, շատ ավելի գրավիչ են։ Կարևոր են նաև հետևողականությունն ու ազնվությունը․ տղամարդը, որը տեր է իր խոսքին, հարգալից է ու անկեղծ, վստահություն և համակրանք է ներշնչում։ Հաղորդագրություններին ժամանակին պատասխանելը, կոկիկ տեսքը և հիգիենայի պահպանումը նույնպես մեծապես ազդում են տպավորության վրա։
Կանայք գրել են.
- «Հետևողականությունը։ Ինձ դա դուր է գալիս, որովհետև տղամարդկանց 99%-ը, որոնց հետ ծանոթացել եմ, որոշ ժամանակ շփվելուց հետո պարզապես անհետանում է։ Սկզբում ամեն ինչ հիանալի է, հետո ամեն ինչ վատանում է»։
- «Խորը ներաշխարհ, խոցելի լինելու կարողություն և ջերմություն»։
- «Ինձ շատ են գրավում ինքնավստահ տղամարդիկ։ Բայց ոչ գոռոզները։ Պարզապես նրանք, ովքեր հստակ գիտեն՝ ինչ են ուզում, և քեզ չեն մոլորեցնի»։
Արտաքին խնամք
Ոչ պակաս կարևոր է նաև արտաքին խնամքը՝ մաքուր ձեռքեր ու եղունգներ, առողջ ատամներ, կոկիկ սանրվածք, հաճելի բույր․ այս ամենը տղամարդու կերպարն ամբողջական ու ներդաշնակ է դարձնում։
«Մաքուր եղունգներ, փայլուն ատամներ, խոնավեցված մաշկ, մաքուր մազեր, հաճելի բույր… Երբ տղամարդը խնամված տեսք ունի, կարծես հաճախ է լոգանք ընդունում և շատ ջուր խմում», – նշել է քննարկման մեկ այլ մասնակից։
Զգացմունքայնություն և կարծրատիպերից դուրս մտածելակերպ
Սակայն կարևորը միայն արտաքինը չէ․ ուշադիր լսելու, զուգընկերուհու կյանքի մանրուքների հանդեպ ուշադիր լինելու, սեփական նախասիրություններով կիսվելու և զգացմունքներն արտահայտելու կարողությունը նույնպես հմայում է կանանց։
Կարդացեք նաև՝ Տղամարդու 4 հազվագյուտ որակներ, որոնք կգրավեն կնոջն առաջին իսկ ժամադրության ժամանակ
Որոշ կանայք նաև շեշտել են, որ կարծրատիպեր կոտրելը և յուրահատուկ գծեր ցուցաբերելը ոչ պակաս գրավիչ է։ Հետաքրքրությունները, որոնք դուրս են տիպիկ «տղամարդկային» հոբբիների շրջանակից, բարեհամբույր վերաբերմունքը, հարգանքը տարբեր մարդկանց նկատմամբ և ոչ ավանդական դերեր ստանձնելու պատրաստակամությունը տղամարդուն դարձնում են յուրօրինակ և հմայիչ։ Նույնիսկ հոգատարության ամենափոքր դրսևորումներն ու շրջապատի հանդեպ ուշադրությունը ջերմության և վստահության զգացում են պարգևում։
Ամփոփում
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մեկնաբանությունները ցույց տվեցին՝ տղամարդու գրավչությունն իրականում պայմանավորված է ոչ թե արտաքինով կամ ֆինանսական վիճակով, այլ բազմաթիվ մանրուքներով, որոնք վկայում են նրա բնավորության, արժեհամակարգի և շրջապատի հետ վերաբերմունքի մասին։ Բարի, ուշադիր, ինքնավստահ և ազնիվ տղամարդիկ, ովքեր պատրաստ են հոգատարություն և հարգանք ցուցաբերել, իսկապես հմայիչ են։








