✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Գնչուական հորոսկոպը բացահայտում է, թե նշաններից ո՞ւմ ճակատագիրը կհարստացնի մարտ ամսին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Նյու Յորքից աստղաբան և նումերոլոգ Ռուբի Միրանդան աստղերով կանխատեսելու արվեստին է տիրապետում: Այս շնորհը նրան է փոխանցել գնչու մայրը: Այս անգամ երկնային մարմինների հայտնի մասնագետը պատմել է, թե կենդանակերպի շրջանի որ ներկայացուցիչներին է ոսկե հորթը հովանավորելու առաջին գարնանային ամսվա ընթացքում, և ովքեր պետք է ձգեն գոտիները:

Խոյ

Մարտ ամսին անձնական կյանքը նրանց համար կդառնա մի ամբողջ սթրես: Իսկ ահա ֆինանսական առումով այս նշանի մոտ ամեն ինչ կարգին կլինի:

Ցուլ

Նրանք չպետք է հույս դնեն Տիեզերքից իրենց տրված հատուկ զիջումների վրա: Ցուլերը ստիպված կլինեն անհավատալի ջանքեր գործադրել՝ պահպանելու ներկայիս աշխատավարձը և աշխատանքը չկորցնելու համար:

Երկվորյակներ

Մարտին նրանք կունենան հնարավորություններ, որոնց մասին կարելի է միայն երազել: Այս նշանին սպասվում է ֆինանսական բարեկեցություն, ուստի աստղերը խորհուրդ են տալիս նրանց զբաղվել իրենց անձնական կյանքով:

Խեցգետին

Հաջորդ ամսվա ընթացքում նրանց սպասվում են մի շարք հիասթափություններ և անհաջողություններ: Նոր աշխատանք գտնելը կօգնի խուսափել սև գծերից:

Առյուծ

Դրական կարիերայի փոփոխություններ են սպասվում մարտին: Նրանց ծանրաբեռնվածությունը կնվազի, կյանքը քիչ սթրեսային կլինի: Այնուամենայնիվ, դա ֆինանսական առումով որևէ բարելավում չի բերի:

Կույս

Նրանք կարող են ակնկալել կարիերայի առաջխաղացում և աշխատավարձերի բարձրացում: Ֆինանսները կօգնեն նրանց հաղթահարել կուտակված խնդիրները:

Կշեռք

Մարտի երրորդ շաբաթվա ընթացքում նրանք կարող են վնաս ունենալ: Այնուամենայնիվ, դրանից կարելի է խուսափել՝ սուր մտքով և անձնային աճով:

Կարիճ

Նրանք ստիպված կլինեն մարտ ամսին քրտնաջան աշխատել: Ջանքերը դժվար թե որևէ օգուտ տան աշխատավարձի բարձրացման հարցում: Այնուամենայնիվ, նրանք կկարողանան իրականացնել իրենց հավակնությունները:

Աղեղնավոր

Այս նշանին հաջողության է սպասվում անձնական կյանքում և աշխատանքում: Մարտին նրանք լավ փող աշխատելու հնարավորություն կունենան:

Այծեղջյուր

Մարտ ամսվա աշխատանքը նրանց սովորական ուրախություն այլևս չի բերի: Այս նշանը չպետք է հույս ունենա հեշտ փողի և հաջող կարիերայի:

Ջրհոս

Նրանք ռիսկի են դիմում պարտքերի տակ ընկնել: Ավելի լավ է, որ այս նշանը մարտ ամսին հրաժարվի ճանապարհորդությունից, քանի որ դա լավագույնս չի ազդի ֆինանսների վրա:

Ձկներ

Նրանց համար մարտ ամսին փողը խնդիր կդառնա: Աստղերը խորհուրդ են տալիս չխառնել անձնական կյանքն ու ֆինանսները: Բացի այդ, այս նշանը պետք է սովորի համագործակցել մարդկանց հետ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գնչուական հորոսկոպը բացահայտում է, թե նշաններից ո՞ւմ ճակատագիրը կհարստացնի մարտ ամսին
Եվ կրկին Viktoria’s Secret Fashion Show 2013 (65 ֆոտո)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց