fbpx

Աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա՝ սուպերմիլիարդատերեր

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկված է 24 մարդ ամբողջ աշխարհից, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata վերլուծական ընկերության տվյալները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Altrata-ի ուսումնասիրությունը նշում է, որ այժմ կարող ենք խոսել աշխարհում հարուստների նոր կատեգորիայի՝ սուպերմիլիարդատերերի ի հայտ գալու մասին. նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը:

Լավագույն հնգյակում են SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը՝ 419,4 մլրդ դոլար, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263,8 միլիարդ դոլար, LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 238,9 միլիարդ դոլար, Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլիսոնը՝ 237 միլիարդ դոլար, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 220,8 մլրդ դոլար:

Կարդացեք նաև՝ Մանսա Մուսա՝ աշխարհի երեսին երբևէ ապրած ամենահարուստ մարդը

24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 3,3 տրիլիոն դոլար՝ համադրելի Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։ Altrata-ն նշում է, որ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա գերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա՝ սուպերմիլիարդատերեր
Մեր մոլորակի մի քանի հանելուկ: ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ (տեսանյութ)