fbpx

TikTok-ի, Youtube-ի և Instagram-ի կարճ տեսանյութերը բացասաբար են անդրադառնում մարդու ուղեղի վրա

Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե ինչպես են կարճ տեսանյութերն ազդում մարդու օրգանիզմի վրա։ Արդյունքները վախեցնող են:

Վերջերս գիտնականները զարմանալի հետազոտություն են անցկացրել, որտեղ նրանք հայտնաբերել են կարճ տեսանյութերի (այնպիսի հարթակներում, ինչպիսիք են TikTok-ը, Youtube-ը կամ Instagram-ը) ազդեցությունը  մարդու ուղեղի վրա: Նրանք պարզել են, որ կարճ տեսանյութերից կախվածության բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դիտվում են ակտիվություն ուղեղի այն հատվածներում, որոնք կապված են էմոցիոնալ կարգավորման հետ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ավելին, նման օգտատերերի մոտ բացահայտվել են կառուցվածքային փոփոխություններ այնպիսի հատվածներում, ինչպիսիք են ճակատային կեղևը և ուղեղիկը, գրում է NeuroImage-ը։

Կարճ տեսանյութերից կախվածությունը բնութագրվում է անհատականացված վիդեո բովանդակության հարկադիր և անվերահսկելի սպառմամբ: Այս վարքագծային օրինաչափությունը կապված է բացասական ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական հետևանքների հետ, ներառյալ քնի խանգարումները, հուզական դիսկարգավորումը և ուշադրության ու հիշողության վատթարացումը:

Կարճ տեսանյութերի արագընթաց և խթանող բնույթը կարող է նպաստել ավելի բարդ և բովանդակալից առաջադրանքների վրա կենտրոնանալու ունակության նվազմանը, ինչը մեծացնում է մտահոգությունը օգտատերերի ճանաչողական և էմոցիոնալ առողջության վրա դրանց երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ:

Չինաստանի Տյանցզին համալսարանի գիտնականները նորարարական հետազոտություն են անցկացրել: Նրանց նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես կարճ տեսանյութերից կախվածությունը  կարող է փոխել ուղեղը, ինչպես նաև բացահայտել գեները, որոնք կարող են ազդել նման վարքագծի նախատրամադրվածության վրա:

Բացի այդ, հետազոտողները ուսումնասիրել են անհատականության այնպիսի գծերի ազդեցությունը, ինչպիսին է նախանձը, որը մեծացնում է բացասական հույզերը, երբ համեմատվում ենք նրանց հետ, որոնց մենք հետևում ենք սոցիալական ցանցերում:

Հետազոտությանը մասնակցել է 17-ից 30 տարեկան 111 ուսանող, ովքեր պարբերաբար օգտվում էին կարճ տեսանյութերի հարթակներից: Մասնակիցները ընտրվել են խնամքով՝ բացառելով նյարդաբանական կամ հոգեբուժական խանգարումներ ունեցողներին, որպեսզի համոզվեն, որ արդյունքները պայմանավորված են նման տեսանյութեր դիտելով:

Կարդացեք նաև՝ Ինչպես նվազեցնել երեխայի կախվածությունը գաջեթներից

Կարճ վիդեո կախվածության նյարդային ասպեկտները հետազոտվել են ուղեղի բարձրորակ ՄՌՏ պատկերների միջոցով: Տվյալները պատկերացում տվեցին երկու հիմնական ասպեկտների մասին՝ ուղեղի կառուցվածքային փոփոխություններ, ինչպիսիք են գորշ նյութի ծավալը, և ֆունկցիոնալ ակտիվությունը, ներառյալ հատվածային միատարրությունը, որը չափում է նյարդային ակտիվության ժամանակը որոշակի հատվածում: Այնուհետև գիտնականները վերլուծեցին այս տվյալները և իմացան հետազոտվողների ուղեղի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների մասին:

Կառուցվածքային առումով նրանց մոտ դիտվում էին գորշ նյութի ծավալի ավելացում ճակատային կեղևում և ուղեղիկում, այն հատվածներում, որոնք կապված են որոշումների կայացման և հուզական կարգավորման հետ: Այս աճը ցույց է տալիս կոմպուլսիվ վարքի հնարավոր մեծացում:

Հետազոտության հիման վրա հայտնի դարձավ, որ կարճ տեսանյութեր դիտելու շնորհիվ հետազոտվողների քնի որակը իջել է 30%-ով։ Մասնակիցների կեսի մոտ առաջացել է քրոնիկ անքնություն։ Քնելու ժամանակը ընդհանուր առմամբ աճել է 40%-ով:

Բացի այդ, եթե նախկինում օգտատերերը կարող էին կենտրոնանալ 2,5 րոպե, ապա կարճ տեսանյութեր դիտելուց հետո նրանք կարող էին կենտրոնանալ միայն 47 վայրկյան: Հետազոտության մասնակիցների մեծամասնության մոտ առաջացել է անհանգստություն, իսկ ընդհանուր քանակի կեսի մոտ դեպրեսիայի դեղորայքային բուժման պահանջ է առաջացել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
TikTok-ի, Youtube-ի և Instagram-ի կարճ տեսանյութերը բացասաբար են անդրադառնում մարդու ուղեղի վրա
8 նշան, որ անընդհատ մտածում են ձեր մասին