fbpx

Ճապոնական լեգենդ ճակատագրի կարմիր թելի մասին

Հին ժամանակներից մարդկությանը հուզում է մի հարց կապված կյանքի իմաստի հետ։ Այդ որոնումների արդյունք է բազմաթիվ ժողովրդական լեգենդները և փիլիսոփայական ուղղությունները։

Ուզում ենք ծանոթացնել ձեզ կարմիր թելերի մասին ճապոնական մի լեգենդի հետ, որը մեր կյանքի իրադարձությունը բացատրում է այնքան ռոմանտիկ և իրատեսական կերպով, որ կամա թե ակամ ուզում ես դրան հավատալ։

Փակեք աչքերը և պատկերացրեք, որ մեր ամբողջ մարմնով հոսում է արյունը, որը հոսելով մեր օրգանիզմի անվերջանալի արյունատար անոթներով և երակներով, հասնում է մարմնի բոլոր անկյուններին և մեզ կյանք պարգևում։ Եվ այդ անթիվ անհամար արյունատար ճանապարհների մեջ գոյություն ունի մեկը, յուրահատուկը՝ սրտից մինչև ճկույթ ընկած անոթը։ Դրանք կապված են ի շնորհիվ արմունկային զարկերակի։ Ճկույթը սրտի իսկական «ներկայացուցիչն է», հենց այդ պատճառով է, որ շատ մշակույթներում այն օգտագործվում է բարիշելու, ինչ-որ բան խոսք տալու և նմանատիպ գործողություններում։

Եվ այսպես, համաձայն ճապոնական լեգենդի, այդ կապը՝ սրտից մինչև ամենափոքր մատը, չի վերջանում ճկույթով։ Ճկույթից դուրս է գալիս անտեսանելի կարմիր թել, որը վերջնական և ամուր կապում է մեզ այլ մարդկանց թելերի հետ, այսինքն նրանց սրտի հետ։

Նրանք, ովքեր կապված են այդ թելերով՝ իրար են կապված ճակատագրով։ Անկախ ժամանակից, տեղից և իրադարձությունից, նրանց նախասահմանված է հանդիպել, գլոբալ իմաստով ազդել միմյանց կյանքի վրա։  Կյանքի ընթացքում այդ թելը կարող է ձգվել կամ քարկապ ընկնել, դժվարեցնելով հանդիպումը կամ ավելի հեռացնելով միմյանց հետ կապված մարդկանց։ Բայց այն երբեք չի կտրվի։

Այդ կյանքի և հարաբերությունների կոնցեպցիան ծնունդ է տվել ամբողջականության փիլիսոփայությանը, որը պնդում է, որ մեր կյանքի էներգիան, ուժը տարածվում է մեր մարմնից դուրս և կապում մեզ Տիեզերքի և նրա էներգիայի հետ։ Կարմիր թելը՝ միմյանց որպես մի ամբողջի մաս, տիեզերքի մի մաս հասկանալու և ընկալելու տարբերակն է։

Պատահական չէ, որ մենք հաճախ մտածում ենք, որ այս կամ այն մարդը իզուր չէ, որ կա մեր կյանքում։ Եվ մենք ինքներս իզուր չենք հայտնվում մեկ ուրիշի կյանքում։

Մեր թելը որոշում է մեր ճակատագիրը, դա մեր գծանշված ճանապարհն է, որը տանում է մեզ նրանց մոտ, ում մենք առավել շատ ենք պետք, չնայած ինքներս դա չենք գիտակցում ամբողջ կյանքի ընթացքում։ Ճապոնացիները դարեր շարունակ հավատացած են, որ ոչինչ պատահական չի լինում այս ոչ հեշտ կյանքում։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag