Երբեմն, նայելով մեզ, մյուսները զարմանում են. «Ի՞նչ է գտել նրա մեջ»: Եվ երբեմն մենք ինքներս ենք մտածում, թե ինչ ենք գտել մեր կողքին գտնվող մարդու մեջ։ Քիմիա՞, Ֆիզիկա՞, Հոգեբանությո՞ւն: Միգուցե։ Բայց այսօր հրավիրում ենք ձեզ ծանոթանալու գրավչության հարցին աստղագուշակության տեսանկյունից։ Այսպիսով, ինչո՞վ են կենդանակերպի տարբեր նշանները գրավում մարդկանց:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյ
Խոյերը ձգում են իրենց ինքնավստահությամբ, համենայն դեպս՝ արտաքինից նրանք միշտ ինքնավստահ են։ Նրանց նայելիս, կարծես ասում են՝ ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ անում։ Խոյերը սիրում են փոփոխություն, անհայտից չեն վախենում։
Ցուլ
Ցուլը գրավում է նրանով, որ ոչ մեկից բացասական ոչինչ չեն ընդունում։ Նրանք վեճերը շրջանցում են կամ ուշադրություն չեն դարձնում դրանց։ Պատրաստ են արձագանքել, երբ օգնության կարիք ունեք։
Երկվորյակներ
Երկվորյակները գրավում են նրանով, որ չեն վախենում իրենց էքսցենտրիկ բնավորությունից։ Նրանք անըդհատ հակասում են իրենք իրենց և դա իրենց ուժեղ կողմն են համարում։ Չեն վախենում խոստովանել, որ սխալ են և փոխում են իրենց կարծիքը։ Լայն հայացքներ ունեն, տարբեր հետաքրքրություններ։
Խեցգետին
Գրավում են իրենց զգացմունքայնությամբ։ Ոչ ոք ունակ չէ այդպես սիրել, որքան նրանք։ Ռոմանտիկ են, իրական էսթետ, սիրում են գեղեցիկ իրեր ստեղծել։
Առյուծ
Առյուծները գրավում են իրենց նորարարություններով։ Նրանք հակված են հիստերիաների, սակայն ընկերախմբի լավագույնն անդամներն են։ Նրանք ձեզ ուրախացնում են և լավ հիշողություններ թողնում։
Կույս
Նրանք մեզ ավելի լավն են դարձնում ու դրանով էլ գրավում են։ Կույսերը ցույց են տալիս մեզ, որ հասուն լինելը ընդհանրապես դժվար չէ։ Նրանք ապացուցում են, որ կարելի է ճշտապահ լինել, ապրել հանգիստ ու կանոնակարգված։
Կարդացեք նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների ներկայացուցիչների գրավչության գաղտնիքները
Կշեռք
Նրանք լսելու անհավանական ունակություն ունեն։ Նրանք այն ուսն են, որի վրա կարելի է լաց լինել, նրանք կարողանում են լսել, ցավակցել ու խորհուրդ տալ։
Կարիճ
Նրանք գրավում են իրենց տպավորվելու ունակությամբ։ Նրանք ամեն խնդիր վերածում են արվեստի։ Կարող են կառուցել ու ոչնչացնել հավասար խանդավառությամբ։
Աղեղնավոր
Աղեղնավորները թույլ են տալիս ձեր վատ կողմերը ցույց տալ ու դրա համար ձեզ չեն քննադատում։ Նրանք անչափ համբերատար են ու ընդունում են մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Այծեղջուր
Նրանք գրավում են նրանով, որ կարող են խոսել այնպես, ինչպես ոչ ոք։ Կարող են ձեզ զբաղեցնել այնպես, որ չհասկանաք, թե ինչպես է ժամանակն անցնում։ Նրանք լավագույն զրուցակիցն են։
Ջրհոս
Նրանք գրավում են իրենց անհատականությամբ։ Նրանք բաց են նոր տպավորությունների համար, հետաքրքիր են, օրիգինալ, կողքիններին անընդհատ նոր տպավորություններ են հաղորդում։
Ձկներ
Նրանք գրավում են նրանով, որ լուռ ու հավատարիմ ընկերն են, ում կարիքը բոլորն ունեն։ Նրանք սիրող են, քնքուշ, հոգատար, սակայն իրենց արածները չեն ցուցադրում ոչ մեկի։