Ահա թե ինչ չպետք է անել, եթե քեզ խելացի մարդ ես համարում․․․
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Չանել այն, ինչ դուր չի գալիս
Հիմարություն է հավելյալ պարտավորությունների համաձայնվելը, եթե չեք ավարտել հները։ Պետք չէ այո ասել հնարավորություններին, որոնք չեն առաջացնում ձեր ոգևորությունը, ստիպում են կոտրել ինքներդ ձեզ, ձեր գրաֆիկը, արժեզրկել ձեր իրական ցանկությունները։ Մի՛ վերածվիր վազվզող տղայի, ում բարությունն օգտագործում են բոլորը, իմացիր քո արժեքը։ Հակառակ դեպքում, դուք ռիսկի եք դիմում հայտնվել այնտեղ, որտեղ չէիք ուզում լինել՝ մարդկանց հետ, որոնց չեք ընտրել:
2. Չճկվել ամբոխի կարծիքի առաջ
Դեռ փորձո՞ւմ եք հրաժարվել ձեր ծրագրերից՝ պատճառաբանելով, որ դրանք ինչ-որ մեկին դուր չեն գալիս: Հիմարություն է ավելի շատ վստահել ուրիշի կարծիքին, քան սեփականին, հետևելով ծույլերի և քննադատների օրինակին, ովքեր ի վիճակի չեն արժեքավոր բան ստեղծել։ Մարդկանց մեծամասնությունը ոչինչ չի արել իր ողջ կյանքում, նրանք տրվել են դժվարություններին, և ձեզ նույնպես քաշում են իրենց ետևից, նախանձում ձեր զարգացմանը: Աճեք, փոխվեք, շարժվեք առաջ, բայց մի հրաժարվեք ձեր երազանքից՝ որոշների կարծիքի պատճառով:
3. Չվարակվել ուրիշի տրամադրությամբ
Խելացի մարդիկ թույլ չեն տալիս ուրիշներին փչացնել իրենց տրամադրությունը, նրանք առանձնացնում են սեփական էմոցիաները դրսից ինչ-որ մեկի պարտադրածից։ Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական փորձը, փայփայում է իր ողբերգությունը՝ պրոյեկցելով զգացմունքները շրջապատի վրա: Սա չի նշանակում, որ դուք պետք է ենթարկվեք դրանց՝ դառնալով մեծամասնության նման։ Ընդհակառակը, ձեր մեջ պահպանեք մարտական ոգի, հոգ տարեք ձեր ներքին երջանկության մասին։ Ի վերջո, ուրիշի իրականությունը սուբյեկտիվ է և չպետք է սահմանի ձեր աշխարհը:
4. Չսպասել դրսի օգնությանը
Եթե ունես մարդիկ, որոնց վրա կարող ես հույս դնել, դա հիանալի է: Բայց ձեր կյանքի պատասխանատվությունը ուրիշների վրա մի փոխանցեք։ Ուրիշ ոչ ոք չի կարող լուծել ձեր խնդիրը այնպես, ինչպես դա ձեզ անհրաժեշտ է, մարդիկ հաճախ հիասթափեցնում են ձեզ: Խելացի մարդիկ չեն վախենում բարդ գործերից, նույնիսկ եթե չունեն փորձ, նրանք արդիականացնում են իրենց կարողությունները և իրենք են լուծում խնդիրը։ Սխալվելու, չդիմանալու, վնասի վախը չպետք է խանգարի ձեզ առաջ գնալ: Հրաժարվեք հենակներից, դադարեք կախված լինել ուրիշներից, և դուք ավելի ուժեղ կդառնաք:
Կարդացեք նաև՝ 12 բան, որ խելացի մարդը երբեք չի անի
5. Բախտի վրա հույս Չդնել
Խելացի մարդը հույսը դնում է իր գիտելիքների ու հմտությունների վրա, լսում է սեփական սրտին, բայց միանշանակ չի սպասում, որ ճակատագիրը կլուծի խնդիրները։ Լավագույնին հավատալը լավ է, բայց դու ինքդ չպետք է սխալվես, ամեն ինչ անես, որ հաղթես ճակատամարտը: Անգործությունը հանգեցնում է անխուսափելի հիասթափության: Հեքիաթը չի իրականանում, եթե գլխավոր հերոսը նստում է վառարանի վրա և նույնիսկ չի փորձում ոսկե ձկնիկ որսալ։ Աշխատեք նպատակների վրա, հոգին դրեք ձեր գործի մեջ, և հաջողությունը չի անցնի ձեր կողքով:
6. Չհրաժարվել ներդրումներից
Եթե հնարավորություն լինի հարյուր դոլար ներդնել ձեռնարկությունում և ստանալ երկու հարյուր, խելացի մարդը նման հնարավորությունը բաց չի թողնի։ Պետք է միշտ մեկ քայլ առաջ լինեք և կարողանաք խելամտորեն տնօրինել ֆինանսները՝ ոչ միայն սև օրվա համար դրանք մահճակալի տակ պահելով, այլ շրջանառության մեջ դնելով։ Փողը պետք է փող բերի, աշխատի առաջխաղացման համար, բացի նոր հորիզոններ։ Սա ինքնանպատակ չէ, այլ դեպի երազանք շարժվելու միջոց։ Քանի դեռ նրանց վերաբերվում ես որպես գործիքի, դու առաջ ես գնում։
7. Չապրել անցյալով
Կառչելով անցյալի դժգոհություններից ու դառը պարտություններից՝ մարդը կորցնում է ամեն ինչ վերախաղարկելու հնարավորությունը։ Նրա ներքին էներգիան ցրվում է անցյալի վախերի մեջ և դրանով իսկ զրկում նրան ապագայից։ Խելացի մարդիկ իրենց թույլ չեն տալիս նման շքեղություն, նրանք չափազանց շատ են գնահատում ժամանակն ու ռեսուրսները, որպեսզի դրանք վատնեն ափսոսանքի ու ինքնաքննադատության վրա։ Առաջ շարժվեք: Ընկե՞լ եք։ Վեր կացեք նորից։ Փորձը իր գործը կանի: Իսկ դուք կհայտնվեք հաղթողների մեջ, եթե հավատաք ձեր հաջողությանը և ճիշտ հետևություններ անեք։
8. Չկուտակել բացասականը
Արցունքները պետք է թափել, զայրույթը արտահայտել, դժգոհությունները բարձրաձայնել։ Բացասական փորձառությունները ձեր մեջ ճնշելը հիմարություն է, դրանք պետք է լուծել և այլևս չվերադառնալ դրանց: Խելացի մարդիկ տարիների ընթացքում չեն կուտակում սթրեսը՝ խաթարելով սեփական առողջությունն ու հարաբերությունները։ Նրանք ամեն ինչ անում են միանգամից, իրենց ժամանակ են տալիս թուլությունների համար, իսկ հետո հավաքվում են, դառնում մի փունջ։ Որովհետև անընդհատ լարվածության մեջ ապրելը, իր մեջ «էմոցիոնալ խարամ» կուտակելը նշանակում է չհարգել ինքդ քեզ։ Խելացի մարդիկ իրենք են ընտրում իրենց էմոցիաները, նրանք չեն փախչում ցավից, այլ նայում են նրա դեմքին։
Սիրեք ինքներդ ձեզ և մի մանրացեք փոքր մարդկանց: