fbpx

ԹԵՍՏ. Տիեզերքը Ձեզ համար կարևոր հաղորդագրություն է պատրաստել

Հաճախ, տարված առօրյա թոհուբոհով, մենք չենք լսում վերին ուժերի կանչը։ Իսկ նրանք շատ բան կարող են պատմել։

Պետք է ուղղակի կենտրոնանալ և լսել, այդժամ մեզ կբացահայտվի ներկայի և ապագայի էությունը։

Ընտրեք նկարներից մեկը, որը ավելի շատ է Ձեզ դուր գալիս և ներքևում կարդացեք Ձեր հաղորդագրությունը։

Նկար 1

Բոլոր որոշումները պետք է կատարեք դուք ինքներդ։ Տվեք Ձեզ ժամանակ և տարածություն, որպեսզի պատասխանները կարողանաք գտնել հենց Ձեր ներսում։ Ներկա պահին դուք կարող է շրջապատված լինեք մեծ քանակությամբ արտաքին ազդեցությամբ և դա կարող է խանգարել Ձեզ լսել սեփական սրտի ձայնը։ Հնարավոր է, այն ամենը, ինչ այժմ Ձեզանից պահանջվում է՝ դա լուռ և հանգիստ սենյակ, թուղթ և գրիչ, որպեսզի գրի առնեք սեփական մտքերն ու երազանքները։ Մեզ հարկավոր են հանգիստ տարածություններ, որտեղ կարելի կլինի լսել մեր սրտի ներքին հուշումները և յուրաքանչյուրիս համար դա կարող է լինել յուրօրինակ ինչ-որ բան։ Կարևորն այն է, որ ինքդ քեզ ժամանակ և տարածություն տրամադրես, որպեսզի լսես քո ներքին ձայնը։

Նկար 2

Դուք կարող եք Ձեր կյանքին նայել նորովի։ Պետք չէ վախենալ անորոշությունից կամ փոփոխություններից։ Վախը ի հայտ է գալիս, երբ մենք վախենում ենք կորցնել այն, ինչի հետ կապված ենք։ Մենք հաճախ մոռանում ենք, որ եկել ենք այս ամենին, առանց այն ամենի, ինչ ունենք հիմա։ Մեր մարմինը նույնպես մեր նվերն է։ Բնական է կապված լինել նրան և օտարացած լինել նրանից։ Բայց նաև օգտակար է հիշել, որ մեզ երբեք չեն տրվում այնպիսի պրոբլեմներ, որոնք մենք չենք կարող հաղթահարել։ Եթե դուք Ձեզ անվստահ եք զգում Ձեր ֆիզիկական կամ էմոցիոնալ անվտանգության մեջ, վիզուալիզացրեք Ձեր շուրջը պաշտպանիչ էներգետիկ պղպջակ։  Բացի դրանից, դուք կարող եք ուղղակի պատկերացնել, որ դուք անտեսանելի եք բոլոր նրանց համար, ով կարող է վնասել Ձեզ։

Նկար 3

Սա սկիզբ վերադառնալու հաղորդագրություն է։ Կամ դուք զգում եք, որ ամեն ինչ սկսում եք զրոյից, կամ էլ Ձեզ հարկավոր է ամեն ինչ սկսել սկզբից, վերջին անհաջողությունների պատճառով։ Յուրաքանչյուր նոր ճանապարհորդություն՝ վերին հաշվով կծառայի Ձեր աճին, մոտեցնելով Ձեզ բարձրունքին, որին հավատում եք։ Սկսեք Ձեր ճանապարհորդությունը հուզմունքի, սիրո և վստահության հոգով։ Ձեր առաջին քայլը՝ ուղղակի թույլ տալ Ձեզ սկսել ինչ-որ նոր բան։

Նկար 4

Դա բնական տենդենց է կենտրոնանալ այն բանի վրա, ինչը մեզ պակասում է՝ փող, ազատ ժամանակ, հանգիստ, մի փոքր ճոխություն, լավ սնունդ, կամ, հնարավոր է նաև, աշխատանք և կյանքի համար ավելի բարենպաստ պայմաններ։ Անձնական արժեքների մեր ներքին չափորոշիչները (տիրապետում, աշխատանք, փող, կոչում) կարող են ոչ ճիշտ արտահայտել մեր տաղանդի, ջանքերի և մտադրությունների արժեքները։ Այն, ինչը մեզ անադեկվատ է թվում, կարող է շռայլ թվալ ուրիշների համար, և հակառակը։ Եթե դուք զգում եք, որ Ձեզ ինչ-որ մի բան պակասում է, և դուք ներկա պահին այդ զգացումն ունեք, փորձեք տեղափոխել Ձեր էներգիան ու ուշադրությունը մեկ այլ բանի վրա։ Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք։ Կենտրոնացեք Ձեր բնավորության գծերի վրա, Ձեր անձնական նվերների վրա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Տիեզերքը Ձեզ համար կարևոր հաղորդագրություն է պատրաստել
Youtube-ի 5 ալիք, որոնք կօգնեն ձեզ թուլանալ և հանգստանալ