fbpx

12 բան, որ խելացի մարդը երբեք չի անի

Մի կողմից, «խելացի մարդ» ձևակերպումը փոքր-ինչ մակերեսային է հնչում և նույնիսկ ինքնահավան։ Անկասկած, կլինեն այնպիսիք, ում դա կարող է դուր չգալ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ կերպ ինտուիտիվորեն անմիջապես պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը։ Այս համատեքստում «խելացի մարդն» այն մարդն է, ով.

– Նախ մտածում է, հետո անում

– Կարողանում է հասկանալ որոշակի խոսքերի կամ գործողությունների հետևանքները

– Ներքին հենարան ունի՝ իր սեփական կարծիքով և դրա վրա կենտրոնանալով

– Գնահատում է իրավիճակն իրատեսորեն, համարժեք

-Ինքնահարգանք ունի

Կարելի է շատ խոսել այն մասին, թե ինչ է անում այս մարդը. հարգում է ուրիշներին, շփվում է քաղաքավարի, պաշտպանում է իր սահմանները, իրեն պատշաճ է պահում ցանկացած միջավայրում, գիտի ինչպես ուշադիր լսել և այլն: Բայց այստեղ խոսքը այն բաների մասին է, որոնք խելացի մարդը չի անի։ Ավելի ճիշտ այն մասին, թե ինչպես ճանաչել խելացի մարդուն շրջապատի մեջ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1) Նրանք չեն պարծենում կամ ցուցադրում իրենց կարգավիճակը, ձեռքբերումները

Այդպիսով, նրանք չեն «գայթակղում» նախանձ մարդկանց, ավելորդ թշնամիներ ու խնդիրներ չեն ստեղծում։ Նրանք չեն փորձում բոլորին ինչ-որ բան ապացուցել, պարզապես այն պատճառով, որ դա էներգիայի վատնում է:

2) Չեն ընդհատում ուրիշների խոսակցությունը

Հնարավորություն են տալիս դիմացինին արտահայտել իր տեսակետը։

3) Չեն բամբասում

Չեն իջնում մինչև մարդկանց ոսկորների անընդհատ հաշվմանը: Նրանք իրենց արժանապատվորեն են պահում։

4) Չեն փորձում ամենուր խցկել իրենց «երկու կոպեկը»

Նման մարդիկ պարզապես խելացի երևալու և անընդհատ վերմակը իրենց վրա քաշելու ցանկություն չունեն։ Որպես կանոն, սա նրանց վարքագծի ոճն է, ովքեր փորձում են իրենց և մյուսներին ապացուցել, որ իրենք պետք են և ունեն արժանիքներ։

5) Դատարկ վեճեր չեն սարքում

Նրանք ժամանակ չեն կորցնում, չեն իջնում մանր վիճաբանությունների ու օդը ցնցելու մակարդակին։

6) Ուրիշների թերություններն ու սխալները հրապարակայնորեն չեն մատնանշում

Իհարկե, կան գործնական իրավիճակներ, որտեղ դա անբաժանելի մաս է: Բայց որտեղ հնարավոր է մարդուն անհարմար դրության մեջ չդնել, իհարկե, նրանք դա չեն անում, նրանք նախընտրում են առանձին խոսել:

Կարդացեք նաև՝ 8 նշան այն բանի, որ դուք խելացի մարդ եք

7) Ծայրահեղ չեն դատում ուրիշներին

Չեն պիտակավորում և փորձում են ծայրահեղ դիրքում չլինել՝ կա՛մ սև, կա՛մ սպիտակ:

8 ) Չեն կառչում իրենց մասին ուրիշների կարծիքներից

Երկար չեն անհանգստանում այն բանի համար, որ ինչ-որ մեկը շեղ նայեց կամ սխալ բան ասաց: Առավել ևս, չեն փորձում միանգամից գոհացնել բոլորին ու վիճարկել նրանց կարծիքը։

9) Չեն միացնում անմիտ համառությունը

Չեն պնդում իրենցը, եթե հասկանում են, որ սխալ են կամ փոխել են իրենց կարծիքը։ Նրանք կարող են լսել մեկ այլ կարծիք, եթե այն ողջամիտ համարեն։

10) Չեն ապավինում միայն բախտին

Ցանկացած իրավիճակում նրանք հաշվարկում են ռացիոնալ կողմը, գնահատում իրենց իրական հնարավորություններն ու գործողությունները։

11) Իրենց էմոցիոնալ անառակաբարո չեն պահում

Պահպանում են իրենց էմոցիաները վերահսկողության տակ: Անընդմեջ բոլորի վրա այն չեն թափում։

12) Չեն շտապում չստուգված կարծիք հայտնել կամ ինչ-որ բան անել էմոցիաների դրդմամբ

Նրանք չեն շտապում եզրակացություններ անել կամ ինչ-որ բան ասել՝ չունենալով անհրաժեշտ տեղեկատվություն և հաշվի չառնելով ենթատեքստը։

Հարգելի ընթերցողներ, իսկ դուք ո՞րն եք համարում ամենակարևորն այս հարցում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
12 բան, որ խելացի մարդը երբեք չի անի
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք հիշում Վահան Տերյանի բանաստեղծությունները