fbpx

10 բան, որ վիրավոր հոգով մարդիկ չեն նկատում իրենց մեջ

Դուք ապրում եք ձեր օրերը ավտոպիլոտի վրա՝ այլևս չզգալով ուրախություն կամ տխրություն: Դուք ուղղակի կաք, բայց չեք ապրում...

1. Դուք լաց եք լինում առանց պատճառի

Եթե ​​դուք էմոցիոնալ տրավմայի եք ենթարկվել, դուք լաց եք լինում մանրուքներից, քանի որ ենթագիտակցական մակարդակում դուք անընդհատ ցավ եք զգում։ Դուք լաց եք լինում ֆիլմեր դիտելիս, գրքեր կարդալիս և չափազանց հուզականություն եք ցուցաբերում, եթե ինչ-որ հուզիչ բան եք տեսնում:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եթե ​​նկատում եք, որ շատ հաճախ եք լաց լինում, մտածեք ձեր ներքին վիճակի մասին, քանի որ սա նշանակում է, որ դուք ներքուստ եք տառապում։

2. Դուք կորցնում եք հետաքրքրությունը այն բաների նկատմամբ, որոնցից նախկինում հաճույք էիք ստանում

Էմոցիոնալ վերքերը թույլ չեն տալիս կենտրոնանալ ծանոթ բաների վրա։ Դուք դեմոտիվացված եք, և բացասական հույզերը շատ ավելի մեծ դեր են խաղում, քան թվում է:

Երբ հասկանաք, որ այլևս հաճույք չեք ստանում այն ամենից, ինչ անում եք, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու և ձեռքերը ծալած մի նստեք: Որքան երկար ձգեք ժամանակը, այնքան ավելի ցավոտ կլինեն ձեր էմոցիոնալ վերքերը:

3. Ձեզ նյարդայնացնում է ուրիշների պահվածքը

Էմոցիոնալ վերքերի առկայությունը ձեզ էմոցիոնալ խոցելի է դարձնում ուրիշների վարքագծի նկատմամբ: Շատ զգայուն կլինեք ուրիշների խոսքերի, ձայնի տոնայնության, հարցերի ու կատակների նկատմամբ։ Էմոցիոնալ վերքերը կստիպեն ձեզ խուսափել մարդկանց հետ շփվելուց, ինչը, ի վերջո, կդարձնի ձեզ սոցիալական վտարանդի:

Ինքներդ ձեզ հետ մենակ մնալու ունակությունը երբեմն կարող է շատ օգտակար լինել, բայց մի մոռացեք, որ ձեր շրջապատը նույնպես կարող է օգնել մեղմել ձեր ցավը։

4. Ձեզ անհույս ու անարժեք եք զգում

Ամենայն հավանականությամբ, հոգեկան ցավը կստիպի ձեզ վերևից նայել ինքներդ ձեզ և զգալ ձեր սեփական աննշանությունը: Դուք մեղադրում եք ինքներդ ձեզ և ձեր հիմարությանը, որ թույլ եք տվել ձեզ այդքան վիրավորվել: Դուք նաև անհուսություն եք զգում և բուժվելու անհնարինություն:

Եթե ​​կարծում եք, որ հասել եք հատակին, դիմեք ձեր մտերիմներին: Թույլ տվեք ձեզ զգալ նրանց հոգատարությունն ու սերը. սոցիալական աջակցությունը կարող է արագորեն բարձրացնել ինքնագնահատականը և խրախուսել ձեզ ավելի պարզ վերաբերվել կյանքի ընթացիկ հանգամանքներին:

5. Անընդհատ ձեր գլխում կրկնում եք անցյալի տհաճ իրադարձությունները

Եթե ​​դուք չեք կարողանում մոռանալ անցյալի ցավալի իրադարձությունը՝ անընդհատ հիշելով այն, ապա շատ հավանական է, որ այն արդեն էմոցիոնալ վերք է դարձել։

Տհաճ իրավիճակից ազատվելու անկարողությունը հուշում է, որ դուք պետք է ճանաչեք և ընդունեք այն: Փորձեք բացահայտել և գտնել պատճառները, թե ինչու եք նման ցավ ունեցել և ընդունեք այն փաստը, որ նորմալ է տառապել տեղի ունեցածի պատճառով:

Կարդացեք նաև՝ Տարօրինակ, բայց աշխատող բաղադրատոմս: Ինչպես հաղթահարել հոգու ցավը

6. Ձեր ցավն այնքան ուժեղ է, որ սպանում է մնացած բոլոր զգացմունքները

Շատ ժամանակ ձեր էմոցիոնալ վերքերը այնքան են ցավում, որ հազիվ թե ուրիշ բան կարողանաք զգալ։ Դուք ապրում եք ձեր օրերը ավտոպիլոտի վրա՝ ուշադրություն չդարձնելով շրջապատին: Այլևս չեք զգում ուրախություն կամ տխրություն: Դուք ուղղակի կաք, բայց չեք ապրում:

Իրականում ձեր անզգայունությունը գոյատևման պաշտպանական մեխանիզմ է: Փորձեք կառավարել ձեր հույզերը, քանի որ դա կարող է նաև օգնել ձեզ նվազեցնել ձեր հոգեբանական սթրեսը:

7. Չափից շատ մտածելու սովորություն

Էմոցիոնալ վերքերը խլում են ձեզ ինքնավստահությունը, ինչը, ամենայն հավանականությամբ, կստիպի ձեզ չափազանց շատ մտածել: Իսկ դա այն պատճառով, որ դուք չեք ցանկանում նորից վնասվել:

Հետևաբար, դուք զգում եք մտածելու և ձեր շրջապատի վրա վերահսկողություն սահմանելու կարևորությունը: Սակայն այդ սովորությունը ձեր վիճակը թեթևացնելու փոխարեն ավելի ցավոտ է դարձնում էմոցիոնալ վերքերը։

8. Դուք ունեք անկանոն քնի ռեժիմ

Ձեր հոգու ցավը վերլուծելու սովորությունը ձեզ գիշերները արթուն է պահում։ Ձեր միտքը լի է մտքերով, իսկ գիշերն այն ժամանակն է, երբ ձեզ մոտ հատկապես սրվում է հուսահատությունը, միայնության զգացումը և ընկճվածությունը:

Ձեր քնի ռեժիմը փոխվում է գիշերը քնելու անկարողությունից հետո, որը դուք փոխհատուցում եք օրվա ընթացքում:

9. Դուք ձեզ անհարմար և փակուղու մեջ եք զգում

Էմոցիոնալ վերքերը կարող են պատճառ հադիսանալ, որպեսզի դուք ձեզ շփոթված և կորսված զգաք: Դուք կզգաք, որ գնալու տեղ չունեք, և ոչ ոք չի կարող օգնել ձեզ բուժել այս վերքերը: Դուք ձեր մասին վատ կմտածեք, և միտքը հավերժական շփոթության մեջ կլինի։

Փորձեք վերահսկել այս շփոթությունը և բացեք ձեր մտքերի խճճվածությունը՝ դրանք գրելով օրագրում և օրվա մեջ մեկ առ մեկ փորձելով լուծել դրանք:

10. Դուք գիտակցում եք բուժվելու անհրաժեշտությունը

Ձեզ համար դժվար է դա բացատրել այլ մարդկանց, բայց դուք պարզապես զգում եք, որ ներքուստ կոտրված եք և հասկանում եք, որ բուժման կարիք ունեք: Հոգու ցավից ցրվելու ուղիներ կփնտրեք, և ժամանակի ընթացքում կհասկանաք, որ մի գիշերում չեք բուժվի։ Էմոցիոնալ վերքեր ունենալը նորմալ է, քանի դեռ դուք տեղյակ եք դրանց գոյության մասին և ընդունում եք դրանք:

Փորձեք գտնել ձեզ հանգստացնող զբաղմունքներ, ինչպիսիք են գրելը, երաժշտությունը, մեդիտացիան կամ սպորտը: Ի վերջո, կարևոր է միայն այն, որ դուք, այնուամենայնիվ, վաղ թե ուշ կբժշկվեք: Դուք կհաղթահարեք այս շրջանը և ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 4.17 из 5 )
MediaMag
10 բան, որ վիրավոր հոգով մարդիկ չեն նկատում իրենց մեջ
Թեստ. Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է ավելի լավ զարգացած