fbpx

«Կյանքը խոտի վրա փիքնիք չէ». 16 կանոն կյանքի բոլոր իրավիճակների համար

Մի քանի կյանքի դասեր, որոնք արժե սովորել: Եվ որքան շուտ՝ այնքան լավ…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

  1. Իրար մի խառնվիր: Միայն առանց խուճապի: Կանգնիր, շունչ քաշիր, մտածիր։
  2. Ոչ ոք չի մտածում քո մասին: Բոլորը զբաղված են իրենցով, ինչպես դու։
  3. Երբեք մի կտրեք կամ ներկեք ձեր մազերը կարևոր իրադարձությունից առաջ:
  4. Հնարավոր չէ, որ ինչ-որ բան այնքան վատ կամ այնքան հիանալի լինի, որքան թվում է առաջին հայացքից:
  5. Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն (օրինակ՝ մի սպանիր):
  6. Ավելի լավ է գնել մեկ թույն թանկարժեք իր, քան մի քանի էժան, բայց ոչ այքան լավ:
  7. Իրականում կյանքում շատ քիչ կարևոր բաներ կան։ Նախքան տվայտվելը, հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս դա այդքան կարևոր է, թե՞ դա միայն ինձ թվում է»:
  8. Հաղթանակի բանալին՝ պարտությունը հաղթահարելն ու առաջ գնալու կարողությունն է:
  9. Եղեք ազնիվ և բարի:
  10. Գնեք միայն այն իրերը, որոնց առկայությունից ուզում ես վեր կենալ և մի փոքր պարել:
  11. Վստահեք ձեր բնազդներին, ոչ թե ձեր վայրի երևակայությանը:
  12. Եթե ​​թվում է, թե աղետ է տեղի ունեցել, ստուգեք՝ իրո՞ք դա աղետ է։

Ինչպես ստուգել.

ա) ասա ինքդ քեզ. լավ, գրողի ծոցը այս ամենը

բ) գտիր այդ ամենի լավ կողմերը:

Եթե ​​ոչ, ապա գտիր զվարճալի կողմը:

Եթե ​​դա էլ չստացվի, միգուցե դա աղետ է: Այնուհետև տես 1-ին և 5-րդ կետերը:

Կարդացեք նաև՝ Կյանքի կարճ ուղեցույց: 13 կետ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը

  1. Կյանքը խոտի վրա փիքնիք չէ: Մի ակնկալեք, որ ամեն ինչ կլինի արդար և հիանալի:
  2. Երբեմն ստիպված ես լինում ճկվել:
  3. Պետք չէ ոչնչի համար ափսոսալ: Հիշիր. հաշվի առնելով քո անհատականության առանձնահատկությունները և այն ժամանակվա աշխարհի վիճակը, դու այլ կերպ չէիր կարող: Միակ բանը, որ կարող ես փոխել, ներկան է, այնպես որ սովորիր քո սխալներից։
  4. Եթե ​​դուք սկսում ես զղջալ ինչ-որ բանի համար, մտածել, որ «ես պետք է այլ կերպ անեի», միշտ ավելացրու. «բայց միգուցե այդ ժամանակ բեռնատարի կողմից վրաերթի կենթարկվեի կամ կպայթեի ճամոնական տորպեդոյի հարվածից»:

Հելեն Ֆիլդինգ, «Օլիվիա Ջոլս կամ վառ երևակայություն»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
«Կյանքը խոտի վրա փիքնիք չէ». 16 կանոն կյանքի բոլոր իրավիճակների համար
16 000 000 + դիտում։ Gangnam style-ի հեղինակի նոր տեսահոլովակը կրկին ռեկորդներ է սահմանում