Այս անգամ եկեք տեսնենք, թե ի՞նչ գրավիչ որակներով են օժտված կենդանակերպի նշանները․
Խոյ – ազնիվ աշխարհայացք
Կենդանակերպի այս համաստեղության ներկայացուցիչներն աչքի են ընկնում իրենց ազնիվ, մանկական ու որոշ առումներով միամիտ աշխարհայացքով։ Նույնիսկ պարզ բազմազանությունը նրանց ուրախացնում է, ասես դա ամենակարևոր բանն է աշխարհում։ Նրանց մոտեցումը կյանքին ինքնաբուխ է ու շիտակ, ասես նախկինում երբեք չեն հիասթափվել։
Ցուլ – առատաձեռնություն
Նրանց հմայքը մասնակիորեն պայմանավորված է մտերիմների համար բացարձակապես ամեն ինչ անելու պատրաստակամությամբ՝ առանց դրա համար երախտագիտություն ակնկալելու: Մարդիկ հասկանում են, որ Ցուլերը դա անում են իրենց առատաձեռնության պատճառով, այլ ոչ թե այն պատճառով, որ ուրիշներից ինչ-որ բան են ուզում։
Երկվորյակներ – նրանց հետ դուք ձեզ յուրահատուկ եք զգում
Երկվորյակները ինքնին հմայք են, բայց ամենից շատ նվիրվածություն են ճառագում։ Մտերիմ մարդիկ միշտ կարող են հույս դնել նրանց աջակցության և սիրո վրա։
Խեցգետին – քնքշություն
Այս նշանի տակ ծնվածները կարող են բացահայտորեն ցույց տալ իրենց անտարբերությունը մարդկանց հանդեպ, ում նրանք չեն սիրում։ Բայց նրանք մյուսներից լավ են կարողանում քնքշություն, քնքշանք և սեր արտահայտել նրանց հանդեպ, ովքեր թանկ են իրենց համար:
Տես նաև՝ Նրանք շատ են սիրում սերը: ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենառոմանտիկ նշանները
Առյուծ – անսահմանափակ դրական էներգիա
Լավ տրամադրությամբ Առյուծները լավագույն ընկերակցությունն են, որի մասին կարող եք երազել։ Նրանք գրավում են իրենց ժպիտով, կատակներով և դրական աշխարհայացքներով, և նրանց հույսը հաղթում է ցանկացած հոռետեսության:
Կույս – անկեղծ մտահոգություն ուրիշների համար
Այս նշանի ներկայացուցիչները նրանց թվում են, ում մտահոգում են ուրիշների կարծիքներն ու զգացմունքները։ Նրանք հեշտությամբ են հարմարվում մարդկանց հետ, իսկ շրջապատող մարդիկ գնահատում են նրանց ազնվությունը։
Կշեռք – հավասարակշռության զգացում
Միջանձնային հարաբերություններում Կշեռքներին կարելի է համեմատել բարձի հետ, որը ծառայում է որպես աջակցություն ուրիշների համար: Որքան էլ իրավիճակը խառնաշփոթ թվա, Կշեռքները միշտ հանգիստ են, հավասարակշռված և ինքնավստահ, ինչը գրավում է այլ մարդկանց:
Կարիճ – խորաթափանցություն
Կարիճները հմայիչ են բազմաթիվ պատճառներով, բայց շատերը կհամաձայնեն, որ նրանք հատկապես առանձնանում եմ յուրահատուկ ինտուիցիայով: Նրանք աներևակայելի խորաթափանց են և արտաքուստ թվում են հանգիստ, շրջահայաց և փորձառու:
Աղեղնավոր – իրավունքների համար պայքարող
Աղեղնավորների հատկանշական գիծը նրանց նվիրվածությունն ու պատրաստակամությունն է աջակցել ձեզ դժվար պահերին: Նույնիսկ եթե դուք միայն երեկ եք ծանոթացել նրանց հետ, նրանք արդեն պատրաստ են օգնելու ձեզ և պայքարելու նրանց հետ, ովքեր վիրավորել են ձեզ։
Այծեղջյուր – հոգատարություն
Չնայած իրենց խիստ արտաքինին, այս նշանի տակ ծնվածները ցուցադրում են իրենց հոգատար և սիրող էությունը հենց ծանոթանալու պահից:
Ջրհոս – հումոր
Այս համաստեղության ներկայացուցիչներն իսկական հրաշք են։ Դուք պարզապես չեք կարող չնկատել նրանց կատակելու ունակությունը նույնիսկ ամենադժվար իրավիճակներում՝ երջանկացնելով ուրիշներին: Նրանց հմայքը կառուցված է հենց այս անսովոր հումորի զգացման վրա:
Ձկներ – նրբանկատություն և բարեհոգություն
Ի տարբերություն ցանկացած այլ նշանի՝ այս մարդիկ ունեն բնական նրբանկատություն և ինքնաբուխություն, ինչի պատճառով էլ նրանց շրջապատում լինելն այդքան հաճելի է։ Նրանց հմայքը պայմանավորված է հանգստացնող մթնոլորտով, ստեղծված՝ իրենց ներկայությամբ, հանգստությամբ և անկաշկանդությամբ։