fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 6-ից 12-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 6-ից 12-ը․

ԽՈՅԵՐ

Կոնֆլիկտները ձեր և ձեր սիրելիի կյանքի անբաժան մասը կլինեն: Դուք ոչինիչ չեք անի դրանք ստեղծելու համար, ամեն ինչ ինքնընստինքյան կստացվի: Մի տխրեք` դրանք նույնքան արագ կհարթվեն, որքան արագ որ առաջացել են:

ՑԼԵՐ

Մի խուսափեք տնային աշխատանքից: Երևում է` դուք երկար ժամանակ է, ինչ չեք զբաղվել տնային գործերով, քանի որ դրանք բավականին շատ են կուտակվել: Ամեն դեպքում, պարտաճանաչ կերպով կատարեք այդ աշխատանքը, քանի որ ձեր փոխարեն ոչ-ոք այն չի անելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ձեզ ցույց տալ, թե որքան կայացած և ինքնուրույն մարդ է նա` ցանկանալով, որ դուք իրենով հպարտանաք: Սակայն նրա այս պահվածքը ձեր մեջ կարող է հակառակ էմոցիաներ առաջացնել, որոնք դուք խնամքով կթաքցնեք սիրելիից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա հասկանալ, թե ինչ եք դուք մտածում ձեր համատեղ կյանքի և հարաբերությունների մասին: Աշխատեք ձեր մտքերը պարզ ձևակերպել, որպեսզի նրա կողմից թյուրըմբռնում տեղի չունենա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Լավ կանեք մոռանաք ձեր անձնականը և հեռու գտնվեք սիրելիից: Աշխատեք նրա հետ շփումը հասցնել մինիմալի: Երբեմն բոլորիս էլ պետք է միայնակ մնալ և անհատականություն մեզ զգալ, ոչ թե լինել ինչ-որ մեկ երկրորդ կեսը:

ԿՈՒՅՍԵՐ

Ինչ էլ ասեք, բոլորին կթվա, թե հումոր եք անում: Այնպես որ` լուրջ խոսակցություններ մի պլանավորեք, այլապես ոչ մի ցանկալի արդյունքի չեք հասնի, պարզապես, կծիծաղեցնեք սիրելիին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր զբաղվածությունը կկլանի ձեր ողջ ուշադրությունն ու ժամանակը: Սիրելիի և նրա խնդիրեների համար ազատ ժամանակ չեք ունենա: Սակայն աշխատեք չանտեսել նրան, եթե չեք ցանկանում անձնական կյանքում անհարթություններ ունենալ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ոչ միշտ է առաջին պարզ թվացող լուծումը համարվում խելամիտ: Այնպես որ` խուսափեք որևէ մեկին խորհուրդներ տալուց: Իսկ եթե որոշել եք սիրելիին օգնել խորհուրդով, ապա լավ մտածեք նախքան այն հնչեցնելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր կյանքում խորհրդանշական դեր կկատարի «երեք» թիվը: Հնարավոր է` ձեզ հանդիպած երրորդ անձնավորությունը դառնա ձեր կյանքի կեսը, կամ էլ միգուցե նրան հանդիպեք երրորդ համարի երթուղայինի մեջ: Մի խոսքով, ուշադիր եղեք ձեզ պատահած «երեքներին»:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք ձեզ բավականին անտակտ և վատ կպահեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, խղճի խայթը վաղ թե ուշ զգացնել կտա, սակայն աշխատեք այնպես վարվել, որ հետո չղջաք ձեր արարքներրի համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր վրա այնքան գործեր կկուտակվեն, որ մի պահ կմոռանաք անձնական կյանքի և սիրելիի մասին: Սա կտխրեցնի ձեր սիրելիին, այնպես որ` ամեն դեպքում նրա համար մի քանի րոպե գտեք:

ՁԿՆԵՐ

Դուք դժվարությամբ կհամաձայնեք անել մի բան, որը կտրուկ կփոխի ձեր կյանքը` մտածելով, որ, միգուցե, ամեն ինչ ավելի խճճվի: Սակայն հիշեք` ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 6-ից 12-ը
5 գաղտնիք, որոնք կօգնեն ընտրել ամենաքաղցր ձմերուկը