fbpx

Էներգետիկ վամպիրները ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների շարքում

Նրանք ընտրում են այլ մարդկանց ներքին էներգիան ծծելու ամենասենտիմենտալ և բացարձակ իռացիոնալ ճանապարհը։ Եվ հետո թողնում են նրանց լիակատար էմոցիոնալ անզորության և հոգնածության մեջ...

Էներգետիկ վամպիրներն ընտրում են ամենասենտիմենտալ և միանգամայն իռացիոնալ միջոցը՝ այլ մարդկանց ներքին էներգիան ծծելու համար։ Նրանք թողնում են ձեզ լիակատար էմոցիոնալ անզորության և հոգնածության վիճակում, նույնիսկ եթե նրանց հետ ձեր շփման տևողությունը չնչին է եղել:

Սրանք մարդիկ են, ովքեր չարաբաստիկ կարողություն ունեն ներշնչելու, որ դուք ինքներդ եք ձեր կյանքում ամեն բացասականի պատճառը, նույնիսկ չեն էլ բարձրաձայնում դա:

Եթե ​​ձեզ բախտը չի բերել, և այն դժբախտ հոգիներից մեկն եք, ով ապրում է էներգետիկ վամպիրի կողքին, ապա դուք դժվարության մեջ եք: Դուք կտուժեք գերբեռնվածության զգացումներից ամեն անգամ, երբ ձեր զգացմունքներն ու կարծիքները հարձակման են ենթարկվում էմոցիոնալ (էներգետիկ) վամպիրի կողմից: Եվ այս ամենի մեջ ամենավատն այն է, որ էներգետիկ վամպիրն ինքը կարող է նույնիսկ տեղյակ չլինել այլ մարդկանց վրա բացասաբար ազդելու իր կարողության մասին:

Էներգետիկ վամպիրը կարող է ծնվել Կենդանակերպի ցանկացած նշանի տակ, բայց ամենից հաճախ դրանք հանդիպում են այս հինգ համաստեղությունների ներկայացուցիչների շրջանում:

Ցուլ

Մեծ է հավանականությունը, որ Ցուլի նշանի տակ ծնված մարդն ի վերջո վերածվելու է էմոցիոնալ վամպիրի։ Այս մարդիկ ձգտում են ճանաչման և ընդունման իրենց շրջապատի կողմից: Եվ նրանք նաև հակված են հույզերից պայթելու, եթե ինչ-որ բան ըստ իրենց պլանի չի ընթանում:

Շրջապատողները հաճախ ուժերի անկում են զգում, քանի որ Ցուլը մշտապես մեղադրում է շրջապատի բոլոր մարդկանց՝ իրենց կյանքում քաոս ստեղծելու համար:

Կույս

Կույսերի մեջ նույնպես շատ են հանդիպում էներգետիկ վամպիրներ, որոնք մշտապես էմոցիոնալ տրամադրության փոփոխություններ են ունենում: Նրանք ինքնավստահ են և բացահայտ ասում են այն, ինչ ուզում են, նույնիսկ եթե հասկանում են, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել իրենց խոսքերը կամ գործողությունները։

Նրանք հակված են ստորադասել այլ մարդկանց, որպեսզի թաքցնեն սեփական թերությունները, նույնիսկ եթե գիտեն, թե ինչ կհետևի իրենց գործողություններին:

Խեցգետին

Խեցգետնի նշանի տակ ծնված բոլոր մարդկանց մոտ վաղ թե ուշ սկսում են ի հայտ գալ էներգետիկ վամպիրիզմի նշաններ։ Նրանք իրենց երջանկությունը կախվածության մեջ են դնում այլ մարդկանցից՝ ինչը լուրջ և հեռուն գնացող հետևանքների է բերում։

Խեցգետինները կարող են ուղղվել և գոյատևել, եթե դառնան ավելի ինքնավստահ և դադարեն խզել իրենց բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ: Դա հեշտ չէ, բայց անհրաժեշտ է:

Աղեղնավոր

Երկու հատկանիշ կա, որոնք Աղեղնավորից էմոցիոնալ վամպիր են դարձնում: Եվ դրանցից առաջինը նրա հակումն է ամբողջությամբ ընկղմվել ուրիշների զգացմունքների մեջ՝ այդ հարաբերությունների հետագա մերժման հետևանքով։ Դուք հասկանում եք, որ մի պահ ձեզ ոգեշնչված զգացիք, որից հետո հանկարծ ամբողջ աշխարհը փլուզվում է։

Ձեզ ոչ մի պատճառ չեն նշում, թե ինչու ձեզ կարող են լքել, և հետո հանկարծ դուք մենակ եք մնում: Դուք անորոշության մեջ եք, չգիտեք, թե ինչ է սպասվում ձեզ:

Խոյ

Խոյ նշանի ներկայացուցիչները վերածվում են հուզական վամպիրների, երբ սկսում են իրենց հույզերն ու զայրույթը ուղղել ընտանիքի և ընկերների վրա: Նրանք աշխատում են իրենց հնարավորությունների սահմանագծին, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում նրանց վրա և հանգեցնում նրանց արագ կոլապսի։

Երբ նրանք գտնվում են մոտակայքում, Խոյերը բացահայտ ցույց են տալիս իրենց բոլոր հույզերն ու զայրույթը։ Իսկ նրանց ճիշտ ուղու վրա դնելու ձեր բոլոր ջանքերը նսեմացվում են մշտական ​​նոտացիաներով և հիմնավորումներով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Էներգետիկ վամպիրները ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների շարքում
Տիեզերքի 34 օրենք, որոնք կփոխեն Ձեր ԿՅԱՆՔԸ ԴԵՊԻ ԼԱՎԸ (տեսանյութ)