fbpx

«Բոլոր կենդանիներից միայն մարդը գիտի ծիծաղել, թեև դրա համար ամենաքիչ պատճառն ունի»։ Մեծն Հեմինգուեյի իմաստուն մտքերը

Աֆորիզմներ, որոնք հաղթահարել են ժամանակը...

Էռնեստ Հեմինգուեյ. ամերիկացի գրող և լրագրող, ով 1954 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Հեմինգուեյը լայն ճանաչում ստացավ իր վեպերի և պատմվածքների, ինչպես նաև ճանապարհորդություններով և արկածաներով հարուստ կյանքի շնորհիվ։

Սա նրան յուրահատուկ փորձառություն տվեց, որոնք վարպետը երբեք չէր հոգնում կիսվել իր ստեղծագործություններում։

Մենք ձեզ համար հավաքել ենք նրա ամենավառ մեջբերումները.

  1. Երբ սթափ եք, կատարեք ձեր բոլոր հարբած խոստումները. սա կսովորեցնի ձեզ փակ պահել բերանը:
  2. Բոլորն են վախենում։ Միայն ցլամարտիկները գիտեն, թե ինչպես զսպել իրենց վախը, և դա չի խանգարում նրանց աշխատել ցլի հետ։ Եթե ​​այս վախը չլիներ, Իսպանիայում յուրաքանչյուր կոշիկ մաքրող ցլամարտիկ կլիներ:
  3. Իսկակական ամենավատը սկսվում է ամենաանմեղից։
  4. Բոլոր լավ գրքերը մի բանով են նման. երբ կարդում ես մինչև վերջ, քեզ թվում է, թե այս ամենը քեզ հետ է պատահել, և դա հավերժ կմնա քեզ հետ։
  5. Ասում են, որ երջանկությունը ձանձրալի է, բայց դա այն պատճառով, որ ձանձրալի մարդիկ հաճախ շատ երջանիկ են լինում, իսկ հետաքրքիր ու խելացի մարդկանց հաջողվում է թունավորել իրենց և շրջապատի գոյությունը։
  6. Քաղցը լավ է դաստիարակում և շատ բան է սովորեցնում: Եվ քանի դեռ ընթերցողները չեն գիտակցում դա, դու նրանցից առաջ ես:
  7. Տվեք մարդուն այն, ինչ նրան պետք է, և նա հարմարավետություն կցանկանա։ Տրամադրեք նրան հարմարավետություններ՝ նա կձգտի շքեղության։ Լցրեք նրան շքեղությամբ՝ նա կսկսի հառաչել նրբաձևության մասին: Թույլ տվեք նրան ստանալ նրբաձևությունը. նա կսկսի ձգտել խելագարության: Տվեք նրան, ինչ ուզում է, նա կբողոքի, որ իրեն խաբել են, և որ նա չի ստացել իր ուզածը:
  8. Եթե ամբողջ կյանքն անցել է ստի մեջ, ապա պետք է նաև մեռնել դրա հետ։
  9. Ճշմարտությունն ասելու լավագույն պատճառն այն է, որ այն ամենահեշտն է հիշելը:
  10. Եթե դադարում եք ինչ-որ բաներ անել զուտ հաճույքի համար, համարեք, որ այլևս չեք ապրում։
  11. Եթե քեզ թույլ ես տալիս կատակել, մարդիկ քեզ լուրջ չեն վերաբերվում։ Եվ այս նույն մարդիկ չեն հասկանում, որ շատ բան կա, որին հնարավոր չէ դիմանալ, եթե չկատակես։
  12. Կյանքն ընդհանրապես ողբերգություն է, որի ելքը կանխորոշված ​​է։
  13. Բոլոր կենդանիներից միայն մարդը գիտի ծիծաղել, թեև դրա համար ամենաքիչ պատճառն ունի։
  14. Ինտելեկտուալ մարդը երբեմն հարբում է, որպեսզի ժամանակ անցկացնի իր հիմարության հետ։
  15. Աշխարհիի լավագույն մարդիկ գիտեն, թե ինչպես զգալ գեղեցկությունը, ունեն ռիսկի դիմելու քաջություն և ճշմարտությունն ասելու ուժ: Եվ հենց այս դրական հատկանիշներն են նրանց դարձնում շատ խոցելի։ Հենց այդ պատճառով է, որ լավագույն մարդիկ հաճախ ավերված են ներսից։
  16. Ինձ միևնույնն է, թե ինչ է աշխարհը: Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչպես ապրել դրա մեջ: Միգուցե, եթե պարզեք, թե ինչպես ապրել դրա մեջ, կհասկանաք, թե ինչպիսին է այն։
  17. Աշխարհում այնքան շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, որոնց հետ կարելի է խոսել:
  18. Պետք է կամ հագուստ գնել, կամ նկարներ։ Այսքանը: Ոչ ոք, բացի շատ հարուստներից, չի կարող իրեն թույլ տալ երկուսն էլ: Հագուստին մեծ նշանակություն մի տվեք, և ամենակարևորը, մի ընկեք նորաձևության հետևից, գնեք դիմացկուն և հարմարավետ իրեր, և այդ ժամանակ ձեզ գումար կմնա նկարների համար։
  19. Մի դատեք մարդուն միայն ընկերներով։ Հիշեք, որ Հուդայի ընկերներն անբասիր էին։
  20. Ուրիշից բարձր լինելու մեջ վեհ բան չկա։ Իսկական վեհությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ մարդ ավելի բարձր է դառնում, քան իր նախկին եսը:
  21. Իրականում գրելը շատ հեշտ է: Դու ուղղակի նստում ես գրամեքենայի դիմաց ու սկսում արյունահոսել։
  22. Իսկապես խիզախ մարդիկ մենամարտի կարիք չունեն, բայց շատ վախկոտներ անընդհատ դա անում են, որպեսզի համոզվեն իրենց սեփական քաջության մեջ:
  23. Երջանկությունն աշխարհի ամենահիասքանչ բանն է, և նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է երջանիկ լինել, այն կարող է այնքան խորը լինել, որքան տխրությունը:
  24. Լավ գիրքը նման է այսբերգի, որի յոթ ութերորդը թաքնված է ջրի տակ:
  25. Ի՞նչն է խանգարում գրողին. Խմիչք, կանայք, փող և փառասիրություն: Եվ նաև խմիչքի, կանանց, փողի և փառասիրության բացակայությունը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
«Բոլոր կենդանիներից միայն մարդը գիտի ծիծաղել, թեև դրա համար ամենաքիչ պատճառն ունի»։ Մեծն Հեմինգուեյի իմաստուն մտքերը
Հրաշալի Առակ այն մասին, թե ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց (+ վիդեո)