Թե ինչպես Իվետա Մուկուչյանը փայլեց ոչ միայն եվրատեսիլյան բեմում, այլ նաև ասուլիսի ընթացքում

Պարզվում է, Իվետա Մուկուչյանը բացի լավ երգչուհի լինելուց նաև արտակարգ խելոք աղջիկ է: Ուղղակի լսել է պետք, թե մամուլի ասուլիսի ժամանակ ինչպիսի իդեալական պատասխան տվեց նա՝ Արցախի դրոշի հետ կապված հարցին։ Քիչ ներքևում ներկայացնում ենք բուն ասուլիսի տեսանյութը: Բայց մինչ այդ ներկայացնում ենք այդ հատվածի թարգմանությունը.

Մամուլի սաուլիսի ժամանակ Իվետա Մուկուչյանին հարցնում են.

– Լեռնային Ղարաբաղի դրոշը Եվրոպայի ամենքաղաքականացված դրոշներից մեկն է, ինչո՞ւ դուք որոշեցիք այն բարձրացնել կանաչ սենյակում:

Իսկ Իվետան պատասխանում է.

– Շնորհակալություն հարցի համար, անկեղծ լինեմ, ես սպասում էի այս հարցին։ Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, իմ սիրտը, իմ մտքերը, զգացումները և իմ ամբողջ էմոցիաները, չնայած որ միլիոնավոր մարդիկ նայում են հիմա, բայց մտքերս հայրենիքիս հետ են և ամենը որ ես ուզում էի տարածել խաղաղությունն է Հայաստանի սահմաններին և սա է պատճառը որ ես գրեցի այս երգը։ Ես ցանկանում եմ տարածել սիրո ալիքներ, ես գրեցի այս երգը, որովհետև սա այն է, ինչ կատարվում է իմ ներսում, ես ցանկանում եմ խաղաղություն ամենուր, բարձրացեցի դրոշը մարդկանց ուշադրությունը դրա վրա սևեռելու համար, ես պարզապես ցանկանում եմ խաղաղություն աշխարհին։

Պետք է նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչը, ի տարբերություն Իվետայի, ուղղակի խայտառակվեց՝ ի շնորհիվ իր երկրացի լրագրողի պրովոկացիոն և ոչ տեղին նվնվոցների, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:

Մամուլի ասուլիսը

Իսկ ահա Իվետայի փայլը բեմում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թե ինչպես Իվետա Մուկուչյանը փայլեց ոչ միայն եվրատեսիլյան բեմում, այլ նաև ասուլիսի ընթացքում