fbpx

«Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու: Եթե ​​ամեն ինչ վատ է՝ դա դեռ վերջը չէ»: Ջոն Լենոնի 15 մեջբերում

Կյանքի, խաղաղության և սիրո մասին։

Ջոն Լենոնի արտահայտությունները վաղուց դարձել են աֆորիզմներ, և դրանք այնքան կտրուկ և ճշմարտացի են, որ թվում է դրանք թափանցում են հոգուդ մեջ։ Mediamag-ը ներկայացնում է լեգենդար Beatles-ի հիմնադիր և անդամ, բանաստեղծ, երաժիշտ և մտածող Ջոն Լենոնի լավագույն 15 մեջբերումները:

  1. Ինչ էլ որ ասեն, դա երբեք չի համապատասխանում նրան, թե ինչ ենք մենք ուզում ասել:
  2. Ազնվությունը ձեզ շատ ընկերներ չի բերի, բայց նրանք, ովքեր կհայտնվեն՝ կլինեն ամենաիսկական ընկերը:
  3. Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու: Եթե ​​ամեն ինչ վատ է՝ դա դեռ վերջը չէ:
  4. Կյանքը՝ այն է ինչ տեղի է ունենում, քանի դեռ դուք պլաններ եք գծում:
  5. Դուք չպետք է ոչ ոքի բացատրեք, թե ով եք դուք կամ ինչ եք դուք: Դուք այն եք, ինչ որ կաք:
  6. Աստված՝ հասկացություն է, որով մենք չափում ենք մեր տառապանքները:
  7. Մենք չենք կարող օգնել բոլորին, բայց յուրաքանչյուրը կարող է օգնել ինչ-որ մեկին:
  8. Կարևոր չէ ում ես սիրում, որտեղ, ինչու, երբ և ինչպես: Կարևոր է միայն այն, որ դու ունակ ես սիրել:
  9. Եթե մեզանից յուրաքանչյուրը նույնքան համառորեն ցանկանար խաղաղություն, որքան ցանկանում է նյութական բարիքներ, աշխարհում կատարյալ խաղաղություն կտիրեր:
  10. Սկզբից սխալն ընդամենը բացթողում է․ այն դառնում է սխալ, երբ դուք չեք կարողանում ուղղել այն:
  11. Եթե մենք չենք կարողանում սիրել ինքներս մեզ՝ մենք չենք կարողանա ամբողջությամբ բացահայտել ուրիշներին սիրելու կամ մեր ստեղծագործելու ունակությունը:
  12. Այն, ինչ պետք է անենք՝ պահպանել հույսը: Որովհետև առանց դրա մենք կխորտակվենք:
  13. Ամեն ինչ հասնկանալի է դառնում, երբ սիրահարված ես:
  14. Չի կարելի ատել այն, ինչ չես հասկանում:
  15. Չափեք տարիքը ընկերներով, այլ ոչ թե տարիներով: Գնահատեք Ձեր կյանքը ժպիտների, այլ ոչ թե արցունքների քանակով:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 3.43 из 5 )
MediaMag
«Ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու: Եթե ​​ամեն ինչ վատ է՝ դա դեռ վերջը չէ»: Ջոն Լենոնի 15 մեջբերում
Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները