fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը.

ԽՈՅԵՐ

Խոյերին խորհուրդ է տրվում գնալ բնության գիրկ։ Իհարկե, չպետք է մոռանալ նաև ընտանիքի անդամների մասին։ Իսկ եթե եղանակային պայմանները այնքան էլ լավ չեն կամ ցանկությունը այնքան էլ մեծ չէ, կարող եք վայրը փոխել։ Բայց աստղերի՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու խորհուրդը մի անտեսեք։

ՑԼԵՐ

Ցլերը հավանաբար պետք է հիմնվեն իրենց կենսափորձի վրա և հիշեն, թե ինչ է նշանակում քաոս և ինչ է պետք անել դրանից դուրս գալու համար։ Շատ հնարավոր է, որ ձեր բնակարանի խողովակները «հիշեցնեն» իրենց մասին։ Զգոն եղեք, խնդիրների դեպքում սիրելի էակին կանչեք օգնության։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք զգալու եք սիրելիի հոգում կատարվող ամեն ինչ։ Եթե նա իրեն տխուր, միայնակ կամ վատ զգա, նույնը կկատարվի նաև ձեր հոգում։ Մնում է հուսալ, որ շաբաթն ուրախ կանցնի և թախծելու կարիք չի լինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Նույնիսկ եթե սիրելի էակի մտքերը վայրի, իսկ նրա պահվածքը ոչ ադեկվատ թվան այդ ամենի մասին խոսելու և քննարկելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ։ Խոսակցությունը կարելի է հետաձգել։ Փոխարենը սկսեք մտածել՝ ցանկանում եք նման անձնավորության հետ շարունակել ձեր հարաբերությունները, թե փոփոխությունների ժամանակն է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք փորձում եք թաքնվել ձեր խնդիրներից, չտեսնել ու չնկատել դրանք։ Դրա հետևանքով, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է սիրելի էակի ուսերին։ Իսկ դուք վստա՞հ եք, որ նա կարող է միայնակ լուծել խնդիրները։ Դա դո՞ւր է գալիս նրան։ Հնարավոր տարաձայնությունները կավելացնեն ձեր խնդիրները։

ԿՈՒՅՍԵՐ

Դուք և սիրելի էակը ևս մեկ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ մտերմացել եք իրարից անկախ։ Սա ոչ միայն կապացուցի ձեզ, որ աշխարհը շատ փոքր է, այլև այն, որ դուք այլ պայմաններում նույնպես կհանդիպեիք միմյանց։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կիմանաք սիրելի էակի իրական մտադրությունների մասին։ Սակայն դրանից հետո ձեզ մոտ դատարկություն կլինի. ոչ դրական, ոչ բացասական զգացողություններ կարթնանան։ Ամեն ինչ կմնա նույնը, պարզապես հարաբերություններում նոր երանգ կլինի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելի անձնավորությունը կցանկանա հասկանալ, թե ինչ եք իրականում զգում և ինչ է կատարվում ձեր հոգում։ Բայց նա դա կանի յուրօրինակ ձևով, ուստի, դուք այդպես էլ չեք գուշակի նրա միտքը։ Այսօր դուք կհամոզվեք, որ սիրելիի երևակայությունը շատ մեծ է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելի էակի համար դժվար կլինի գործել։ Նա ձեր աջակցության, խրախուսանքի կարիքը կունենա։ Միայն ձեր օգնությամբ նա կկատարի այդ կարևոր քայլը։ Մի խոսքով, նրա հաջողությունը ձեր ձեռքերում է։ Խելամիտ եղեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելի էակին երջանկացնելու ցանկություն կլինի։ Հարկավոր է զարկ տալ երևակայությանը, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ մտածված և հաճելի։ Հաջողված անակնկալի դիմաց ձեզ սպասում են սիրելիի ժպիտն ու անկեղծ համբույրը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե վաղուց արդեն մտածում եք, որ բաժանման ժամանակն է, ուրեմն այս շրջանն ամենանպաստավորն է դրա համար։ Այո, հնարավոր է, որ ձեզնից մեկի մոտ այդ ցանկությունը շատ մեծ է, մյուսն ընդհանրապես նման մտադրություն չունի։ Այն թողեք հետագայի համար։

ՁԿՆԵՐ

Գործի պետք է դնեք ձեր նպատակասլացությունն ու վճռականությունը, այլապես անձնական կյանքում ոչ մի հաջողության չեք հասնի։ Իսկ դրանց օգնությամբ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի և փոփոխությունները կլինեն դրական ու արդյունավետ։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը
5-րդ դասարանի ԹԵՍՏ․ կարո՞ղ եք ասել՝ ինչպես են գրվում այս անգլերեն բառերը