fbpx

DJ Ժիլբեր. «Աշխարհը մերն ա»: Երգ՝ նվիրված «թավշյա հեղափոխությանը»

Վերջին մեկ ամսում ընթացող քաղաքական գործընթացներից անմասն չմնաց նաև մշակույթի ոլորտը: Քաղաքացիական շարժման ողջ ընթացքում բազմաթիվ հայ արտիստներ երգեր և կատարումներ նվիրեցին Հայաստանում թավշյա, կամ ինչպես ասում են, սիրո և համերաշխության հեղափոխությանը:

Օրեր առաջ, մայիսի 8-ին, հայ ազգի համար այդ խորհրդանշական օրը, ամերիկաբնակ հայ ազգի տաղանդավոր դիջեյ Ժիլբերը նորովի մատուցմամբ, ռեմիքս տարբերակով ներկայացրեց «Աշխարհը մերն ա» երգը: Հայ ժողովրդի հաղթանակների առիթով ստեղծված երգը բավականին բուռն ընդունվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ միացյալ նահանգներում: Կարճ ժամանակում այն դարձավ հիթ, և այսօր հնչում է ամենուր՝ փողոցներում, ավտոմեքենաներից, հանրահավաքներում, փաբերում, ռեստորաններում, օն-լայն գրեթե բոլոր հարթակներում:

DJ Ժիլբերը միշտ էլ աչքի է ընկել հայրենասիրական ստեղծագործություններով: Ճանաչված հայ դիջեյի առաջին covor-ը Արա Գևորգյանի «Արցախ»-ն է, որն իրեն մեծ հաջողություններ բերեց:

DJ Ժիլբեր Գալաջյան- «Աշխարհը մերն ա» (Original Mix ft. Manch)

https://youtu.be/D6RnBubfZpE

DJ Ժիլբեր-«Արցախ»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
DJ Ժիլբեր. «Աշխարհը մերն ա»: Երգ՝ նվիրված «թավշյա հեղափոխությանը»
ԹԵՍՏ․ Ընտրեք հոգևոր կենդանուն և ստացեք Ձեզ ուղղված հաղորդագրությունը