Կանացիությունը հասունություն և իմաստություն է…
Հասուն կինը այն կինն է, ով.
- Ճանաչում է իրեն՝ իր խառնվածքը, սեփական հատկանիշները
- Գիտի իր ցանկությունները և գիտի ինչպես ցանկանալ
- Չարություն, անցյալի վիրավորանքներ չի պահում
- Կառուցում է իր կյանքն այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, այլ ոչ այնպես, ինչպես հարևաններինը կամ ինչպես վեպերում
- Շնորհակալ է աշխարհին այն ամենի համար, ինչ արդեն ունի
- Գիտի ինչպես խնդրել և շնորհակալություն հայտնել օգնության համար
- Գիտի ինչպես հրաժարվել և «ոչ» ասել նրան, ինչ իրեն չի համապատասխանում
- Գիտի, թե ինչպես լինել իմաստուն և տեսնել իր գործողությունների հեռանկարը
- Գիտի ինչպես ներել սիրելիների սխալները
- Կարողանում է ներել ինքն իրեն իր սխալների համար
- Գիտի, թե ինչպես ներողություն խնդրել, եթե վիրավորել է մեկին
- Կարողանում է արտահայտել իր բոլոր զգացմունքները՝ և՛ լավ, և՛ վատ, այնպես, որ անվտանգ լինի ուրիշների համար
- Գիտի ինչպես սպասել և բաց թողնել
- Նա սիրում է մենակ մնալ իր հետ և միշտ գիտի, թե ինչով զբաղվել
- Իր կյանքի պատասխանատվությունը ուրիշների վրա չի գցում. ամուսինը, երեխաները, ծնողները կամ հասարակությունը մեղավոր չեն իր խնդիրների համար:
- Չի ստանձնում մեղքն ու պատասխանատվությունը ուրիշների կյանքի համար, չի փորձում Աստված դառնալ ուրիշների համար
- Երբ նրան ինչ-որ բան դուր չի գալիս, նա ինքն է փոխվում՝ իմանալով, որ այդպես արդյունավետ է։
- Գիտի ինչպես կյանքում ընտրություն կատարել՝ ամեն անգամ ընդգծելով գլխավորը և մերժելով ավելորդը
- Աշխարհի հետ սեր է կիսում ամբողջականությունից դրդված, այլ ոչ թե սակավությունից և ոչ իր նպատակին հասնելու համար
- Ընդունում է իրեն ամբողջությամբ՝ այնպիսին, ինչպիսին կա
- Գիտի, որ կյանքը մարմելադե բատոն չէ: Ուստի նա գիտի, թե ինչպես արժանապատվորեն անցնել ճգնաժամերը
- Գիտի կյանքի իմաստի մասին և թե ինչու է իրեն պետք այս կյանքը: Գուցե սա՞ է նրան ուժ տալիս դժվարությունների միջով անցնելու համար:
Նման կնոջ կողքին լինելը հաճելի է։ Եվ ոչ միայն տղամարդկանց համար: Այլ առաջին հերթին իր համար։
Ներսում նման ամբողջական պատկերը ձեզ մոտ երկու շաբաթվա ընթացքում չի զարգանա։ Նույնիսկ մեկ տարին չի բավականացնի: Որովհետև սա խորը աշխատանք է, դա երկար ճանապարհ է։ Եվ չկա կախարդական հաբ: Անհնար է մի օր այսպես արթնանալ։ Որքան էլ որ ցանկանաս կրճատել ճանապարհը դեպի նպատակ։
Հասունությունը հնարավոր չէ փոխառել, անհնար է այն «կեռել» ներսում։ Հասունությունը գալիս է ապրելու հետ: Ապրելով քո կյանքով, գիտակցելով քո յուրահատկությունը։ Հասունությունը գալիս է փորձի հետ: