fbpx

Աշխարհի 6 ամենասարսափելի ատրակցիոնները

Կարո՞ղ եք պարծենալ նրանով, որ երբեք չեք վախեցել ատրակցիոններից: Հավատացեք, այս 6 ատրակցիոններից հետո, դուք այլևս այդքան վստահ չեք լինի Ձեր խիզախության վրա:

1. «Հսկայական կանյոն» (Giant Canyon Swing)

Այս ատրակցիոնը գտնվում է Գլենվուդ Կավերնս անդունդի եզրին, Կոլորադո գետի վրա 400 մետր բարձրության վրա: Հսկայական ճոճանակի վրա նստում են 4 ուղևոր, որից հետո նրանք սկսում են ճոճվել հորիզոնի ուղղությամբ 112 աստիճանի տակ, 80 կմ/ժ արագությամբ:

2. Խելագարություն (Insane)

Ատրակցիոնը տեղակայված է Լաս Վեգասի ամենաբարձր կառույցներից մեկի՝ «Ստրատոսֆերա» հյուրանոցի տանիքին: Այն իրենից ներկայացնում է հսկայական մեխանիկական ճանկերով դուրս ցցված կարուսել, որը պտտվում է 274 մետր բարձրության վրա 60 կմ/ժ արագությամբ:

3. Կրակոց (Big Shot)

Եվս մեկ խելագար ատրակցիոն «Ստրատոսֆերա» հյուրանոցում։ Այն համարվում է երկրի մակերևույթից ընդհանուր բարձրության առումով ամենաբարձրը։ Կատապուլտը բարձրանում է 329 մետր 72 կմ/ժ արագությամբ, իսկ հետո կտրուկ սլանում ներքև։

4. Ճիչ (X Scream)

Այս ատրակցիոնը իրենից ներկայացնում է փոքրիկ վագոն, որը տեղակայված է հյուրանոցի տանիքի ծայրին։ Այն արագություն է հավաքում և ռելսերով դուրս գալիս աշտարակի տանիքի ծայրից 8 մետր հեռավորությամբ։

5. Takabisha

Ճապոնական հայտնի Fuji-Q Highland զվարճանքների այգու այս ատրակցիոնը մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես ամենակտրուկ անկյունով (121 աստիճան) ատրակցիոն։ Սլանալով 7 շրջաններով, ուղևորները ընկնում են 100 կմ/ժ արագությամբ 43 մետր ներքև։

6. Հսկա (Colossus)

Սա աշխարհի ամենապտուտակավոր ատրակցիոնն է և գտնվում է Մեծ Բրիտանիայի Thorpe զվարճանքների այգում։ Այն կարող է հպարտանալ 10 օղակներով, ներառյալ կրկնակի պարույրը, կոբրայի պարույրը և այլն։ Ատրակցիոնի երկարությունը կազմում է 850 մետր, իսկ արագությունը հասնում է 77 կմ/ժ։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի 6 ամենասարսափելի ատրակցիոնները