Արդեն գաղտնիք չէ, որ փետրվարի 29-ին ամբողջ աշխարհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում փոխել իր ճակատագիրը: Այս ավանդույթը եկել է Իռլանդիայից: Ըստ ավանդույթի չամուսնացած աղջիկները իրավունք ունեն ամուսնության առաջարկություն անել չամուսնացած տղաներին, իսկ տղաներն էլ իրենց հերթին իրավունք չունեն մերժել աղջկան՝ հակառակ դեպքում պարտավոր են աղջկան տուգանք մուծել: Եվ այժմ այս ավանդույթը տարածվել է նաև ամբողջ աշխարհով:
Չնայած փետրվարի 29-ը իդեալական օր է ամուսնության առաջարկի համար, սակայն համարվում է, որ աղջիկները իրավունք ունեն ամուսնության առաջարկ անել նահանջ տարվա յուրաքանչյուր օր:
Մի խոսքով սիրելի աղջիկներ բաց մի թողեք Ձեր հնարավորությունը և միգուցե Ձեզ բախտը ժպտա