fbpx

Եթե դուք չեք ապրել այս 7 փուլերը՝ նշանակում է դա իրական սեր չէ

Եթե ձեզ ծանոթ է սա, նշանակում է, մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ սեր է, այլ ոչ թե կիրք կամ սիրահարվածություն:

Չնայած սերը բավական խորհրդավոր զգացմունք է, որը մարդկանց վրա ազդում է ամենատարօրինակ և անկանխատեսելի ձևերով, հազար տարվա մեջ գիտնականները այնուամենայնիվ կարողացան առանձնացնել  սիրահարվածության և սիրո պրոցեսի փուլերը: Դրանք 7-ն են, և եթե ձեզ դա ծանոթ է, նշանակում է, մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ սեր է, այլ ոչ թե կիրք կամ սիրահարվածություն:

1. Սկիզբ

Դա երբ ինչ-որ պահ, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը սկսում է ձեր կյանքում նոր նշանակություն ստանալ: Հնարավոր է, որ այդ ինչ-որ մեկը նա է, ում ճանաչում եք հազար տարի, կամ նա՝ ում հանդիպել եք մի քանի ժամ առաջ: Ամեն դեպքում դուք սկսում եք կենտրոնանալ միայն այդ մարդու վրա:

2. Կպչուն մտածելակերպ

Հաջորրդ փուլը՝ երբ կոնկրետ ինչ-որ մարդու մասին մտքերը սկսում են ներխուժել ձեր գիտակցություն: Դուք վերլուծում եք ձեր զրույցները, վերհիշում եք, թե ինչ էր նա հագել, կամ ինչպես էր ժպտում: Դուք մտածում եք, թե ինչպես նա կարձագանքեր այս ֆիլմին , ինչ կասեր:

Ժամանակի ընթացքում դուք դառնում եք համակված այդ մտքերով: Իրականում, երբ սիրահարված են, մարդիկ իրենց զգացմունքների օբյեկտի մասին մտածում են ժամանակի 85-ից 100%-ով: Եվ կարևոր չէ թե ինչով եք այդ ընթացքում զբաղված:

3. Բյուրեղացում

Ասում են սիրահարները հակված են իդեալականացնել իրենց սիրելիներին: Սակայն գիտնականներն ասում են, որ այդպիսի զգացմունքների զարգացման երրորդ փուլը՝ բյուրեղացումն է: Դա մարդու հստակ կերպարի ստեղծումն է՝ ընդորում ոչ միայն նրա դրական, այլ նաև բացասական որակներով: Մարդը ձեր գիտակցության մեջ դառնում է ամբողջական և իրական անձնավորություն: Չնայած այո, դուք ներողամիտ եք նրա թերությունների հանդեպ կամ գտնում եք, որ դրանք զվարճալի են:

4. Ցանկություն, հույս, անվստահություն

Եվ այսպես, ձեր գլխում արդեն ձևավորվել է մարդու ամբողջական կերպարը, այժմ դուք պայքարում եք նրա հետ հարաբերություն ունենալու ցանկության հետ: Այն, ինչ տեղի է ունենում ձեր մեջ, ունի էմոցիոնալ նշանակություն՝յուրաքանչյուր դրական պահ՝ և դուք մտածում եք, որ նա նույնպես սիրահարված է ձեզ, յուրաքանչյուր բացասական՝ և դուք հուսալքված եք:

Այս փուլում շատ են մտավախությունները, որ դուք կբաժանվեք (չնայած հնարավոր է, որ նույնիսկ չեք էլ միացել) և տրամադրված եք վճռականորեն հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

5. Հիպոմանիա

Դա էներգիայի ներհոսքն է, երբ ձեզ թվում է, որ դուք կարող եք գրեթե չուտել և չքնել: Այն նաև դրսևորվում է նյարդային ռեակցիայով՝ հիպերեմիայով (այտերի կարմրում), դող (ձեռքերն ու ոտքերը դողում են վախից կամ հանդիպման սպասումից), անհարմարություն (և համապատասխան շարժումներ), կակազ, քրտնոտում, շնչառության արագացում:

6. Խանդ և ինտենսիվ մոտիվացիա

Դուք վճռական եք տրամադրված հասնել ձեր սիրելիին: Ընդորում դուք իռացիոնալ խանդոտ եք և պատրաստ եք վախեցնել յուրաքանչյուր պոտենցիալ հակառակորդի: Այդ փուլի համար հատկանշական է մերժվելու վախը և կարոտի զգացողությունը:

7. Անօգնականություն

Չնայած ամբողջ վճռականությանը և զգացմունքների ինտենսիվության, արդյուքնում ամեն ինչ բերում է անօգնականության: Սկզբից դուք կարող է ընկնեք հուսահատության գիրկը, բայց կախված նրանից, թե ինչպես է անցնում մոլուցքը, դուք սկսում եք մտածել, թե ինչու էիք ձեզ խելագարի պես պահում:

Այս փուլում դուք դեռ հնարավոր է ցանկանաք այդ հարաբերությունը, բայց նաև սկսում եք համակերպվել, որ այն հնարավոր է և չլինի: Վերջապես ձեզ է վերադառնում պրագմատիզմը և տրամաբանությունը: Կլինի/ չի լինի: Ինչ լինում է՝ թող լինի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Եթե դուք չեք ապրել այս 7 փուլերը՝ նշանակում է դա իրական սեր չէ
Կենդանակերպի նշանների հոգևոր առաքելությունը