Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 6-ից 12-ը․
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին միեւնույն չի լինի, թե դուք ինչ եք մտածում եւ զգում, այդ իսկ պատճառով նա անվերջ հարցուփորձ կանի ձեզ այդ մասին:
ՑԼԵՐ
Ձեզ անհրաժեշտ է դադար վերցնել ձեր անձնական կյանքից: Փորձեք ժամանակնն անցկացնել սիրելիից հեռու` առավելագույն քիչ շփվելով նրա հետ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ամենալավ ժամանակն է, որպեսզի լրջորեն որոշեք, թե ինչ եք անելու ձեր ընտանիքի անդամների հետ մոտակա ամսում: Ժամանակը նվիրեք փնտրտուքներին և հաշվարկներին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օգնեք սիրելիին նրա գործերում, անգամ եթե նա այդ մասին ձեզ չի խնդրում: Նա անպայման շնորհակալ կլինի ձեզ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ինչ-որ արտահայտություն, հանկարծակի գտնված գրություն կամ էլ ամբոխի մեջ նկատված դեմք կստիպի ձեզ հիշել ձեր հին սերը:
ԿՈՒՅՍԵՐ
Եթե ձեզ ձանձրացրել է սիրելիի հետ հարաբերությունների միօրինակությունը, ապա պետք չէ տխրել, շուտով այն կվերանա, սակայն ոչ այդքան լավ եղանակով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր բախտը կբերի սիրելիի հետ ընդհանուր եզրեր գտնելու հարցում: Դա կլինի շատ անսպասելի և հաճելի, քանի որ էլ ավելի կմտերմացնի ձեզ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Չպետք է մոռանաք, որ ձեր սիրելին նույնպես կարող է սխալվել, թեպետև շատ հազվադեպ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք հանգիստ կարող եք համատեղել աշխատանքը անձնական կյանքի հետ, եթե, իհարկե, չցանկանաք տրվել սիրելիին ամբողջությամբ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Դուք կցանկանաք վստահ լինել այն բանում, որ ձեր հետագա ամբողջ կյանքն ապրելու եք սիրելիի հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Շատ պահանջկոտ կլինեք սիրելիի նկատմամբ: Այնքան, որ նա իրեն անհարմար կզգա ձեր հետևողական հայացքներից:
ՁԿՆԵՐ
Աստղերը հուշում են ձեզ մանրուքների պատճառով չլարել իրավիճակը ձեր ընտանիքում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE