fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում

8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում: Արդյոք դա պարզապես պատահականություն է, թե՞ կա ի վերուստ եկող ինչ-որ նպատակ:

Ձեզ ենք ներկայացնում 8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում:

1. Որպեսզի մեզ ներսից արթնացնեն

Կան այնպիսի մարդիկ, ովքեր մեր ներսը տակնուվրա են անում, ստիպում են մեզ հարցեր տալ, ինքներս մեզ կասկածել: Նրանք մեզ մղում են ինչ-որ գործողությունների, մեր ներքին պասիվությունը վերացնում:

2. Որպեսզի մեր հոգին ջերմությամբ լցնեն

Նրանք հայտնվում են ամենաբարդ պահերին, երբ մենք մեզ անպիտան ենք զգում: Նրանց հաջողվում է տաքացնել մեր հոգին, հույս ներշնչել, քաջալերել, մոտիվացնել:

3. Որպեսզի մեր կողքին լինեն

Սրանք այն մարդիկ են, ովքեր մեկընդմիշտ դառնում են մեր կյանքի մի մասնիկը: Նրանք երբեք մեզ չեն լքի, ո՛չ դժվարության և ո՛չ էլ ուրախության պահին:

4. Որպեսզի մեզ դաս տան

Այն մարդիկ են, ումից մենք սովորելու ինչ-որ բան ունենք: Սա կարող է լինել թե՛ ուսուցիչը, թե՛ հարևանը և թե՛ պատահական անցորդը:

5. Որպեսզի մեզ օգնեն անձնապես աճել

Այս մարդկանց հետ շփման արդյունքում մենք անձնային աճ ենք գրանցում, դառնում են ավելի լավը, քան էինք, մեկ մակարդակ բարձրանում ենք:

6. Որպեսզի մեզ ինչ-որ բանի մասին հիշեցնեն

Նրանք հիշեցնում են այնպիսի մի բան, ինչն առանց իրենց մենք չէինք հիշի: Սա մի բան է, ինչը մեր մեջ կա, սակայն մենք արդեն վաղուց այն մոռացել էինք, գուցե սպանել մեր մեջ: Նրանք գալիս են մեզ դա հիշեցնելու:

7. Որպեսզի ցույց տան մեզ, թե ում կամ ինչին ենք մենք արժանի կամ էլ ինչին կամ ում արժանի չենք

Այո՛, այս մարդիկ գուցե ամենաշատն են մեզ ցավ պատճառում, սակայն միևնույն ժամանակ դա դրական անդրադարձ է ունենում: Նրանց հայտնվելն ուղեկցվում է արտասուքներով, ցավով, սակայն երբ մենք դա կարողանում ենք հաղթահարել, ի վերջո գտնում ենք մեր երջանկությունը:

8. Որպեսզի նրանք մեզնից ինչ-որ բան սովորեն

Սրանք էլ այն մարդիկ են, ում մենք ինչ-որ բան տալու, սովորեցնելու առաքելություն ունենք: Նրանք են, ում մենք առնում ենք մեր թևի տակ և ամենայն անկեղծությամբ փորձում օգնել՝ սեփական փորձի վրա հիմնվելով:

կարդացեք նաև

Պավել Գլոբան նշել է Կենդանակերպի 3 նշանին, որոնց համար տիեզերքը 20.02.2020-ին «կանաչ լույս» կվառի

Աստղաբան Պավել Գլոբան նշել է Կենդանակերպի մի քանի նշանների, որոնց համար փետրվարի 20-ը նշանակալից օր է: Այս օրվանից նրանց համար կսկսվի կյանքի նոր փուլ,...

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի սրտին տանող ճանապարհը

Յուրաքանչյուր մարդու պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել: Իմանալով Կենդանակերպի նշանի նախապատվություններն ու յուրահատկությունները, դուք կկարողանաք գրավել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցչի սիրտը: Սերն ունի մաքուր էներգետիկական...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ինքնավստա՞հ եք արդյոք

Այս հոգեբանական թեստը կօգնի պատասխանել հարցին, թե արդյո՞ք իրոք ինքնավստահ մարդ եք, թե՞ ընդամենը այդպիսի տպավորություն եք թողնում․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները...

Կնոջը պետք է սիրել, այլ ոչ թե հասկանալ․ Օշոի սիրո մասին 10 մեջբերումները

«Կինը, որպես օրենք, սկսում է տղամարդուն դիմադրելով, իսկ հետո չի թողնում, որ նա հեռանա: Եթե ցանկանում եք փոխել կնոջ կարծիքը, համաձայնվեք նրա հետ: Եթե...

ԹԵՍՏ․ Աշխարհի մայրաքաղաքներ

Անվանեք աշխարհի մայրաքաղաքները: Զիմբաբվե, Մալթա, Կոմբոջա․․․՝ համոզվեք, որ լավ եք հիշում ոչ այդքան հայտնի պետությունների մայրաքաղաքները: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն...