fbpx

9 նոր փաստեր մեր ուղեղի աշխատանքի մասին

Այս փաստերը ոչ միայն հետաքրքրաշարժ են, այլ նաև օգտակար։

1. Ձեր սիրելի երգը այն է, որը էմոցիոնալ առումով կապում է Ձեզ կյանքի որևէ կարևոր իրադարձության հետ։ Եվ դա ապացուցված է գիտականորեն։

4694977_14c039cb

2. Որքան շատ եք փող ծախսում ուրիշների վրա, այնքան դառնում եք ավելի երջանիկ։ Դա ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով։ Առողջ միտքը հուշում է, որ վաստակած փողերը պետք է մարդ ծախսի ինքն իր վրա, սակայն կենսաբանությունը, որը մեզնից պահանջում է հոգատարություն մտերիմների հանդեպ, ունի իր օրենքները։

4694991_54b7903b

3. Երաժշտությունը կարող է ազդել Ձեր որոշումների վրա։

Օրինակ, Գրոնինհենի համալսարանի գիտնականները գիտեն, որ եթե ավտոմեքենայում ռադիոով հնչում է ռիթմիկ երաժշտություն, ապա վարորդը ավելի արագ և ագրեսիվ է սկսում վարել ավտոմեքենան։ Նրանք նաև հաստատել են, որ ուրախ երաժշտությունը ունակ է Ձեզ ուրախացնել, իսկ տխուրը՝ տխրեցնել։ Երաժշտությունը ինքն է տրամադրություն հաղորդում, այլ ոչ թե Դուք եք որոշում ինչ լսել ըստ տրամադրության։

4694992_99a2d5ea

4. Մեզնից շատերը անընդհատ բացասաբար են մտածում։

Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը տառապում է խրոնիկ  դեպրեսիայով և տագնապի սինդրոմով։ Գրեթե նույնքան տոկոս մարդիկ էլ կախվածության մեջ են այս կամ այն տեսակի հոգեմետ նյութերի օգտագործումից։ Եթե հոգեբուժարանների ստանդարտները չփոխվեին 20-րդ դարի սկզբին, ապա մեզնից շատ-շատերը հեշտությամբ կարող էին հայտնվել հոգեբուժարաններում։

4695023_234238d4

5. Որոշ կրոնական պրակտիկաներ իրոք նվազեցնում են սթրեսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որվքեր պարբերաբար աղոթում են կամ զբաղվում մեդիտացիայով՝ ավելի քիչ են հակված սթրեսերի և դեպրեսիաների։

4695040_5aff96e6

6. Սթրեսը վարակիչ է։

Եթե Դուք անընդհատ շփվեք դեպրեսիվ մարդկանց հետ, ապա շատ շուտով Դուք նույնպես կդառնաք այդպիսին՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ են կատարվում Ձեր կյանքում։

4695041_bc37ec57

7. Ձոր ուղեղը չի հիշում անցյալի իրադարձությունները՝ այն դրանք հորինում է։

Հենց այդ պատճառով է, որ երբեմն վկաների ցուցմունքները այդքան անսպասելի են։ Բացառապես բոլոր հիշողությունները՝ ուղեղը ձևափոխում է։ Ուզո՞ւմ եք որևէ բան մտապահել, փորձեք որքան հնարավոր է քիչ հիշել պետքական իրադարձությունը։

4695068_b3fef12d

8. Ձեր որոշումները ավելի ռացիոնալ կլինեն, եթե դրանց մասին մտորեք օտար լեզվով։

Դա ապացուցվել է Չիկագոյի համալսարանի հետազոտությամբ։ Երբ մարդիկ մտորում են որևէ որոշման շուրջ օտար լեզվով, ապա հիմնվում են ավելի շատ տրամաբանության վրա, քան էմոցիաների։

4695070_9e9ca7d8

9. Խելացի մարդիկ թերագնահատում իրենց, իսկ հիմարները՝ գերագնահատում։

Դա կոչվում է Դանինգ Կրյուգերի էֆեկտ։ Նաև, 18-33 տարեկան մարդիկ ամենադեպրեսիվն են։

Ընտանիք, կրթություն, աշխատանք՝ դրանք բոլորը առաջ են բերում ուժեղ սթրեսներ։ Տարիները, որոնք մենք անվանում ենք «լավագույն» կամ «ծաղկուն»՝ իրականում ամենադժվարինն են։

4695073_e344de3f

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
9 նոր փաստեր մեր ուղեղի աշխատանքի մասին