fbpx

8 սխալ, որ թույլ եք տալիս մազերը լվանալուց

Մի՞թե հնարավոր է գլուխը սխալ լվանալ: Պարզվում է հնարավոր է: Հատկապես աղջիկները, բնական է, ցանկանում են, որպեսզի մազերը անկրկնելի տեսք ունենան, սակայն դա կախված է մազերը խնամելու որակից: Իհարկե, մազերին անկրկնելի տեսք տալու համար շատերն են օգտագործում տարբեր տեսակի շամպուններ, բալզամներ և այլ միջոցներ: Սակայն թե ինչպե՞ս ճիշտ լվանալ մազերը՝ այս հարցը միշտ մնում է երկրորդ պլանում: եվ այստեղ էլ հենց սկսում են սխալները…

Սխալ N1. Դուք չորացնում եք մազերը սրբիչով

Մենք ձեզ երևի կհիասթափեցնենք, սակայն շփումից վնասվում է մազերի կառուցվածքը: Դրա փոխարեն, ավելի լավ է գլուխը փաթաթել սրբիչով և թողնել, որպեսզի խոնավությունը ներծծվի բնական ճանապարհով:

 Սխալ N2. Չափն անցնում եք շամպունի քանակի առումով

Շատ՝ չի նշանակում լավ: Համենային դեպս դա վերաբերում է շամպունններին և կոնդիցիոներներին: Տրիխոլոգների կարծիքով, շամպունի քանակությունը պետք է տատանվի կախված այն բանից, թե որքան հաճախ եք լվանում գլուխը: Եթե լվանում եք ամեն օր, ապա երկու անգամյա օճառման անհրաժեշտություն չկա: Երկու անգամ պետք է օճառեն նրանք, ովքեր լվանում են գլուխը շաբաթական 2 անգամ:

Սխալ N3. Դուք շատ ագրեսիվ եք լվանում գլուխը

Գլուխը տրորերլու ու քերելու սովորությունը՝ մազերի թափվելու և վնասվելու համար մեկ պատճառն է: Բոլոր շարժումները պետք է լինեն փափուկ և նուրբ:

Սխալ N4. Չափազանց շատ եք շտապում

Եվ օճառը լավ չեք հեռացնում գլխից: Իսկ բոլոր պրոբլեմները առաջ են գալիս հենց մազարմատներից: Խնամված մազերի ոսկե կանոնն է՝ լավ պարզաջրված մազարմատներ:

Սխալ N5. Կոնդիցիոներ ընդհանրապես չեք օգտագործում

Եվ իզուր: Բալզամը ոչ միայն կարգավորում է մազերի рН-ը, այլ նաև փայլ է հաղորդում և մազերին տալիս մետաքսյա տեսք: Միակ խորամանկությունն այն է, որ կոնդիցիոների տեղը մազերի ծայրերն ու մազերի երկարությունն է, այլ ոչ մազարմատները:

Սխալ N6. Ոչ հաճախ եք լվանում գլուխը

Սա շատ անհատական բան է: Մեկը կարող է մեկ շաբաթ չլվանալ գլուխը և հիասքանչ տեսք ունենալ, իսկ մյուսը 1-2 օրից նորից ստիպված է լվանալ գլուխը: Կողմնորոշվեք նրանով, թե որքան ճարպոտ է ձեր գլխամաշկը: Որովհետև չոր մազերը հաճախակի լվանալը նույնքան վնասակար է, որքան յուղոտ մազերը հազվադեպ լվանալը:

Սխալ N7. Դուք դա անում եք տաք ջրով

Տաք ջուրը՝ առողջ մազերի թշնամին է: Այն բացում է թեփուկները և չորացնում ինչպես արմատները, այնպես էլ մազերը: Լվանալ պետք է տաք ջրով, իսկ վերջացնել սառը ջրով:

Սխալ N8. Մազերը միշտ չորացնում եք էլեկտրական մազահարդարիչով

էլեկտրական մազահարդարիչով չորացումը, իհարկե, շատ հարմար է: Բայց երբ մազերը շատ թաց են, ավելի լավ է թողնել, որպեսզի չորանան բնական ճանապարհով: Իսկ երբ դրանք արդեն թեթև խոնավ կլինեն, այդ ժամանակ արդեն կարելի է չորացնել էլեկտրական մազահարդարիչով:

Ինչպես տեսնում եք, ամեն ինչ շատ պարզ է, բայց պետք է մի փոքր վերանայել ձեր վերաբերմունքը այս պրոցեսին և ձեր մազերը շատ ավելի առողջ և լավ տեսք կունենան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
8 սխալ, որ թույլ եք տալիս մազերը լվանալուց
Աշխարհի ամենատեսարժան ամանորյա տոնածառերը