fbpx

7 շատ փոքրիկ պատմություն սիրո ուժի մասին

Երբեմն այնպես ես ուզում հավատալ հրաշքներին, մոռանալով, որ հրաշքները մենք ինքներս ենք գործում։  Ուղղակի նայեք Ձեր չորս կողմը և լավ մտածեք, թե ո՞ւմ կյանքում կարող եք բերել փոքրիկ մի հրաշք՝ հենց հիմա։ Դա կարող են լինել ծանոթ մարդիկ կամ այնպիսի մարդիկ, ում կտեսնեք միայն մեկ անգամ… Դարձեք և հիշվեք նրանց համար բարի հրեշտակ, ով ետ բերեց նրանց հավատը դեպի մարդ…

1. Այսօր ես պատմեցի իմ 18 ամյա թոռանը, որ երբ ավարտեցի դպրոցը, ինձ ոչ մեկ չհրավիրեց ավարտական երեկույթի և այդ պատճառով այդ երեկո ես մնացի տանը միայնակ։ Գիշերը թոռս թակեց իմ դուռը։ Նա երեկոյան կոստյումով էր։ Նա առաջարկեց այդ երեկո դառնալ իր ընկերուհին և ուղեկցել նրան այսօր կայանալիք նրա ավարտական երեկոին։

2. Ես ծաղկավաճառ եմ։ Առավոտյան մոտենալով իմ վաճառասեղանին, նրա մոտ կանգնած մի զինվորականի նկատեցի։ Նա պատմեց, որ մեկ տարով ծառայության է մեկնում Աֆղանստան և հենց հիմա էլ գնում է օդանավակայան։ Սակայն նա ունի մի ավանդույթ՝ ամեն ուրբաթ նա իր կնոջը ծաղիկներ է նվիրում և հենց այդ պատճառով զինվորականը ցանկանում էր վճարել մեկ տարվա համար, որպեսզի իր կինը իրեն միայնակ չզգա։ Ես նրա համար 50% զեղջ արեցի և հետո ժպտում էի ամբողջ օրը, որովհետև ուղիղ մեկ տարի ուրախություն պետք է պատճառեմ անծանոթ մի մարդու։

3. Այսօր, երբ նա արթնացավ 11 ամիս տևած կոմայից, ասաց. «շնորհակալություն, որ ամբողջ այս ընթացքում դու այստեղ էիր և պատմում էիր ինձ այդ հետաքրքիր պատմությունները, երբեք չէիր լքում ինձ… ու այո, ես կամուսնանամ քեզ հետ»։

4. Այսօր իմ 8 ամյա որդին գրկեց ինձ և ասաց. «դու աշխարհի ամենալավ մայրիկն ես»։ Ես քմծիծաղ տվեցի և հարցրեցի. «իսկ ի՞նչ գիտես, դու ճանաչո՞ւմ ես աշխարհի բոլոր մայրերին»։ Ինչին որդիս պատասխանեց. «Այո, դու ես իմ ամբողջ աշխարհը»։

5. Այսօր իմ 21 ամյա լաբրադորը հազիվ է տեղից վեր կենում, ոչինչ չի տեսնում և հաչալու ոչ մի ուժ չունի։ Բայց դա չի խանգարում նրան ամեն անգամ թափահարել պոչով, երբ ես մտնում եմ սենյակ։

6. Այսօր ես վերընթերցում էի մահվանից առաջ գրված նամակը։ Ես այն գրել էի 1996թ. սեպտեմբերի 2-ի օրվա երկրորդ կեսին, նախքան այն, երբ կհայտնվեր ընկերուհիս և կհայտարարեր, որ հղի է։ Հանկարծ ես զգացի, որ ես ապրելու պատճառ ունեմ։ Այսօր նա իմ կինն է։ Մենք երջանիկ ամուսիններ ենք արդեն 14 տարի։ Եվ իմ աղջիկը, որն արդեն գրեթե 15 տարեկան է և երկու փոքրիկ որդիներս։ Ես ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ ինքնասպանությանս նամակը, որպես հիշեցում, որ պետք է երախտապարտ լինել՝ և ես երախտապարտ եմ, որովհետև ստացել եմ ապրելու և երջանիկ լինելու երկրորդ հնարավորությունս։

7. Այսօր, քաղցկեղի պատճառով ձայնալարերի հեռացման վիրահատությանը սպասող կինը առաջին անգամ եկավ ժեստերի լեզվի դասին։ Նրա ամուսինը, չորս երեխա, երկու քույր, եղբայր, մայր, հայր և տասներկու մոտ ընկերներ նրա հետ գրվեցին նույն դասարանում, որպեսզի նա կարողանա իրենց հետ շփվել, երբ կկորցնի խոսելու հնարավորությունը։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
7 շատ փոքրիկ պատմություն սիրո ուժի մասին
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Կարելի՞ է Ձեզ անվանել քայլող Google