fbpx

Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 1)

[important]Հարգելի ընթերցողներ, ինչպես որոշել էինք ՝ սկսում ենք ինտերակտիվ պատմության «կերտումը»: Հիշեցնեմ, որ «Ձեզ դուր եկա՞վ ինտերակտիվ պատմության միտքը և կուզե՞ք որ այն իրականացվի» առաջին հարցմանը մասնակցել էին 41 հոգի, որից 36-ը այո էին ասել: Երկրորդ «Ինտերակտիվ պամություն. ընտրում ենք ժանրը» հարցմանը մասնակցել էին 72 հոգի, որից 38-ը ընտրել էին «Սիրավեպ» ժանրը: Եվ վերջին հարցումը, թե ի՞նչ վերնագիր տալ պատմությանը, քննարկման արդյունքում որոշվեց՝ «Անհետացած, բայց չկորած»:[/important]

Սկսենք.

Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 1)

Նա խոսում էր ու հանկարծ սարսափած նկատեց, որ իր ձայնը չի լսվում: Փորձեց ավելի բարձր խոսել, բայց ձայն ոչ մի կերպ դուրս չէր գալիս: Սարսափից սառը քրտինքը պատեց ճակատը: Նրա բոլոր ճիգերը ապարդյուն էին անցնում: Նա կորցրել էր իր ձայնը: Նա այլևս համր էր: Սիրտը բաբախում էր անչափելի արագությամբ…

Նա բացեց աչքերը. սիրտը դեռ արագ էր բաբախում, իսկ սառը քրտինքը դեռ չէր չորացել նրա ճակատից: “Ինչ լավ է, որ այս ամենը երազ էր” – մտածեց նա: Բարձրանալով անկողնուց, նա հագավ իր հողաթափերը և քայլերն ուղղեց դեպի խոհանոց:

Ծխախոտի բույրը տարածվեց գիշերային լռության մեջ: Ծխի հետ միասին վեր էին բարձրանում նաև նրա հիշողությունները: Հիշողությունները պարուրված ծխախոտի ծխի հետ նրան հասցրեցին այն միակի մոտ՝ այն միակի ճակատագրով:

Դա այն աղջիկն էր, որը կարողացել էր գերել նրան, կոտրել վաղուց արդեն քարացած սիրտը: Դա այն աղջիկն էր որի անունը հավերժորեն դրոշմվել էր նրա սրտին:

Գիշերը ավելի խորն էր մխրճվում լռության հորձանուտը: Քաղաքը քնած էր: Լռությունը իրեն տեր էր կարգել մութ գիշերում և միայն հատուկենտ թափառող շների ոռնոցներն էին լսվում հեռվից:

Բոլորը քնած էին և միայն նա էր արթուն…

[stextbox id=”info” caption=”Որոշեք հերոսի անունը”]Ինտերակտիվ պատմության* շարունակության համար անհրաժեշտ է, որպեսզի հերոսն ունենա անուն: Ուստի մեկնաբանություններում առաջարկեք Ձեր ուզած անունները:[/stextbox]

*ինտերակտիվ պատմություն- ընթերցողը անմիջապես մասնակցում է պատմության ստեղծմանը (մանրամասնի համար նայել→ԱՅՍՏԵՂ)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 1)
Սիրո մարտիկներ. Կենդանակերպի 3 նշան, որոնք գիտեն իսկապես սիրել