✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ինչո՞ւ են փետրվարին ծնված երեխաներն այդքան յուրօրինակ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Փետրվարը տոներով լի կարճ ամիս է, ներառյալ Վալենտինի օրը: Շատերին թվում է, թե իդեալական ամիս է՝ կարճ և հաճելի:

Բայց եթե ձեր երեխան ծնվել է փետրվարին, ապա այս ամիս կրկնակի հատուկ կլինի ձեզ համար: Գիտությունը ասում է, որ փետրվարին ծնվածները նման չեն մյուսներին:

Եվ ահա թե ինչու.

1. Կարիերայի հնարավորություններ

Ըստ Հարվարդի հետազոտողների, փետրվարյան երեխաները գրեթե միշտ ավելի բարձրահասակ և ծանր են, քան տարվա մյուս ամիսներին ծնված իրենց հասակակիցները: Եվ այս ցուցանիշներն արդեն նկատելի են 7 տարեկանում: Սա նշանակում է, որ նրանք սպորտում հաջողության հասնելու հիանալի շանսեր ունեն, հատկապես NBA-ում:

Նաև ձմռանը ծնված երեխաները լավագույն արդյունքն են ցույց տալիս ինտելեկտի մակարդակը որոշող թեստերում: Ըստ գիտնականների, ձմեռային երեխաները իրենց հասակակիցներից տարբերվում են ոչ միայն մարդաբանական ցուցանիշներով, այլև նեյրոգենետիկ ունակությունների առումով:

2. Ստեղծագործելու հակվածություն

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը պնդում է, որ փետրվարին ծնված մարդիկ ավելի հաճախ, քան մյուսները, դառնում են արվեստագետ կամ երաժիշտ:

Ամերիկացի սոցիոլոգների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փետրվարին մեծ թվով հայտնի մարդիկ են ծնվել: Նրանց թվում են Բոբ Մարլին, Ջենիֆեր Էնիսթոնը, Շակիրան, Էշթոն Քաթչերը, Բորիս Պաստեռնակը, Չարլզ Դիքենսը և շատ ուրիշներ:

Նաև այս ամիս շատ ԱՄՆ նախագահներ են ծնվել: Օրինակ՝ Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12) և Ռոնալդ Ռեյգանը (6 փետրվարի):

3. Հազվադեպ ծննդյան օր

Փետրվարը ոչ միայն տարվա ամենակարճ ամիսն է և ձմեռային սեզոնի վերջին ամիսը, այն նաև տարբեր երկարությունների է: Օրինակ, այս տարի ինչ-որ մեկը իսկապես հաջողակ է, քանի որ փետրվարի 29-ին ծննդյան օրը հազվադեպ է:

Իհարկե, սա չի նշանակում, որ ձեր երեխան 4 տարին մեկ է տոնելու է իր ծննդյան օրը: Բայց նա կկարողանա իր ընկերներին ցույց տալ ծննդյան իսկապես անսովոր ամսաթիվ:

Ոմանք նշում են իրենց ծննդյան օրը՝ փետրվարի 28-ին, ոմանք՝ մարտի 1-ին: Բայց այնուամենայնիվ նահանջ օրը ծնվելը՝ իսկապես եզակի բան է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ են փետրվարին ծնված երեխաներն այդքան յուրօրինակ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնք սեր են ուզում, բայց ինչ-որ պատճառով միշտ փախչում են դրանից
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց