fbpx

Մանկական 10 հարցերի պատասխաններ, որոնք Ձեզ նույնպես կարող են հետաքրքրել

Այս հարցերի մեծ մասը կարելի է դասել մանկական հարցերի շարքին և մեծահասակները գիտեն այս հարցերի պատասխանները, բայց ոչ բոլորը:

Մանկական 10 հարցերի պատասխաններ, որոնք, երեխայի հետաքրքրասիրական հարցից հետո ամոթալի վիճակում չհայտնվելու համար, պետք է իմանա յուրաքանչյուրը:

Ինչո՞ւ է ջուրը եռում

child-answers-1

Տաքացման ժամանակ, ջրի մոլեկուլները սկսում են ավելի արագ շարժվել, ինչի պատճառով մեծանում է ջերմաստիճանը: Քաոսը մասնիկների միջև մեծանում է, մեծանում է նաև դրանց միջև տարածությունը և գալիս է մի պահ, երբ արդեն, նրանց միասին պահելու համար՝ մոլեկուլների միջև ձգողականությունը չի բավարարում: Եվ հենց այդ ժամանակ դրանք ցնդում են և հեռանում միմյանցից: Այդպես ի հայտ է գալիս ջրային գոլորշին:

Ինչո՞ւ ինքնաթիռը չի ընկնում

child-answers-2

Օրինակ, «Բոինգ 747»-ը կշռում է 162 տոննա և միևնույնն է չի ընկնում: Նրան ընկնել չեն թույլատրում ամբարձիկ ուժերը՝ օդային հոսանքները օղակում են ինքնաթիռի թևերը և մղում են ինքնաթիռին դեպի վեր: Ինքնաթիռի մեծ արագության պատճառով, նրա տակ գտնվող օդը դառնում է ավելի խիտ և պահում է նրան երկնքում:

Ինչո՞ւ է ձյունը սպիտակ

child-answers-3

Առանձին-առանձին փաթիլները թափանցիկ են և հեշտությամբ իրենց միջով անցնում  է լույսը: Բայց երբ դրանք շատ են՝ լույսը բեկվում է և անդրադարձվում փաթիլներից: Անդրադարձված լույսը մենք սպիտակ ենք տեսնում, որովհետև արևը նույնպես սպիտակ է և ոչ թե դեղին՝ ինչպես մեզ թվում է մթնոլորտի պատճառով:

Ինչո՞ւ մազերը կապույտ գույնի չեն լինում

child-answers-4

Մազերում կա երկու տեսակի ներկանյութ, որոնք պատասխանատու են սև, շագանակագույն, դեղին և կարմիր գույների համար: Նաև մազերում գոյություն ունեն օդի պղպջակներ: Գույների և օդի պղպջակների խառնումից էլ կախված է գույնը: Կապույտ և կանաչ գույն չեն կարող ստացվել այս ներկանյութերի խառնումից:

Ինչո՞ւ է տիեզերքում անկշռելիություն

child-answers-5

ՄՏԿ-ի տիեզերագնացները սավառնում են տիեզերքում ոչ այն պատճառով, որ այնտեղ չկա ձգողականության ուժ: Ձգողականության ուժ կա և այն պահում է օբյեկտները օրբիտայում: Անկշռելիությունը առաջանում է այն պատճառով, որ տիեզերագնացները անընդհատ ընկնում են շրջանաձև օրբիտայով առաջնային տիեզերական արագությամբ՝ 7.9կմ/վ: Եթե մենք բարձր երկնաքերից վերելակով ընկնեինք, ապա մենք նույնպես անկշռելիություն կզգայինք և կսավառնեինք վերելակի մեջ:

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

child-answers-6

Արևի լույսը ցրվում է մթնոլորտում: Սպիտակ լույսը բեկվում է և բաժանվում ծիածանի 7 գույների: Կապույտ գույնը բոլորից շատն է ցրվում և այդ պատճառով երկինքը կապույտ է: Այն պատճառով, որ կապույտ գույնին խառնվում են նաև այլ գույներ՝ երկինքը չունի մաքուր կապույտ գույն:

Ի՞նչ է մառախուղը

child-answers-7

Մառախուղը՝ ջրի մանր կաթիլներ են և մանր սառցե բյուրեղիկներ, որոնք կախված են երկրի մակերևույթին շատ մոտ: Երբ սառը օդը շփվում է տաք մակերևույթի հետ, կամ տաք օդը՝ սառը մակերևույթի հետ՝ առաջանում են ջրային գոլորշու կամ սառցե մասնիկներ, որոնք հավաքվում են ամպի տեսքով:

Ինչո՞ւ ջուրը չի այրվում

child-answers-8

Ջուրն առաջանում է ջրածնի թթվածնով օքսիդանալու հետևանքով, որի ընթացքում անջատվում է ջերմություն: Քանի որ արդեն անջատվել է ջերմություն՝ բնականաբար այն այլևս չի կարող այրվել:

Ինչո՞ւ են ժամացույցի սլաքները պտտվում ժամսլաքի ուղղությամբ, այլ ոչ հակառակ

child-answers-9

Արևային ժամացույցները հորինել են հյուսիսային կիսագնդում, որտեղ գնոմոնի շողքը, արևի շարժման հետ զուգընթաց, սահում է հենց այդ ուղղությամբ: Երբ հորինեցին մեխանիկական ժամացույցը՝ պահպանեցին թվերի առաջնային դիրքը:

Ինչո՞ւ է անիվը կլոր

child-answers-10

Անիվը կլոր է, քանի որ այդպես այն հարթ մակերևույթին ամենահարմարն է գլորվում: Անիվի եզերքի բոլոր կետերը գտնվում են առանցքից հավասար հեռավորության վրա: Այդ պատճառով, ուղիղ մակերևույթով գլորվելուց, առանցքը մնում է նույն բարձրության վրա և հետևաբար ավտոմեքենան/սայլը չի ցնցում: Որքան էլ որ տարօրինակ է, բայց եթե ճանապարհային ծածկույթը «ակորդեոնաձև» լիներ, ապա հարմարավետ կլիներ երթևեկել քառակուսի անիվներով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մանկական 10 հարցերի պատասխաններ, որոնք Ձեզ նույնպես կարող են հետաքրքրել
Էթիկետի 15 կանոն, որոնք դուք անընդհատ խախտում եք