fbpx

5 սխալ, որոնցից պետք է խուսափել ձեռքերը լվանալուց

Յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից յուրացնում է, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը, կամ էլ կարծում է, որ յուրացրել է։ Journal of Environmental Health ամսագրի 2013թ. հետազոտությունից պարզվել է, որ մարդկանց միայն 5%-ն է բավական մանրակրկիտ լվանում ձեռքերը։

 

Ավելին, 23%-ը ընդհանրապես չեն օգտագործում օճառ, իսկ 10%-ը ընդհանրապես չեն բարեհաճում լվանալ ձեռքերը։ Սարսափելի է։

Օճառի փրփուռը համարվում է մանրէների տարածումը կանխող լավագույն միջոցներից մեկը՝ հատկապես մրսածության և գրիպի ժամանակ։

 

Ահա 5 սխալ, որ կատարում եք, երբ լվանում եք ձեռքերը։

1. Ավելի հաճախ դուք ընդհանրապես չեք լվանում ձեռքերը

Զուգարանից հետո ձեռքերը չլվանալը՝ նորմալ չէ։ Այդպիսի որոշումը նշանակում է, որ դուք կհանդիսանաք մանրէների փոխանցող, որոնք դուք հավաքել եք Ձեր ձեռքին զուգարանի դռան բռնակից, զուգարանակոնքից և այլ մակերեսներից։

Իսկ հետո դուք թողնում եք այդ մանրէները ամեն ինչի վրա, ինչին արդյունքում դիպչում եք։ Դա նաև հիվանդությունների փոխանցման «հրաշալի» միջոց է։

Դուք նաև պետք է լվանաք Ձեր ձեռքերը ուտելուց առաջ կամ ուտելիք պատրաստելուց առաջ։ Այլապես՝ բարև սննդային թունավորում։

2. Դուք չեք օգտագործում օճառ

Օճառը ձեռքերին շատ ավելին է տալիս, քան միայն հաճելի բույր։ Օճառը՝ քիմիական խառնուրդ է, որը ստեղծված է հատուկ Ձեր մաշկից կպչուն մանրէները հեռացնելու համար։

Քանի որ մանրէներն ու վիրուսները մեծամասամբ կազմված են ճարպային նյութերից, օճառի մեջ պարունակվող բաղադրիչները առաջացնում են քիմիական ռեակցիաներ, որոնք որսում են մանրէները, և այդ պատճառով էլ անմիջապես լվացվում օճառի փրփուռի հետ միասին, ասում է բժիշկ Մարտին։

Բայց Ձեր ժամանակը մի ծախսեք տրիկլոզանով հակաբակտերիալ միջոցների վրա։ Չկան տվյալներ այն մասին, որ այս օճառներն ավելի արդյունավետ են, քան սովորական կամ սպիրտային օճառները։ Բացի դրանից, չկա ոչ մի ապացույց, որ տրիկլոզանը ապահովում է որևէ օգտակարություն մանրէածին աղտոտվածության դեմ։

Եվս մեկ բան, որ պետք է հաշվի առնել՝ հեղուկ օճառն ավելի արդյունավետ է, քան սովորականը, քանի որ այն ավելի քիչ է ենթարկվում աղտոտվածության, ասում է բժիշկ Մարտին։

3. Դուք չեք լվանում ձեռքերը բավականաչափ երկար

Օճառը չի օգնի, եթե անմիջապես քսելուց հետո լվանաք այն։ Դուք պետք է լվանաք ձեռքերը ամենաքիչը 20-30 վայրկյանների ընթացքում։

Օգտագործեք այդ ժամանակը, որպեսի շփեք ափերը, հակառակ կողմը և մատների արանքները։ Դրեք մի ձեռքը մյուսի վրա և շփեք մատներով, իսկ հետո փոխեք ձեռքերը։

Մեկ նկատառում՝ Ձեր եղունգները.

«Շատ մանրէներ և վիրուսներ կարող են հայտնվել այնտեղ», – ասում է բժիշկ Մարտին։

Եղունգի տակի մաշկը մաքրելու համար վերցրեք աջ ձեռքը և մատների ծայրով շփեք ձախ ձեռքի ափը և հակառակը։

4. Դուք միշտ օգտագործում եք ձեռքի չորացուցիչներ

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի լավ է օգտագործել թղթե սրբիչներ», – ասում է դոկտոր Մարտին։

Հիմնական պրոբլեմը կայանում է նրանում, որ մարդիկ չեն օգտագործում ձեռքի չորացուցիչները բավականաչափ երկար, որպեսզի ձեռքերը բավականաչափ չորանան (СDC-ն խորհուրդ է տալիս 30-45 վայրկյան), իսկ թաց ձեռքերը տարածում են մանրէները բավական արագ, քան չոր ձեռքերը։

5. Դուք ձեռք եք տալիս ինչ-որ բան անմիջապես ձեռքերը լվանալուց հետո

Դուք այդքան ջանք եք թափում, որպեսզի լվանաք ձեռքերը, բայց երբ անմիջապես ձեռք եք տալիս ինչ-որ բան՝ Ձեր բոլոր ջանքերը հոդս են ցնդում (հիշեք, որ զուգարանի այցելուների 10%-ը չեն բարեհաճում լվանալ ձեռքերը, ինչը նշանակում է, որ մանրէներն ամենուրեք են)։

Օգտագործեք թղթե սրբիչ, որպեսզի անջատեք ջուրը, և ևս մեկ բան, որպեսզի բացեք դուռը։ Հետո ծալեք այն և դեն նետեք։

Իսկ դուք հետևում ե՞ք այս բոլոր օրենքներին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 սխալ, որոնցից պետք է խուսափել ձեռքերը լվանալուց
Յուրաքանչյուր տղամարդ ունի իր ճակատագրի գլխավոր կինը