fbpx

10 խորհուրդ 35 տարեկանն անց կանանց համար

Ռուս լրագրող Աննա Բոգոլեպովան ձևակերպել է 10 խորհուրդ 35 անց կանանց համար՝ հիմնվելով սեփական սխալների վրա: Նրա փորձը կարող է օգտակար լինել յուրաքանչյուր կնոջ համար:

1. Որքան էլ հավաքույթը երկարատև և գրավիչ լինի, ամեն ինչ արա սեփական ննջարանում արթնանալու համար:

2. Թխվածքաբլիթի և խնձորի միջև ընտրություն կատարելիս ընտրիր մեկ բաժակ ջուրը:

3. Եթե կեսգիշեր է, իսկ դու պետք է դեռ գլուխդ լվանաս, ոտքերի մազահեռացում անես և մանիկյուր, միշտ քունն ընտրիր: Որովհետև մազոտ ոտքերը կարելի թաքցնել, մազերը գելով հավաքել, եղունգները թափանցիկ լաքով պատել տրոլեյբուսում նստած: Սակայն ոչ ոք և ոչինչ չի քողարկի հոգնած, տանջված աչքերը և անտանելի տրամադրությունը: Միշտ քունն ընտրիր:

4. Ճանապարհորդիր: Դրա համար ցանկացած հնարավորություն օգտագործիր: Նոր տպավորությունները չծերանալով փորձ ձեռք բերելու միակ եղանակն են:

5. Իրավիճակը գնահատելուց առաջ քեզ հարց տուր՝ «Բայց դա իմ ի՞նչ գործն է»: Ապա բերանդ փակիր և գնա աշխատելու:

6. Ոչ համարժեք մարդու վրա ժամանակ և զգացմունքներ վատնելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա՝ քեզ վճարող հիվանդ:

7. Բուռն սիրավեպի և վաստակելու հնարավորության միջև ընտրություն կատարիր միշտ հօգուտ երկրորդի:

8. Վեճի ընթացքում ծնվում է ոչ թե ճշմարտությունը, այլ միգրենը: Ժամանակին արտաբերած՝ «Ինչպես կասես» արտահայտությունը ժամանակ և նյարդեր կխնայի:

9. Մենակության մի քանի օրը ավելի լավ են գործում, քան SPA-կենտրոնը:

10. Ոչ մի տղամարդ արժանի չէ անհարմար կոշիկներով տանջվելու համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
10 խորհուրդ 35 տարեկանն անց կանանց համար
ԹԵՍՏ. Աշխարհը տեսնում եք տղամարդկայի՞ն, թե՞ կանացի աչքերով