Համբույրի դերը հարաբերություններում, ինչո՞ւ են զույգերը ժամանակի ընթացքում նմանվում մեկմեկու, ի՞նչ է կատարվում սիրահարների ուղեղներում և այլն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հոգեբանական հետազոտություն, որոնք կօգնեն Ձեզ անցնել երկար ճանապարհ «առաջին հայացք»-ից մինչև «խոր ծերություն»:
«Սիրել նշանակում է ոչ թե նայել մեկմեկու, այլ նայել մեկ ուղղությամբ»
Անտուան դե Սենտ Էքզյուպերի
1. Սիրահարվելու համար բավական է 1/5 վայրկյան
Զարմանալի է, սակայն որպեսզի մարդ սիրահարվի, բավական է ընդամենը 1/5 վայրկյան: Այդ ընթացքում՝ երբ մարդը նայում է «երկրպագության առարկային», օրգանիզմում սկսում են արտադրվել հորմոններ, որոնք առաջ են բերում էյֆորիա:
Դրա համար, ինչպես պարզվել է, այդ ոչ երկար պրոցեսի համար պատասխանատու են՝ ոչ ավել, ոչ պակաս, ուղեղի 12 հատվածներ:
Երբ մարդը նայում կամ մտածում է այն միակ մարդու մասին՝ ուղեղը արյուն է ներարկում այսպես կոչված նեյրոմեդիատորների մի ամբողջ կոկտեյլ, ինչպիսիք են՝ օքսիտոցին, դոպամին, վազոպրեսին և ադրենալին: Ստացվում է, որ ուղեղը արձագանքում է սիրահարվածությանը այնպես, ինչպես քիչ դոզայով կոկաինին:
2. Սերը և սեքսուալ հակումը նման են իրենց բնույթով
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, սերն ու սեքսուալ հակումները ուղեղում ակտիվացնում են բավական նմանատիպ նեյրոնային հանգույցներ: Դրանք ուղեղի այն նույն հատվածներն են, որոնք պատասխանատու են էմոցիայի և մոտիվացիայի համար:
Այս բացահայտումը թույլ է տալիս ենթադրել, որ սեքսուալ ցանկությունը դա մի փոքր ավել է, քան բազային ինստինկտ, քանի որ այն միացնում է էմոցիա և մոտիվացիա:
3. Համբույրը թույլ է տալիս կողմնորոշվել ընտրության մեջ
Չափանիշներից մեկը, ըստ որի մարդը զուգընկեր է ընտրում, ինչպես պարզվեց, դա համբույրն է: Համաձայն կատարված հարցումների, կանայք համբույրին վերաբերում են ավելի լուրջ, քան տղամարդիկ և համաձայնվում են այն մտքի հետ, որ դա ապագա զուգընկերոջը «թեստավորելու» բավական գործուն եղանակ է:
Համբույրը կարևոր է ոչ միայն հարաբերությունների սկզբում, այլ նաև մեծ դեր է խաղում այդ հարաբերությունների պահպանման գործում: Համաձայն հետազոտությունների, գոյություն ունի որոշակի կախվածություն միմյանց հետ երկար տարիներ ապրած զուգընկերների համբույրների քանակի և հարաբերությունների որակի միջև:
4. 25 տարի համատեղ կյանքից հետո զույգերը նմանվում են միմյանց
Պարզվում է, արծաթե հարսանիք նշած զույգերը սկսում են նմանվել միմյանց ոչ միայն սովորույթներով, այլ նաև արտաքնապես: Այդ էֆեկտը պայմանավորված է զույգերի մոտ առկա նմանատիպ մի քանի ֆակտորներով՝ միանման սնունդ, միջավայր և այլն:
5. Հարաբերություններ հեռավորության վրա հնարավոր են
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հարաբերություններ հեռավորության վրա հնարավոր են:
Մարդկանց, ում հաջողվել է պահպանել հարաբերությունները հեռավորության վրա հատկանշական են.
1. փոխադարձ վստահությունը, որը թույլ է տալիս կիսվել ամենաանձնական ցանկություններով;
2. զույգի իդեալականացում:
Որպես արդյունք, զույգերի մոտ, ովքեր բաժանված են կիլոմետրերով, նկատվում են բավարարվածության միևնույն մակարդակը: