fbpx

«9 աստղ» կկանխագուշակեն ձեր ճակատագիրը

Ասում են, որ սա աշխատում է 99%-ով…

 

Այս թեստը հիմնված է հին չինական մեթոդի վրա, որը թույլ է տալիս գտնել այսպես կոչված ճակատագրի թիվը: Դեռ հին ժամանակներից համարվում էր, որ թվերն օժտված են կախարդական հատկություններով, որոնք այսպես թե այնպես իրենց դերն ունեն մարդու կյանքում: Հավանաբար մեզանից յուրաքանչյուրն ունի իր երջանիկ թիվը, որի վրա երբեմն մենք հույս ենք դնում, ինչպես պատահականության վրա:

Այս թեստը թույլ կտա գտնել սեփական ճակատագրի թիվը: Դրանք ընդամենը 9-նն են, և նրանք կպատմեն, թե ով եք դուք, ինչ սպասել կյանքից և ուր ուղղել ձգտումները:

Աղյուսակում գտնելով սեփական ծննդյան տարին, գտեք այն թիվը, որը համապատասխանում է նրան և դուք կզարմանաք՝ տեսնելով թե ինչ ճշգրիտ է համընկնում նկարագրությունը ձեր ներքին աշխարհի հետ:

Աստղ 1

Մարդիկ, ում ճակատագիրը կապված է այս թվի հետ՝ շատ էմոցիոնալ են և զգայուն, բացի դրանից, նրանց շատ հաճախ անհանգստացնում են վատ մտքերը: Հենց այդ պատճառով են նրանք հեշտությամբ ընկնում մելանխոլիկ տրամադրության մեջ և դառնում ինքնամփոփ: Բայց այնուամենայնիվ, ի շնորհիվ էմոցիոնալության և բոլորին կարեկցելու ունակության, նրանք շատ շփվող են և հեշտ են ընկերներ ձեռք բերում: Ինչ վերաբերում է առողջությանը՝ ապա պետք չէ տրվել վատ սովորություններին, քանի որ դրանք կարող են դառնալ ձեր հիվանդությունների պատճառը:

Աստղ 2

Այս թվի հովանավորության տակ գտնվող մարդիկ սովորաբար դառնում են շատ լավ և հոգատար ծնողներ, հրաշալի տնային տնտեսուհիներ և հրաշալի ընտանիքին նվիրված մարդ: Նրանք շատ աշխատասեր են և անձնուրաց, օժտված են նախանձելի համբերությամբ: Սակայն հակված են ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմների: Այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը:

Աստղ 3

Այս թվի հովանավորության տակ ծնված մարդիկ չափազանց ակտիվ են, լավատես և նպատակասլաց: Նրանք չեն նստի իրենց տեղում՝ սպասելով, թե երբ ամեն ինչ ինքն իրեն կլուծվի: Նրանք վճռականորեն կգնան դեպի դրված նպատակը և կքանդեն իրենց ճանապարհին հայտնված յուրաքանչյուր խոչընդոտ: Այսպիսի մարդկանց հակառակ կողմը սովորաբար՝ անզսպությունն է և չափազանց իմպուլսիվությունը այլ մարդկանց հետ շփումներում, որը ստիպում է նրանց երբեմն ափսոսալ սեփական արարքների համար:

Աստղ 4

Սա ստեղծագործ մարդիկ են, որոնք բացի դրանից օժտված են մեծ ինտելեկտով: Նրանք նույնպես գնում են դեպի նպատակը ամեն գնով և ունակ են շատ բաների հասնել: Բայց պետք է զգույշ լինել և չափը չանցնել: Իրենց վրա վերցնելով չափից շատ գործ և պատասխանատվություն, նրանք ռիսկի են գնում չհասցնել և տապալվել:

Աստղ 5

5 թիվը հովանավորում է մարդկանց, ովքեր օժտված են ներքին հսկայական պոտենցիալով: Եթե նրանք կարողանան այն բացահայտել, ապա անպայման կդառնան լավ կազմակերպիչ և ղեկավար: Տրամաբանորեն մտածելու նրանց ունակությունը՝ թույլ կտա նրանց հասնել բարձր արդյունքների: Բայց երբ նրանք չեն կարողնաում գտնել իրենց կյանքի ճանապարհը, նրանք կարող են պարփակվել և դառնալ ինքնամփոփ: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի, ով դուրս կհանի նրանց այդ վիճակից:

Աստղ 6

Մարդիկ, ում կյանքի ուղեկիցն է հանդիսանում այս թիվը օժտված են տղամարդկությամբ: Նրանց ուժեղ որակներն են՝ աշխատասիրությունը և ուժեղ կամքը: Նրանցից նույնպես ուժեղ ղեկավարներ են ստացվում: Սակայն չափազանց ինքնավստահությունը հաճախ հակառակ արդյունքի է բերում:

Աստղ 7

7 կախարդական թվի տակ ծնվածները ռոմանտիկ անձնավորություներ են, ովքեր հակված են «չափված և ձևված» ապրելակերպի: Այսպիսի մարդկանց համար հաճախ առաջին տեղում փողն է, ինչը բերում է որոշակի ժլատության: Այդ պատճառով շատ կարևոր է հիշել՝ որքան շատ ես տալիս, այնքան ավելի շատ ստանում ես ի պատասխան:

Աստղ 8

Այս թվի մարդիկ կարող են թվալ ինքնամփոփ և փակ շրջապատի համար: Նրանց հետ դժվար է լինում լեզու գտնել: Բայց իրականում, հոգով, նրանք շատ խոցելի մարդիկ են և եթե կարողանաք գտնել նրանց բանալին, նրանք կբացվեն բոլորովին այլ կողմից: Բացի դրանից, այսպիսի անձնավորությունները շատ աշխատասեր են և «գլխով մտնում են» աշխատանքի մեջ, մոռանալով իրենք իրենց մասին:

Աստղ 9

Սուր միտք և անհավանական արագ ռեակցիա ունեցող մարդիկ են: Նրանք երբեք առանց աշխատանքի չեն մնա, նրանց յուրաքանչյուր մարդուն յուրահատուկ մոտեցման ունակությունը զարմացնում է: Սակայն չափազանց ճնշումը հաճախ վեր է ածվում ագրեսիայի, ինչը նեգատիվ է ազդում շրջապատի հետ հարաբերությունների վրա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag